08:43 06.03.2023
Մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել Նյու Յորքի շրջանում թեթեւ ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ, հայտնում է NBC-ն։ Երեքն էլ եղել են միաշարժիչ Piper PA 28 ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել Նյու Յորքից արևմուտք գտնվող Լոնգ Այլենդում: «Մեկ մարդ մահացել է, առնվազն երկուսը ծանր վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ կիրակի կեսօրին փոքր ինքնաթիռը վթարի […]
08:31 06.03.2023
Մարտի 6-ին, ժամը 06:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի մոտակայքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։25-ին։
08:22 06.03.2023
Виды перевода Текст Сайты Перевод текстов РУССКИЙ (ОПРЕДЕЛЕН АВТОМАТИЧЕСКИ) swap_horiz АРМЯНСКИЙ Исходный текст Землетрясение магнитудой 5,9 было зафиксировано в понедельник у побережья принадлежащего Австралии острова Маккуори. Об этом сообщило Государственное геологическое бюро страны. Эпицентр располагался на расстоянии около 700 км к западу от острова, на котором расположена научная субарктическая станция Маккуори-Айленд, где живут и работают […]
08:10 06.03.2023
Մարտի 5-ին, ժամը 23:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ […]
08:02 06.03.2023
Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում կիրակի օրը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ մոտ 159 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
22:11 05.03.2023
Մարտի 5-ին, ժամը 15:37-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարմն կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնածախ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:26-ին: Այրվել է մոտ 50 քմ խոտածածկույթ և մոտ 230 հակ անասնակեր։
20:43 05.03.2023
Մարտի 5-ին, ժամը 15։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի սկզբնամասում այրվում է դաշտ և չշահագործվող ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:45-ին: Այրվել է մոտ 8 հա […]
14:16 05.03.2023
Կիրակի օրը Տոնգայի թագավորության ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նեյաֆու քաղաքից 240 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 4,3 հազար մարդ։ Օջախը 46 կմ խորության վրա է։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել:
13:16 05.03.2023
Կիրակի օրը Տաջիկստանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուրղաբ բնակավայրից 65 կմ դեպի արևմուտք, որտեղ ապրում է 10,8 հազար մարդ։ Օջախը 60 կմ խորության վրա է։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
12:46 05.03.2023
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 27-րդ կմ-ին այրվում է «Scania» մակնիշի ավտոբուս, տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 10։50-ին, […]
11:44 05.03.2023
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին:
00:04 05.03.2023
Մարտի 4-ին Արցախի ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում էր ստացվել, Զարդախաչ գյուղի 41-ամյա բնակչուհի Մ. Ա.-ի անհայտ կորելու մասին: Վերջինս` մարտի 1-ին առավոտյան ժամը 05:40-ի սահմաններում, Ստեփանակերտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից, որից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` համատեղ քրեական հետախուզության վարչության և Մարտակերտի շրջանային բաժնի […]
22:46 04.03.2023
Մարտի 3-ին, ժամը 21.45-ին, Երևանի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Ֆորդի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: * Մարտի 3-ին, ժամը 08.45-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գևորգ Չաուշի հրապարակում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում […]
22:03 04.03.2023
Այսօր՝ մարտի 4-ին, արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից ծայրահեղ ծանր վիճակում Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հոթելի մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել է արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։ Տեղում աշխատում […]
21:12 04.03.2023
Բաքվի Խաթայի շրջանի տարածքում գտնվող հիպերմարկետներից մեկում զինված ավազակային հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել։ Այդ մասին գրում է Report-ը։ Հրատարակության տվյալներով՝ զինված հարձակում է տեղի ունեցել կանխիկացման փոխադրամիջոցի վրա, որը գտնվում էր մայրաքաղաքի հիպերմարկետի մուտքի մոտ։ Կանխիկացման ծառայության մեկ աշխատակից տեղում մահացել է, երկու տուժածները տեղափոխվել են Սաբունչու բժշկական կենտրոն։ Նրանց […]
20:37 04.03.2023
