TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Շենքերի վիճակը Թուրքիայի 10 նահանգներում երկրաշարժից հետո. քանդման ենթակա է մոտ 8000 շենք

12:42 12.02.2023

Թուրքիայի 10 տուժած նահանգներում երկրաշարժերից հետո նախ պետք է քանդել մոտ 8000 շենք, ավելի քան 132,000 շենքերի գնահատումից հետո հայտնել է Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությունը: Նախարարության վեց հազար աշխատակիցներ ներկայումս գնահատում են շենքերի վիճակը, ասվում է մամուլի հաղորդագրությունում։ «Առայժմ մենք ստուգել ենք 132 898 շենք 10 նահանգներում… որոնցից 7584-ը փլուզվել են կամ շտապ քանդման […]

̰
Կանադայի երկնքում հայտնաբերվել և խոցվել է անհայտ օդային օբյեկտ, որը, ըստ ՊՆ-ի, վտանգ է ներկայացրել

11:51 12.02.2023

Կանադայի օդային տարածքում խոցված անհայտ օբյեկտը իրական վտանգ է ներկայացրել քաղաքացիական ավիացիայի համար, ասել է Հյուսիսային Ամերիկայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը, նրա տեսաուղերձը հեռարձակվել է առաջատար ազգային լրատվամիջոցներով։ «Այս օբյեկտը թռչում էր մոտ 14 հազար ֆուտ բարձրության վրա (չորս հազար մետրից մի փոքր ավելի- խմբ.), նա անօրինական կերպով ներխուժել է Կանադայի օդային տարածք», – ասել […]

̰
Թուրքիայում վոլեյբոլի թիմի 34 անդամ մնացել է հյուրանոցի փլատակներում

11:27 12.02.2023

Թուրքական Ադիյաման քաղաքում երկրաշարժի ժամանակ զոհվել է Ֆամագուստա քաղաքի վոլեյբոլի կիպրացի թուրքերի հավաքականի 34 անդամ, հայտնում է Kathimerini թերթի կիպրական հրատարակությունը։ Մահացածների դիերը հայտնաբերվել են քաղաքի հյուրանոցում, թիմի մեկ այլ անդամի որոնումները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 47 կիպրացի թուրք, գրում է թերթը։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ […]

̰
Ստեփանակերտում «Ford Focus 2.0»-ի 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա բնակչուհուն

11:15 12.02.2023

Փետրվարի 11-ին ժամը 18:55-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 33-ամյա բնակիչը վարելով «Ford Focus 2.0» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարահատվածում վրաերթի է […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320»-ը և «Opel Zafira»-ն. կան տուժածներ

10:53 12.02.2023

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ Փետրվարի 12-ին, ժամը 00:17-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` […]

̰
Հնդկաստանում ընձառյուծը մտել է դատարանի շենք ու հարձակվել ներկաների վրա

10:17 12.02.2023

Հնդկաստանի հյուսիսում ընձառյուծը մտել է Ուտար Պրադեշի Ղազիաբադի շրջանային դատարան դատական ​​նիստի ժամանակ: Գազանը վիրավորել է վեց մարդու, հայտնել է Metro.co.uk-ը: Լրատվամիջոցի տվյալներով՝ օրը ցերեկով վայրի կենդանի է մտել դատարան եւ հարձակվել մարդկանց վրա, որից հետո վիրավորներին շտապ տարհանել են շենքից։ Կենդանիների պաշտպանության աշխատակիցներին հաջողվել է բռնել ընձառյուծին հարձակումից չորս ժամ անց, որից հետո նրան […]

̰
68 ավտոմեքենա չի կարողացել հաղթահարել առատ ձյան պատճառով առաջացած արգելքները

10:04 12.02.2023

Փետրվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 ավտոմեքենա և 87 քաղաքացու ցուցաբերել […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է ՃՈ հենակետի պատին

22:27 11.02.2023

Փետրվարի 11-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 2001 թ․) […]

̰
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մարդկային կորուստների թիվը հասել է 21848-ի

20:00 11.02.2023

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 21848-ի, այս մասին շաբաթ օրը Շանլըուրֆա նահանգում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մահացածների թիվը կազմել է 21848, տուժել է 80104 մարդ»,- ասել է նա։   Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժն իր ավերածություններով ու ծավալներով  երեք անգամ գերազանցել է 1999 թ. Մարմարա ծովի […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հսկայական ճեղքվածք է առաջացել Հաթայ նահանգում

