12:45 19.12.2022
Դեկտեմբերի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 108-ը արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
12:20 19.12.2022
2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը՝ բազմաթիվ վնասվածքներով: Այս մասին հայտում է ՀՀ Քննչական կոմիտեն Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:11 19.12.2022
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին՝ Շատջրեք համայնքի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի ուղևորուհիները՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը, 33-ամյա Մարինե Գևորգյանը մահացել են, իսկ 37-ամյա վարորդը, 10-ամյա ուղևորուհին, 6-ամյա ուղևորը և «Օպել Աստրայի» 23-ամյա ուղևորը և 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […]
11:39 19.12.2022
Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.15-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել դիակ։ Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց մահացածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Էդվարդ Հայրապետյան: Պարզվեց նաև, որ 31-ամյա երիտասարդը դանակահարվել էր. մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ էին: Երիտասարդի դիակը տեղափոխվել էր Գավառի […]
11:22 19.12.2022
Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Ադրբեջանն առավոտյան ժամը 10:30-ից, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն մեկ շաբաթ է Արցախը շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Դեկտեմբերի 12-ից 19-ն ընկած […]
10:16 19.12.2022
Դեկտեմբերի 19-ին, ժամը 08։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասում գործող «Մանուկ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են «Opel Astra», «Nissan» […]
09:49 19.12.2022
Անհայտ տղամարդը կրակ է բացել Աթենքի Նեա Սմիրնի շրջանում գտնվող սրճարանի այցելուների վրա՝ սպանելով երկու տղամարդու և վիրավորելով մեկ կնոջ։ Ենթադրվում է, որ սա մաֆիայի բախում է, հայտնում է Հունաստանի հանրային հեռուստատեսությունը՝ ERT-ն։ Հրապարակվել է հարձակման տեսախցիկի տեսագրությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, սրճարանում շատ մարդիկ են եղել։ Բժշկական դիմակով և գլխարկով անհայտ անձը […]
08:06 19.12.2022
Ուգանդայում Կասեսե շրջանի գյուղերից մեկի բնակիչներին հաջողվել է փրկել երեխային, որին կուլ էր տվել գետաձին։ Այս մասին հայտնում է Capital Radio-ն։ Փոլ Իգա անունով երկու տարեկան տղան որոշ ժամանակ մնացել է առանց ծնողների հսկողության: Երեխան լճի ափին խաղում էր, երբ ջրից հանկարծակի դուրս է եկել մեծ գետաձին և փորձել կուլ տալ նրան։ Գյուղացիները, ովքեր ականատես […]
20:23 18.12.2022
ԱՄՆ-ի Հավայան կղզիներում 68-ամյա տղամարդը ողջ է մնացել երեք մետրանոց վագրային շնաձկան հարձակումից և փախել՝ պայքարելով դրա դեմ դանակով։ Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն, փոխանցում է Lenta.ru-ն։ Տղամարդը հարձակման է ենթարկվել գիշատիչի կողմից, երբ նա լողում էր ափից մոտ 50 մետր հեռավորության վրա։ Տղամարդը իրեն չի կորցրել , հանել է դանակն ու […]
15:12 18.12.2022
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգնաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Ղ․) և «Honda» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշների […]
14:18 18.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեգ-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեգ համայնքի վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը ,տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
10:00 18.12.2022
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին մառախուղի պատճառով քաղաքացիներն ավտոմեքենայով մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
23:50 17.12.2022
Դեկտեմբերի 17-ին` ժամը 12։06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիսային փողոցում այրվում է երկու բնակելի տուն։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են […]
20:15 17.12.2022
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 14։32-ին։ Սենյակներից մեկում հայտնաբերվել է Վ․ Ո․-ի (ծնված 1933 թ․) այրված դին։
20:00 17.12.2022
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Թալարմ գյուղից թոշակառուն ընկել է տրակտորի տակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 82-ամյա կնոջը փրկել է նրա քույրը։ Մի օր նա որոշել է այցելել քրոջն ու հարցնել նրա որպիսությունը։ Հասնելով հարազատի մոտ՝ նա գտել է նրան տրակտորի տակ՝ հողամասում։ Ինչպես պարզվել է, ավստրալացու ոտքը մնացել է մեքենայի անիվի մեջ։ […]
19:24 17.12.2022
Առնվազն 34 անօրինական միգրանտների փրկել են նավահանգստի աշխատակիցները Լեսբոս կղզու ափերի մոտ, իսկ մի փոքրիկ տղա մահացել է։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է newsbomb.gr լրատվական կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պլաստիկ նավը, որում հիմնականում աֆրիկացի փախստականներ և ներգաղթյալներ են եղել, բախվել է ժայռերին Ֆարա շրջանում՝ Լեսբոս կղզու Գերա ծովածոցի մուտքի արևմուտքից, ասել է նա: Փրկարարները […]
