08:12 03.05.2023
Մայիսի 3-ին, ժամը 00:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Արցախի 4-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հ. […]
20:22 02.05.2023
Երեքշաբթի Չինաստանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Բաոշան քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 935 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվում էր 40 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
16:07 02.05.2023
Մայիսի 2-ին՝ ժամը 14։27-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «VAZ-21099» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս […]
09:58 02.05.2023
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում ավազի փոթորկի հետևանքով վեց մարդ է զոհվել և առնվազն երկու տասնյակը վիրավորվել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 2-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը։ Գործակալության տվյալներով՝ 2-ից 80 տարեկան ավելի քան 30 մարդ տեղափոխվել է շրջանային հիվանդանոցներ՝ աննշանից մինչև կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։ Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ արտակարգ իրավիճակը տեղի […]
08:17 02.05.2023
Թուրքիայի արեւելյան հատվածում երեքշաբթի 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սինջիկ քաղաքից 7 կմ հյուսիս, որտեղ ապրում է 7,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:04 02.05.2023
Մայիսի 2-ին, ժամը 01։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չափիչի» 1-ին հանրակացարանի 3-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել 20 կգ-անոց գազաբալոնից արտահոսած […]
20:01 01.05.2023
Բրյանսկի մարզում երկաթուղում տեղի ունեցած դիվերսիայի հետևանքով բեռնատար գնացքի յոթ վագոններ են շրջվել։ Գնացքը նավթամթերք և փայտանյութ էր տեղափոխում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդվում է նաև, որ մինչ գնացքի մեկնումը տեղի բնակիչները լսել են երկու հարված։ Ինչպես երևում է նկարահանված կադրերից, միջադեպի հետևանքով լոկոմոտիվը բռնկվել է։ Նախնական տվյալներով՝ վարորդն ու նրա օգնականը լուրջ վնասվածքներ չեն ստացել։ […]
16:53 01.05.2023
Մայիսի 1-ին` ժամը 15։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։40-ին։
16:34 01.05.2023
Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 1 մարդ, ևս մեկը անհետ կորած է համարվում։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, վկայակոչելով տեղական իշխանություններին, պայթյունը տեղի է ունեցել ջրածնի պերօքսիդի արտադրության ձեռնարկությունում բռնկված հրդեհի հետևանքով: Այժմ կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Նշվում է, որ ձեռնարկությունը պատկանում է Sinochem քիմիական կորպորացիային։ Իրավապահ մարմինները պարզում […]
16:24 01.05.2023
Մայիսի 1-ին՝ ժամը 15։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
11:06 01.05.2023
Երեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ 9մմ […]
10:57 01.05.2023
Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված, տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, […]
10:47 01.05.2023
Մայիսի 1-ին ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։ Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։
10:32 01.05.2023
Նյու Յորքի ոստիկանը մահացել է 33 տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո, գրում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Թրոյ Պատերսոնը 1990 թվականին հարձակվման է ենթարկվել երեք զինված անձանց կողմից, որոնք կրակել են նրա գլխին՝ փորձելով 20 դոլար գողանալ: «Հերոս ոստիկան, ով լվանում էր իր մեքենան հրշեջ հիդրանտի մոտ տնից երեք թաղամաս այն […]
08:56 01.05.2023
Արեւմտյան Ավստրալիայի ափերի մոտ 1,5 մետրանոց շնաձուկը հարձակվել է պրոֆեսիոնալ սերֆինգիստի վրա, տղամարդը ողջ է մնացել։ Հայտնում է ABC-ն։ Տուժածի ընկերը, ով ականատես է եղել հարձակմանը, պատմել է դեպքի մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին։ 30-ամյա երիտասարդը ճամփորդում էր Լյուսի Բիչ Ջերալդթոնից հարավ: «Մաքսը իմ առջև էր, նստած էր թիկունքով, և շնաձուկը դուրս եկավ […]
08:30 01.05.2023