19:20 11.02.2023

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժերի հետևանքով գոյացել է 200 մետր երկարության և 30 մետր խորության հսկա խզվածք։ Habertürk հեռուստաալիքը հայտնել է, որ խզվածքը գոյացել է Թեփեհան գյուղի մոտ։ Խզվածքը 35 հեկտար ձիթապտղի արտը բաժանել է երկու մասի. Իր հերթին, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը համեմատվել է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ։ Թուրքական կողմի վերջին տվյալներով՝ […]

̰
Երկրաշարժից 128 ժամ անց փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել երկու ամսական երեխայի․ տեսանյութը հայտնվել է համացանցում 

19:00 11.02.2023

Փետրվարի 11-ին Թուրքիայի Հաթայ նահանգում փրկել են երկու ամսական երեխայի, ով երկրաշարժից հետո 128 ժամ անցկացրել է փլատակներում ։ Փրկարարները երեխային զգուշությամբ դուրս են բերել և հանձնել բժիշկներին, որոնք անմիջապես կերակրել են փոքրիկին։ Իսկ իսրայելցի փրկարարները որոնողական աշխատանքների վեցերորդ օրը փլատակներից  դուրս են բերել ինը տարեկան երեխայի: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ […]

̰
ԱՀԿ-ն զգուշացնում է Թուրքիայում «երկրորդական աղետի» վտանգի մասին

18:15 11.02.2023

  Թուրքիայի հզոր երկրաշարժից փրկվածներից շատերը մնում են բաց տարածքում և «սարսափելի պայմաններում», ինչը  կարող է  հանգեցնել առավել վատ հետևանքների՝ համարժեք երկրաշարժի զոհերի: Այդ մասին CNN-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ դեպքերի արձագանքման բաժնի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը: «Կա երկրորդական աղետի իրական վտանգ, որը կարող է վնասել ավելի շատ մարդկանց, քան սկզբնական աղետը, եթե մենք […]

̰
ԱՀԿ-ն 65 տոննա բժշկական սարքավորումներ կուղարկի Սիրիա

17:28 11.02.2023

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 35 տոննա բժշկական սարքավորումներ է մատակարարել Սիրիա երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին փետրվարի 11-ին Հալեպի օդանավակայանում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Առաջիկա երկու օրվա ընթացքում Սիրիա կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ մոտ 30 տոննա բժշկական պարագաներով և սարքավորումներով», – Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերել SANA-ն։ Այսպիսով, բժշկական սարքավորումների ընդհանուր չափը, որոնք ԱՀԿ-ն […]

̰
Թուրքիայում փրկարարները մնացել են փլուզված շենքի բեկորների տակ

17:17 11.02.2023

Թուրքիայում փրկարարների վրա են լցվել փլուզված շենքի բեկորները, երբ նրանք փորձում էին դուրս բերել երկրաշարժից տուժածներին: Կադրերը հրապարակվել են համացանցում շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Հաթայ նահանգում։ Կադրերում երևում է, թե ինչպես է  բեկորների կույտը ընկնում փրկարարների վրա։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մեկ մարդ է գտնվել, նրան հաջողվել է փրկել։ Փետրվարի […]

̰

17:11 11.02.2023

  Փետրվարի 11-ին Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին են վկայում Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։ Հաղորդվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 10 հազար բնակչություն ունեցող Տոբելո քաղաքից 239 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 45 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Օրեր առաջ՝ փետրվարի 9-ին, երկրաշարժ է տեղի […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 21043-ի

15:58 11.02.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ելույթ ունենալով Դիարբեքիր նահանգում՝ հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21043-ի, վիրավորվել է ավելի քան 80000 մարդ։ «Զոհվել է 21 հազար 43, վիրավորվել՝ 80 հազար 97 քաղաքացի»,- ասել է Էրդողանը։ Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այն, ըստ Էրդողանի, դարձել է ամենաուժեղը […]

̰
Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների հետ կապված ութ մարդ է ձերբակալվել

14:44 11.02.2023

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների հետ կապված, հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ «Շանլըուրֆայում ձերբակալվել է 8 կասկածյալ, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների և սյուներ կտրելու գործողությունների առնչությամբ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Հիշեցնենք՝ երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ […]

̰
Փրկարարները քարշակել են Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակված բեռնատարները

13:48 11.02.2023

Փետրվարի 11-ին՝ ժամը 08։52-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին մերկասառույց է, ինչի հետևանքով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը (մկրատաձև դիրքով է)․ երթևեկությունը երկկողմանի փակ է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակել […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 20 665-ի

13:22 11.02.2023

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 665-ի, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մահացածները 20 665 են, մեր քաղաքացիներից 80 088-ը տուժել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել […]

̰
Էրդողանը փետրվարի 11-ին կայցելի երկրաշարժից տուժած Դիարբեքիր և Շանլըուրֆա շրջաններ

