19:50 05.02.2023
Կեմերովոյի մարզի Ռ-255 «Սիբիր» մայրուղու վրա սարսափելի վթարի հետևանքով մահացել են փոքր երեխաներն ու նրանց ծնողները։ Վթարի պատճառը ճանապարհի 239-րդ կիլոմետրին վայրի կենդանու հայտնվելն է եղել, նշել են ՆԳՆ մարզային վարչությունից։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 16։00-ին՝ Տոպկի գյուղի մոտակայքում։ Գազանը, որը դուրս է եկել ճանապարհի վրա, վախեցրել է Volkswagen Polo-ի վարորդին. նա պտտել […]
19:17 05.02.2023
Շտապ օգնության մոտ 100 աշխատակից մեկնել է Բեռլինի ծայրամասում գտնվող Շպանդաու շրջանի ծերանոց՝ հրդեհը և դրա հետևանքները վերացնելու, հայտնում է գերմանական rbb ռադիոն։ Պարզաբանվում է, որ հրդեհը բռնկվել է ծերանոցի երկրորդ հարկում։ Ըստ ռադիոյի՝ առնվազն մեկ մարդ ծանր վիրավորվել է։ Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ։
19:00 05.02.2023
Մոսկվայի բուհերից մեկի առաջին կուրսի չորս հարբած ուսանող Մոսկվայի Միչուրինսկի պողոտայի մերձակայքում գտնվող փողոցում կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգից։ Այս մասին հայտնում է REN TV-ն։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ի գիշերը։ Մայրաքաղաքի ՆԳՆ-ում հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը։ Ոստիկանությունը չորս երիտասարդի բերման է ենթարկել ու տարել բաժին։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։ […]
18:19 05.02.2023
Փետրվարի 4-ին ժամը 01:10-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վերին Հոռաթաղ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտակերտի հրշեջ-փրկարարական մասին կից Գետավանի հրշեջ-փրկարարական ջոկից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են 01:58-ին, մարել՝ 02:15-ին։ Ամբողջությամբ այրվել է Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակչին պատկանող խանութը։ […]
17:30 05.02.2023
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ […]
17:20 05.02.2023
Այսօր՝ փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահե Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պաճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության […]
16:50 05.02.2023
Փետրվարի 5-ին` ժամը 15։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին։
16:34 05.02.2023
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։02-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան և Գագարինի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Գ. Ա., ծնված 1961 թ.) […]
13:45 05.02.2023
Փետրվարի 5-ին` ժամը 06։39-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապահը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-99-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) և «Zil 130» […]
12:47 05.02.2023
Փետրվարի 5-ին` ժամը 11։00-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ` Հ. Ս.) և «BMW 325» (վարորդ` Հ. Ս.) […]
11:56 05.02.2023
Թուրքիայի ավտոմայրուղիներից մեկում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով ութ մարդ զոհվել է, առնվազն 36-ը՝ վիրավորվել, հայտնում է TGRT-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրից շարժվում էր դեպի երկրի արևմուտքում գտնվող Բոդրում հանգստավայր։ «Հայդարլի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ մահացել է, 36-ը՝ վիրավորվել, ավտոբուսի տակից երեք հոգու փորձ է արվում դուրս բերել»,- […]
11:25 05.02.2023
Ավստրալիայի արևմուտքում գտնվող գետերից մեկում շնաձկան հարձակման հետևանքով 16-ամյա աղջիկ է մահացել։ Ամեն ինչ կատարվել է նրա ընկերների աչքի առաջ, հայտնում է 9News-ը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 4-ի կեսօրին՝ Սուոն գետի կամրջի մոտ, որի ափին այդ պահին բավականին շատ հանգստացողներ են եղել։ 11-րդ դասարանցին իր ընկերների հետ գնացել է դելֆիններին տեսնելու, այնուհետև որոշել է […]
00:26 05.02.2023
Փետրվարի 4-ին, ժամը 17։20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օխտար գյուղին հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (մոտ 3 կմ) շարունակել են ոտքով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ […]
21:58 04.02.2023
Փետրվարի 4-ին` ժամը 19։17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 113/1 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը (մոտ 6 […]
