23:51 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
23:04 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։
20:59 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 18։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) […]
19:51 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
19:37 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 18։12-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալներով կա 1զոհ և 3 տուժած:
19:14 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 18։49-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 36 փրկարարական ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 […]
19:00 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: Դեպքի վայրում է գտնվել ՓԾ […]
17:49 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 14։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձյունաշող գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:03-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։
11:32 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 09։20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]
11:21 25.11.2022
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քնիչները պարզել են, […]
10:05 25.11.2022
Մոսկվայի Կրասնոյարսկայա փողոցում մեծ արագությամբ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջ, հայտնում է Metropolitan Deptrans-ի Telegram ալիքը։ «Կրասնոյարսկայա փողոցում՝ թիվ 9 տան մոտակայքում, հետիոտնի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղում աշխատում են քաղաքի օպերատիվ ծառայությունները։ Դեպքի հանգամանքները և տուժածների մասին տեղեկությունները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Deptrans-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդիկ իջնում են ավտոբուսից […]
09:16 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է N զորամասի 15 զինծառայող։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է […]
08:51 25.11.2022
Նոյեմբերի 19-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում և Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
23:54 24.11.2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 20։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Թաղտա» կոչվող հանդամասի վերջնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին։ Մոտ 4 հա տարածքում այրվում են խոտածածկույթ, չորացած ծառեր և կոճղեր։
20:02 24.11.2022
Վրաստանի Քութայիսի քաղաքում շան կծելուց հետո առաջացած բարդությունների հետևանքով 65-ամյա մի կին է մահացել: Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, ըստ առկա տեղեկությունների՝ թափառող շունը կնոջը կծել է հոկտեմբերի 31-ին Սամտրեդիա քաղաքում: Կինը ստացել է կատաղության դեմ պատվաստանյութի թերի կուրս, որն էլ, հավանաբար, առաջացրել է բարդությունը: Բուժող բժշկի խոսքով, հիվանդն ունեցել է կատաղությանը բնորոշ ախտանիշներ և մահացել […]
18:28 24.11.2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Հրդեհը […]
18:21 24.11.2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 08։10-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Մոտ 100 հա տարածքում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ […]
16:47 24.11.2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 11։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և […]
16:00 24.11.2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
15:16 24.11.2022
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի […]
14:04 24.11.2022
Նոյեմբերի 23-ին` ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան 25/5 հասցեում գտնվող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Subaru» և […]
11:29 24.11.2022
Նոյեմբերի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել: 38-ամյա ուղևորը՝ Սերգեյ Հովհաննիսյանը, մահացել է, իսկ 49-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
09:02 24.11.2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 08։10-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական […]
08:16 24.11.2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։ Դեպքի […]
23:58 23.11.2022
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
22:33 23.11.2022
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Շ․, ծնված 1973 թ․) դուրս է […]
18:58 23.11.2022
Նոյեմբերի 23-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» […]
17:49 23.11.2022
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
11:07 23.11.2022
Անապայում ութամյա տղան գործի է դրել հոր միկրոավտոբուսը և սկսել մանևրել տան մոտակայքում՝ հարվածելով երկու մեքենաների, հայտնում է Կրասնոդարի երկրամասի GUMVD-ն։ Այս արտակարգ դեպքի տեսանյութը սկսել է տարածվել սոցցանցերում չորեքշաբթի գիշերը, և դեպքը տեղի է ունեցել, ըստ ոստիկանության, անցած երկուշաբթի ուշ երեկոյան։ «Անապայի ոստիկանության աշխատակիցները պարզել են Անապայի խճուղում գտնվող տներից մեկի բակում վթարի ենթարկված […]
10:58 23.11.2022
Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 46-ի, հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD): Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր 35 զոհի մասին։ «AFAD-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 46-ի, նրանցից 37-ը գտնվում են Դյուզջեում, վեցը վիրավորվել են Զոնգուլդաքում, մեկական՝ Ստամբուլում, Բոլուում և Սաքարիայում»,- հայտնում է TRT-ն։ AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժից հետո […]