12:36 11.02.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կշարունակի այցելել երկրի հարավ-արևելքում երկրաշարժից տուժած շրջաններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի աղբյուրը։ «Սպասվում է, որ նախագահ Էրդողանն այսօր կայցելի Դիարբեքիր և Շանլըուրֆա»,- ասել է աղբյուրը։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել […]

̰
Վահան Կոստանյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Հայաստանի մարդասիրական օգնությունը Մարգարայի կամրջով շարժվում Թուրքիա

12:19 11.02.2023

«Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան- Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան կոստանյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա: Humanitarian aid from #Armenia crossed the Margara bridge on #Armenia–#Turkey border heading to earthquake-stricken region. pic.twitter.com/7lwWrbE3fa — Vahan Kostanyan […]

̰
Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

10:42 11.02.2023

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ Մասնավորապես նշել է. «Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ճանապարհ են ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։ Today #Armenia has sent humanitarian aid to #Turkey. Trucks with humanitarian aid have crossed the Margara bridge […]

̰
Աղետից 5 օր անց փրկարարները սիրիական Ջեբլայում փլատակներից 11 ողջ մնացած մարդ են դուրս բերել

10:37 11.02.2023

Երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի փլատակներում ողջ մնացածների որոնումները շարունակվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում, չնայած այն հանգամանքին, որ նրանց գտնելու հավանականությունը գնալով նվազում է։ Այդ մասին SANA գործակալությանը հայտնել է Արաբական Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ղեկավար, գեներալ-մայոր Սաֆվան Բահլյուլը։ «Լաթաքիայի մերձակայքում գտնվող Ջեբլա քաղաքում, աղետից հինգ օր անց, փրկվել է 11 մարդ, ևս ինը մնացել են փլատակների տակ»,- […]

̰
Հրդեհ Ստեփանակերտի գրասենյակներից մեկում. պահակը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

10:27 11.02.2023

Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին, ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։ Օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ 911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է […]

̰
Մեքսիկայում 68 պարկ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

09:59 11.02.2023

Մեխիկոյում իշխանությունները 68 պարկ մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Այս մասին ուրբաթ հայտնել է El Milenio թերթը։ Դրաքնք հայտնաբերվել են Տոլուկայի մերձակայքում գտնվող ինը գաղտնի գերեզմաններում։ Նրանց մասին իշխանություններին պատմել են շրջանում գործող հանցախմբերից մեկի կալանավորված անդամները։ Դեռ հայտնի չէ, թե հանցագործների քանի զոհի մասին կարող է խոսք լինել։ Զինվորականները, ինչպես նաև Մեքսիկայի նահանգի ոստիկանությունն ու […]

̰
Երկրաֆիզիկոսը բացատրել է, թե ինչու Թուրքիան բոլորովին պատրաստ չէր երկրաշարժին

09:36 11.02.2023

Պարզվեց, որ Թուրքիան անպատրաստ էր հզոր երկրաշարժի, կարող էին ավելի քիչ զոհեր լինել, եթե մարդիկ իմանային՝ ինչպես վարվել, այս իրավիճակից պետք է եզրակացություններ անեն մոլորակի բոլոր սեյսմիկ վտանգավոր տարածքների իշխանությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Վինոգրադովը։ «Այս երկրաշարժը պետք է դաս լինի առաջին հերթին մեր […]

̰
Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող վագոն-տնակում

08:56 11.02.2023

Փետրվարի 11-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39 հասցեի մոտակայքում գտնվող վագոն-տնակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վագոն-տնակում հրդեհ է բռնկվել:

̰
Հնդկաստանում առնետը ոսկերչական խանութից վզնոց է գողացել. կենդանու արարքը տեսագրվել է

08:20 11.02.2023

Առնետը ոսկերչական խանութից գողացել է ադամանդե վզնոց և այն քարշ տվել փոսի մեջ. Hindustan Times-ը ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսանյութի վրա։ Առնետի գողության դեպքը ֆիքսվել է խանութում տեղադրված տեսախցիկի կադրերում։ Այնտեղ երևում է ադամանդներով վզնոց, որը ցուցադրված է ոսկերչական խանութի դարակում։ Հանկարծ դարակի վերևում գտնվող առաստաղից առնետ հայացք է գցում, մի քիչ նայում է շուրջը, […]

̰
Գուսան Շերամի փողոցում այրվել է ավտոմեքենա

08:07 11.02.2023

Փետրվարի 10-ին, ժամը 22:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի 110/16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։21-ին: Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

̰
Արտակարգ դեպք Հանրապետության հրապարակում. «Համեր»-ի վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ

00:22 11.02.2023

Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում։ ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով […]

̰
BACK_TO_TOP