20:51 04.02.2023
Փետրվարի 4-ին՝ ժամը 18։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։
19:10 04.02.2023
Փետրվարի 4-ին, ժամը 18։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
18:52 04.02.2023
Բրիտանական ռազմածովային ուժերի նավում նավաստիները թունավորվել են աղտոտված ջրից, հայտնում է Sun-ը՝ հղում անելով պաշտպանության գերատեսչության աղբյուրին։ Երիտասարդ ինժեները սխալմամբ քիմիական նյութերը լցրել է սխալ տեղում, հայտնում է IZ. ru հեռուստաալիքը։ Սակայն նա արագ հայտնել է տեղի ունեցածի մասին՝ դրանով իսկ փրկելով անձնակազմի կյանքը։ Նավն արդեն վերադարձել է Պորտսմուտի ռազմածովային բազա՝ ձեռնարկելով լրացուցիչ նախազգուշական միջոցներ։ […]
15:35 04.02.2023
Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Տեր-Գաբրիելյան 23 հասցե, որտեղ դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է […]
14:57 04.02.2023
Փետրվարի 4-ին, ժամը 10։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշ ավտոմեքենան, «Mercedes-Benz Travego» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս․ […]
14:20 04.02.2023
Փետրվարի 4-ին` ժամը 11։04-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Բ., ծնված 1995 թ.) դուրս է […]
12:53 04.02.2023
Բրազիլիայի ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում խորտակել են շահագործումից հանված միակ ավիակիրը՝ Սան Պաուլոն, որը լցված է թունավոր, այդ թվում՝ ասբեստ պարունակող թափոններով։ Այս մասին ասվում է ռազմածովային ուժերի ուրբաթ օրվա հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվել է. «Պլանավորված և վերահսկվող ջրհեղեղը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան» Բրազիլիայի ափից մոտ 350 կմ հեռավորության վրա՝ մոտ 5 հազար […]
11:58 04.02.2023
Փետրվարի 3-ին, ժամը 18.50-ի սահմաններում,«Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 68-ամյա Կիմա Վարդանյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:04 04.02.2023
Առնվազն 13 մարդ է զոհվել ուրբաթ օրը Չիլիի կենտրոնական և հարավային շրջաններում բռնկված ուժեղ անտառային հրդեհների հետևանքով։ Այս մասին հայտնում են տարերային աղետների դեմ պայքարի ծառայությունից։ «Այսօր բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 13 մարդ, որից 11-ը՝ Սանտա Խուանա կոմունայում, բացի դրանից ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Բոլիվիայի քաղաքացի օդաչուն և Չիլիի քաղաքացի մեխանիկը, […]
10:46 04.02.2023
Շաբաթ օրը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմտյան հատվածում՝ Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարպոլ-է-Զահաբ քաղաքից 22 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է 51,6 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 60 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
10:17 04.02.2023
ԱՄՆ-ի վրայով չինական օդապարիկի հետ կապված իրավիճակը ֆորսմաժորային միջադեպ է, փաստերը շատ պարզ են, շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չեղարկել է իր այցը Պեկին։ «Դա եղել է բացարձակ վթար՝ ֆորս-մաժորային իրավիճակի հետևանքով, փաստերը չափազանց պարզ են»,- ասել են վարչությունից։ Պենտագոնի ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ […]
23:33 03.02.2023
Փետրվարի 3-ին, ժամը 22:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
22:00 03.02.2023
Երուսաղեմում հակաքրիստոնեական նոր միջադեպեր են գրանցվել: Քաղաքի հայկական թաղամասում հուդայական ծայրահեղականների կազմակերպած սադրանքից հետո հաջորդ թիրախը դարձել է կաթոլիկ եկեղեցին: Երեկ հավատացյալներից մեկը եկեղեցիներից մեկում ջախջախել է Քրիստոսի քանդակը: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Փաստորեն, ոչ միայն հայերի դեմ են ուղղված ծայրահեղական հուդայականների սադրանքները: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, իհարկե, հայերից հետո՝ կաթոլիկների […]
20:42 03.02.2023
Փետրվարի 3-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենան շրջվել է էլեկտրական սյան վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]
16:05 03.02.2023
Փետրվարի 3-ին, ժամը 09:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կամրջի մոտակայքում «Opel Kadett» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Վ.) դուրս է եկել ճանապարհի […]