Մարտի 3-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ ընկել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ «Կայզեր» սուպերմարկետի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր 19-ամյա երիտասարդը: Բացատրական […]
19:02 04.03.2023
Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Արդվին քաղաքում, ձնահյուսը հարվածել է դահուկորդներին, ինչի հետևանքով երկուսը մահացել են, յոթը՝ վիրավորվել, հայտնում է TRT Haber-ը։ «Ձնահյուսի տակ են մնացել դահուկներով սահող քաղաքացիներ։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է, 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,- հայտնել է հեռուստաալիքը։ Նահանգային Աղետների կառավարման գործակալության համապատասխան թիմերը շարունակում են աշխատել դեպքի վայրում:
18:06 04.03.2023
Մարտի 4-ին, ժամը 14։40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սրաշեն գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 12 հա բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին:
16:22 04.03.2023
Շաբաթ օրը դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավ-արևելյան Իզեր դեպարտամենտում։ Առնվազն տասնվեց մարդ վիրավորվել է։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Կոր քաղաքի մոտ։ Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան մեծ արագությամբ դուրս է եկել մայրուղուց՝ ընկնելով խորը փոսը: Արձակուրդներից հետո դպրոցականները Բարձր Ալպեր դեպարտամենտից ուղևորվում էին Գրենոբլի երկաթուղային կայարան՝ գնացքով Փարիզ […]
14:51 04.03.2023
Մարտի 4-ին՝ ժամը 13:37-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինության տանիքում։
12:43 04.03.2023
6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագից հյուսիս-արևելք, հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC-ով 6.41-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Կերիկերի գյուղից 928 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախը գտնվում էր 150 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
12:22 04.03.2023
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Տիգրան Բաբայանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 33 հասցեում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարսպին, կոտրել այն, ապա բախվել քարե սալիկների ցուցատախտակներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի […]
12:00 04.03.2023
Մարտի 3-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ 3 ճանապարհի 98-րդ կմ-ին՝ Ծիլքար գյուղի տարածքում, իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 64-ամյա Արտաշես Տոնոյանը, մահացել է: Կատարվում է քննություն:
09:55 04.03.2023
Մարտի 4-ին, ժամը 04։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բակում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակի տանիքում (18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։02-ին, մարվել՝ 06։33-ին։ […]
09:13 04.03.2023
Մարտի 4-ին, ժամը 05։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է երկհարկանի տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցում գտնվող չբնակեցված տանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:43-ին:
08:43 04.03.2023
Մարտի 3-ին՝ ժամը 22։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Аstra» (վարորդ` Ռ. Հ.) և «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel […]
23:58 03.03.2023
Ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Ջակարտայի Պետրամինա հաստատությունում, որտեղ վառելիք է պահվում: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությունը։ Reuters-ը, հղում անելով փրկարարներին, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 16-ի, տասնյակ մարդիկ ստացել են լուրջ այրվածքներ: Տուժածները շարունակում են տեղափոխվել հիվանդանոցներ։ Ավելի վաղ ինդոնեզական Kompas թերթը տեղեկություն էր տարածել հրդեհի հետևանքով 13 […]
23:51 03.03.2023
Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են 38-ամյա Վոլոդյա Հարությունյանի վարած VAZ 2106 մակնիշի և 44-ամյա Նարեկ Պարոնյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով երկու վարորդները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, ովքեր տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, […]
23:40 03.03.2023
Ֆրանսիայի ծովային ոստիկանությունը Նորմանդիայի լողափում կոկաինի մի քանի հսկայական փաթեթ է հայտնաբերել։ Associated Press-ի փոխանցմամբ՝ ափ դուրս եկած թմրանյութերի բեռի ընդհանուր քաշը կազմել է 850 կիլոգրամ։ Երեքշաբթի՝ 2023 թվականի փետրվարի 28-ին, ոստիկանության աշխատակիցները ժամանել են Ֆրանսիայի Ռևիլ կոմունայի մոտ գտնվող լողափ՝ տեղացիներից անհայտ փոշու պարկերի մասին հաղորդումից հետո: Գրեթե մեկ տոննա թմրանյութ դուրս բերելու համար […]