Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային

23:35 21.03.2023

Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով:

Պարեկները բարձրախոսով «կա՛նգ առ» պահանջ են մի քանի անգամ ներկայացնում, նշելով մեքենայի համարանիշները, սակայն վարորդը դիմում է փախուստի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկների մոտ գնալով ավելի են կասկածները շատանում ու սկսում են հետապնդել:

«Այդ ընթացքում դարձյալ մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի: Տեսնելով, որ Նիվայի վարորդը չի ենթարկվում՝ պարեկները իրենց գործընկերներին կապով տեղեկացնում են, թե որ ուղղությամբ է սլանում  վարորդը: Արդեն Երևանի գնդի ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արամ Խաչատրյանը իր գործընկերոջ հետ ավտոմեքենայով շարժվում է դեպի Լամբադա կամուրջ, որի հարևանությամբ էլ Նիվան հարվածում է պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային:

Բախման հետևանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ: Պարեկները տեղում բռնում են Նիվայի վարորդին, ով գույքի դիտավորյալ վնասում և մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափոխվում է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ավտոմեքենան էլ տեղափոխվում է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ Նիվան վարել է Իջևան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Խելացի դարբնոց» ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

22:44 21.07.2025

Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

BACK_TO_TOP