14:10 17.12.2022
Այս տարվա նոյեմբերին Ստավրոպոլի երկրամասում կրծողների դեմ թույնը հազվագյուտ մոխրագույն կռունկների անկման պատճառ է դարձել, հարուցվել է քրեական գործ, հաղորդում է մարզի քննչական կոմիտեն։ Քննիչների տվյալներով՝ անցած ամիս Պետրովսկի քաղաքային շրջանի գյուղատնտեսական հողերում հայտնաբերվել է Ստավրոպոլի երկրամասի Կարմիր գրքում գրանցված առնվազն 800 սատկած կռունկ։ Բացի այդ, սատկել է չորս նապաստակ և մեկ կաքավ։ Փորձագետները քիմիական-թունաբանական […]
13:22 17.12.2022
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին։ Սենյակներից մեկում հայտնաբերվել է Վ․ Ո․-ի (ծնված 1933 թ․) այրված դին։
11:52 17.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները՚ այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևաքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, […]
11:41 17.12.2022
Նոյեմբերի 4-ին հաղորդվել էր, որ Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 73-ամյա Քնարիկ Ղազարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
10:11 17.12.2022
Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Յարոսլավ Շիմչիկի աշխատասենյակում պայթած նռնականետը երկիր է ներմուծվել առանց վերահսկողության, հաղորդում է Zet ռադիոկայանը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ավելի վաղ Լեհաստանի ոստիկանությունը հայտնել էր, որ Շիմչիկի գրասենյակում նվեր է պայթել, որը նա ստացել է դեկտեմբերի 11-12-ը Ուկրաինա կատարած այցի ժամանակ։ Պայթյունի հետեւանքով թեթև վնասվածքներ են ստացել պարետն ու ոստիկանության հրամանատարության քաղաքացիական […]
09:47 17.12.2022
Չիկագոյի դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երկուսի, հայտնում է ABC-ն։ Ավելի վաղ CBS News-ի տեղական մասնաճյուղը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով դեռահաս է մահացել, ևս երեքը վիրավորվել են։ «Ուրբաթ օրը Չիկագոյի ավագ դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են», – հաղորդում է ABC-ն՝ վկայակոչելով […]
09:35 17.12.2022
Նախօրեին Բեռլինում պայթած հսկայական ակվարիումի մի քանի տասնյակ ձուկ կարողացել է ողջ մնալ, դրանք հայտնաբերել են փրկարարները, հայտնում է Գերմանիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությունը։ «Հատուկ ջոկատների շնորհիվ փրկվել են մի քանի տասնյակ կենդանի մնացած ձկներ»,- ասվում է ծառայության Twitter-ի պաշտոնական էջում։ Հստակեցվում է, որ ողջ մնացած ձկները հայտնաբերվել են այն տարածքում, որտեղ նախկինում գտնվում էր ավերված […]
09:02 17.12.2022
Դեկտեմբերի 16-ին, ժամը 22։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի 7-րդ փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 03:51-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 27 քմ)։
01:16 17.12.2022
01:07 / 17.12.2022 Դեկտեմբերի 16-ին, ժամը 23։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW E46» (վարորդ՝ Ս. Ի., ծնված 1987 […]
17:20 16.12.2022
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։17-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող շինություններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկին հարակից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, […]
16:29 16.12.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կկազմակերպի մրցաշար, որին կմասնակցեն տարբեր կոնֆեդերացիաների չորս հավաքականներ: «FIFA World Series»-ի ստեղծման մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն։ «Կարևոր է տարբեր մայրցամաքների հավաքականների միջև հանդիպումներն ավելի կանոնավոր անցկացնելը, այս գաղափարը արդեն համաձայնեցվել է։ Ծրագրվում է օգտագործել մարտի պատուհաններն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ու Ամերիկայի գավաթի տարիներին, և կազմակերպել ընկերական մրցաշարեր […]
12:36 16.12.2022
Ուղղաթիռը բռնկվել է ուրբաթ օրը Բուրյաթիայի մայրաքաղաքի օդանավակայանում, միջադեպի հանգամանքների և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ «Ուլան-Ուդեի օդանավակայանի թռիչքուղու վրա ուղղաթիռ է այրվում, մանրամասները ճշտվում են»,- ասել է աղբյուրը։ Ավելի ուշ Ռիա Նովոստին հաղորդել է, որ Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ երեք մարդ է մահացել, այս մասին […]
09:56 16.12.2022
Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում՝ փոստատան մոտակայքում, այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։16-ին, մարվել՝ 08:06-ին:
09:41 16.12.2022
Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից երկաթգծի 51-րդ կայարան ընկած հատվածում այրվում է բեռնատար գնացքի էլեկտրաքարշը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի մոտակայքում՝ Հրազդան քաղաքից Աբովյան […]