Մեքսիկայի հարավում գտնվող Նայարիտ նահանգի Կոմպոստելա մունիցիպալիտետում ավտոբուսն ընկել է ձորը, զոհվել է առնվազն 18, վիրավորվել՝ 33 մարդ։ Այս մասին կիրակի հայտնել է EFE գործակալությունը։ Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են շրջանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, որոնք պարզում են վթարի պատճառները։
22:38 30.04.2023
Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքում։ Ինչպես տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, իսկ 1 անասնաֆերմայի պատ փլվել է ու 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել […]
21:12 30.04.2023
Ավելի քան 30 մարդ տուժել է ԱՄՆ Կոլամբուս քաղաքում, որտեղ տանիքը փլուզվել է ուսանողական երեկույթի ժամանակ, հաղորդում է տեղական NBC4 հեռուստաընկերությունը։ Տասնչորս տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ, ևս 20-ին օգնություն է ցուցաբերվել տեղում։ «Փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեծ թվով ուսանողներ խնջույքի ժամանակ կանգնած են եղել տանիքին»,- հայտնել է հեռուստաալիքը: Տուժածների կյանքին վտանգ չի […]
19:12 30.04.2023
Ապրիլի 30-ին՝ ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։14-ին։ Այրվել են «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և […]
18:30 30.04.2023
Ապրիլի 30-ին՝ ժամը 14:21-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքը քամուց պոկվել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի (մոտ 2000 քմ) կախված հատվածը (մոտ 100 […]
17:16 30.04.2023
Նովոսիբիրսկում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել: Ավիավթարը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 30-ին՝ Նովոսիբիրսկ քաղաքի Զաելցովսկի շրջանի տարածքում։ «Cessna-172 M» ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել քաղաքային հին օդանավակայանի մոտ։ Դատելով վթարի վայրից կադրերից՝ թեթև շարժիչով ինքնաթիռը մասամբ կախվել է ծառերից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մասնավոր թռիչքի ժամանակ։ Միջադեպի հետևանքով ինքնաթիռը խիստ վնասվել […]
14:28 30.04.2023
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։37-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» և «Mercedes-Benz» մակնիշերի ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի […]
12:16 30.04.2023
Հնդկաստանի Փենջաբ նահանգում գազի արտահոսքի հետևանքով առնվազն 9 մարդ մահացել է, իսկ 11-ը հիվանդանոցում է, հայտնել են տեղական իշխանությունները։ «Միանշանակ, սա գազի արտահոսք է: Տեղում է աղետների արձագանքման ազգային ծառայության թիմը, որը կտարհանի մարդկանց և կիրականացնի փրկարարական գործողություն: Այս միջադեպի հետևանքով 9 մարդ մահացել է, 11-ը հիվանդանոցում է»,-հայտնել են ոստիկանությունից: Ոստիկանությունից հավելել են նաև, որ […]
11:14 30.04.2023
Կամչատկայի արևելքում գտնվող Շիվելուչ հրաբխի շրջակայքում մեկ օրում 15 ցնցում է գրանցվել, ասվում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։ Դրանք բոլորը տեղի են ունեցել Ուստ-Կամչատսկ գյուղից 80-ից 90 կիլոմետր հեռավորության վրա։ Առավելագույն մագնիտուդը 4,2 է։ Վերջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 16:41-ին (Մոսկվայի ժամանակով 07:41-ին): Օջախը 3,9 կիլոմետր խորության վրա է։ Շիվելուչը Կամչատկայի […]
23:46 29.04.2023
Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Սասունցի Դավիթ4 հասցեի մոտ՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է եթարկել Երևանի բնակիչ 64-ամյա Անահիտ Հ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության […]
23:21 29.04.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, խուլիգանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ, «ձախ հարականջային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:45-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի […]
21:26 29.04.2023
Շաբաթ օրը Ալյասկայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիգնիկ բնակավայրից 106 կմ դեպի արևելք, որտեղ բնակվում է 87 մարդ։ Օջախն ընկած էր 77 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
19:35 29.04.2023
Ապրիլի 29-ին, ժամը 17:03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. առկա է ձորակն ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 44-րդ կմ-ին «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան […]