TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:39 25.04.2025

Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […]

̰
Մոսկվայի մետրոյի «Պոլեժաևսկայա» կայարանում տղամարդը մահացել է ռելսերի վրա ընկնելուց հետո. TASS

21:17 25.04.2025

Մոսկվայի մետրոյի մանուշակագույն գծի «Պոլեժաևսկայա» կայարանում ուղևորը պատահաբար ընկել է ժամանող գնացքի տակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։ «Պոլեժաևսկայա մետրոյի կայարանում տղամարդը պատահաբար ընկել է ժամանող գնացքի տակ։ Նա մահացել է», – ասել է գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տագանսկո-Կրասնոպրեսնենսկայա գծի վրա՝ «Սպարտակ» կայարանից մինչև «Բարիկադնայա», երթևեկություն չի եղել՝ գծերի վրա […]

̰
Արագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին

21:08 25.04.2025

Ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում վրացական համարանիշերով «Scania» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի […]

̰
Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի

18:57 25.04.2025

Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ […]

̰
Արագածոտնի մարզում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. կա տուժած

17:36 25.04.2025

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել […]

̰
Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Tiida»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին և պատին

23:31 24.04.2025

Ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել հաստաբուն ծառին և պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են 1-ը՝ «Սևան» […]

̰
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

23:06 24.04.2025

Ապրիլի 24-ին, ժամը 18։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, […]

̰
Լոռու մարզում 35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով հայտնվել է բնակչի տան տարածքում

19:39 24.04.2025

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանն իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […]

̰
Տորոնտոյի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

19:20 24.04.2025

Հրաձգություն է տեղի ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքի միջազգային օդանավակայանում, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Հրաձգության հետևանքով չափահաս տղամարդ է վիրավորվել: «Ոստիկանները հինգշաբթի առավոտյան Տորոնտոյի «Պիրսոն» օդանավակայանի 1-ին տերմինալում կրակել են տղամարդու վրա»,- հայտնում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Իրավապահների շրջանում տուժածների մասին ոստիկանությունը չի հայտնել: Սպասվում են չվերթերի հետաձգումներ, օդանավակայանին մոտեցող որոշ […]

̰
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժած

18:26 24.04.2025

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 29-ամյա Հրաչիկ Հ․-ի վարած «Լադա» մակնիշի և 36-ամյա Խաչիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Խաչիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում […]

̰
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

18:16 24.04.2025

Ապրիլի 24-ին՝ ժամը 14։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։

̰
Նանտում դեռահասը դանակով հարձակվել է ավագ դպրոցի աշակերտների վրա. կա զոհ

17:14 24.04.2025

Ֆրանսիայի Նանտ քաղաքում դեռահասը դանակով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս աշակերտ, իսկ մեկ աշակերտ մահացել է, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Ավագ դպրոցի աշակերտը դանակահարել է առնվազն չորս աշակերտի, տուժածներից մեկը մահացել է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Նանտ քաղաքի դպրոցներից մեկում։ Պարզվել է, որ հանցագործը […]

̰
Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած

16:30 24.04.2025

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 24-ամյա Լևոն Ասատրյանը իր վարած «Mercedes»-ով բախվել է 40-ամյա Կարեն Մ.-ի «Kia» մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կայանված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը […]

̰
Ստամբուլում երկրաշարժի ժամանակ տուժել է մոտ 240 մարդ

21:53 23.04.2025

Չորեքշաբթի Ստամբուլում և դրա շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի մոտ 240 քաղաքացի է տուժել։ Այս մասին Արտակարգ իրավիճակների վարչության օպերատիվ շտաբում հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Քեմալ Մեմիշօղլուն։ «Երկրաշարժից հետո մեր քաղաքացիներից ընդհանուր առմամբ տուժել է 236-ը, հիմնականում այն ​​պատճառով, որ խուճապահար դուրս են ցատկել տներից։ Նրանցից 173-ը հենց Ստամբուլում են եղել»,- ասել […]

̰
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

20:50 23.04.2025

Ապրիլի 23-ին, ժամը 18։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի մոտակա լանջից, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևկությունը․ քարը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան տուժածներ

18:17 23.04.2025

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […]

̰
Թուրքիայի ՆԳ նախարարն անդրադարձել է երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններին

15:22 23.04.2025

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել էր քաղաքում համապատասխանաբար 6,2 և 4,4 մագնիտուդ երկրաշարժի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ զգացվել են ուժեղ ցնցումներ, ցնցվել են պատերը, ճոճվել են ջահերը, ճռռացել է կահույքը, […]

̰
Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

14:36 23.04.2025

Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ «Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ […]

̰
Ստամբուլում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

14:32 23.04.2025

Ստամբուլում 2 երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Ստամբուլից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարմարա ծովում կարճ ժամանակամիջոցում երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս սեյսմիկ իրադարձությունների ուժգնությունը կազմել է 3,9 և 6,2 բալ»,- հաղորդում են լրատվամիջոցները։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 22-23-ը

11:31 23.04.2025

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման, 5-ական դեպք՝ […]

̰
Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին. նա տեղափոխվել է հիվանդանոց

23:21 22.04.2025

Ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքնայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն 1-ին փողոց ընթանալիս՝ նշված փողոցի 2-րդ հասցեի մոտ (Կիևյանի էստակադայի հարևանությամբ) վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ, Արարատի մարզի բնակիչ […]

̰
Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած

22:53 22.04.2025

Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը

22:15 22.04.2025

Ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Լոռու մարզի քրեական վարչությունում ստացված տեղեկությունը հավաստի […]

̰
Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներ

21:54 22.04.2025

Ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ […]

̰
Երևանի Ալեք Մանուկյան փողոցում ավտոմեքենա է այրվել

16:26 22.04.2025

Ապրիլի 22-ին՝ ժամը 12:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 12։40-ին։ Մասամբ այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։

̰
Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու վառելափայտով բարձված «Ford Transit»-ը. կան տուժածներ

16:06 22.04.2025

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը

13:04 22.04.2025

Բացահայտվել է 107 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 4-ական դեպք՝ […]

̰
Հրդեհ Ագարակ գյուղում

23:54 21.04.2025

Ապրիլի 21-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։01-ին, մարվել՝ 15։00-ին։ Ագարակ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) […]

̰
Սևան-Երևան ավտոճանապարհին 24-ամյա վարորդը «HONGQI» էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին

21:27 21.04.2025

Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ազատ Օ․-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում իր վարած «HONGQI» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […]

̰
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

20:55 21.04.2025

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին են վկայում Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնի տվյալները։ Ընդգծվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 17 կմ խորության վրա՝ Շեքիի եւ Օգուզի շրջանների մոտ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

̰
BACK_TO_TOP