TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Լոռու մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

23:45 29.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել […]

̰
Daweoo Laganza-ն Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող ամուսիններին

22:59 29.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Daweoo Laganza մակնիշի ավտոմեքենան Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, փոխանցում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» ԲԿ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի […]

̰
Նոր Խարբերդի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ կա տուժած

21:41 29.11.2022

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19։43-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։ Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։

̰
Արտակարգ պատահար Նոր Խարբերդի տներից մեկում․ կա տուժած

20:14 29.11.2022

Նոյեմբերի 29-ին` ժամը 19։43-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։

̰
Ոսկեհասկ գյուղում այրվել է ավտոմեքենա

18:07 29.11.2022

Նոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին։

̰
Մայակովսկի գյուղում այրվել է ավտոմեքենա

09:32 29.11.2022

Նոյեմբերի 29-ին, ժամը 03։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Օ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ […]

̰
Մարվել է Ձորամուտ գյուղում բռնկված հրդեհը

22:44 28.11.2022

Նոյեմբերի 28-ին, ժամը 14։13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրդեհ Ձորամուտ գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

15:48 28.11.2022

Նոյեմբերի 28-ին` ժամը 14։13-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Վթար Երևան-Սևան ճանապարհին․ վարորդի և ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

11:26 28.11.2022

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 50-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել է ծառին. 29-ամյա վարորդ Աղաբեկ Սահակյանը և ուղևոր Միքայել Անանյանը մահացել են, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
Մոսկվայում մեքենան վրաերթի է ենթարկել մորը երկու երեխաների հետ. ողջ է մնացել միայն մանկասայլակով երեխան

10:51 28.11.2022

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում մարդատար մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխաների հետ փողոցն անցնող կնոջը, կինը տեղում մահացել է. Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունում։ «Կիրակի երեկոյան Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սվոբոդա փողոցի թիվ 12 հասցեում կորցրել է կառավարումը և վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով կինը մահացել է»,- ասել է […]

̰
28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել էր 66-ամյա տղամարդուն

10:04 28.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.23-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Խուդյակովի փողոցի տներց մեկում վիճաբանություն և դանակահարություն է եղել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խուդյակովի փողոցի նշված տան մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել […]

̰
Հայտնի է դարձել Տվերի մոտ ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը. հայտնվել են կադրեր դեպքի վայրից

09:55 28.11.2022

Տվերի մոտ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել այն, որ այն բախվել է ծառերին թռիչքի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, «Известия»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Նշվում է, որ ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունը ստացվել է նոյեմբերի 27-ին՝ ժամը 22:25-ին։ Թռիչքի ժամանակ այն դիպչել է ծառերին, այնուհետև կործանվել, ինչի հետևանքով օդաչուն ու ուղևորը զոհվել են։ […]

̰
Վթար Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին. մեքենաներից դուրս են բերվել վարորդներն ու ուղևորի մարմինը

09:21 28.11.2022

Նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարդարապատ – Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 […]

̰
Հարավային Կորեայում պլաստիկ վիրահատությունից հետո ռուս կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

08:31 28.11.2022

Հարավային Կորեայում ռուս կին է մահացել դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո, հայտնում է տեղական News1 գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների տվյալները։ Վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Սեուլի կենտրոնում գտնվող Գանգնամ շրջանում գտնվող մասնագիտացված կլինիկաներից մեկում։ Վերականգնման ընթացքում 40-ամյա ռուս կինը հիվանդացել է, ինչի մասին նա պատմել է անձնակազմին։ Հիվանդի ինքնազգացողությունը արագ վատացել է, դժվարացել է շնչելը։ […]

̰
Օխոտսկի ծովում ձկնորսական նավում հրդեհ է բռնկվել

23:00 27.11.2022

Օխոտսկի ծովում հրդեհ է բռնկվել Sunfish ձկնորսական նավի վրա, անձնակազմը շարունակում է մարել կրակը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Rosmorrechflot-ի մամուլի քարտուղար Ալեքսեյ Կրավչենկոն։ Զոհերի մասին տեղեկություններ չկան: Մագադան նավահանգստից 110 մղոն հեռավորության վրա գտնվող Sunfish-ի մոտ գտնվող բոլոր նավերին հրահանգ է տրվել  գալ դեպքի վայր օգնություն ցուցաբերելու համար։ «Մոտակա սառցարանային ձկնորսական «Բուտովսկ» նավը ժամանել է: […]

̰
ՃՏՊ Ոսկետափ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

19:49 27.11.2022

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակա կամուրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում «Opel vetra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

15:17 27.11.2022

Նոյեմբերի 27-ին, ժամը 14։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կան 2 զոհ և 3 տուժած։   Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մոտ 50-րդ կմ-ին […]

̰
Շարունակվում են որոնողական աշխատանքները Իտալիայի  Իսկիա քաղաքում

13:56 27.11.2022

Իտալական Իսկիա քաղաքում շարունակվում են 11 մարդու որոնումները, որոնք անհետ կորել են սողանքի հետևանքով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կղզու 31-ամյա բնակիչը տարերքի կատաղի զոհ է դարձել, 13 մարդ վիրավորվել է։ Շաբաթ օրը առավոտյան ժամը 5-ին ցեխի և ժայռերի բեկորների հոսքերը հանգած Էպոմեո հրաբխից իջել են Կազամիցիոլա Տերմե կոմունայի վրա։ Ավերվել են տներ, նավահանգստում կայանված տասնյակ ավտոմեքենաներ […]

̰
Հարավային Կորեայում ուղղաթիռ է կործանվել, որում երկու մարդ է եղել

10:47 27.11.2022

Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում անհայտ մոդելի վարձակալած ուղղաթիռը, որում երկու մարդ է եղել, վթարի է ենթարկվել, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հրշեջներին,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հաղորդվում է, որ ուղղաթիռը կործանվել է մոտ 10.50-ին (Մոսկվայի ժամանակով 04.50-ին)։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում գտնվող մարդիկ մահացել  են: Վթարի վայրից ծուխ էր գալիս, հետո ուղղաթիռի մասերը հրդեհվել […]

̰
Սյունիքի մարզում հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում

00:00 27.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոփոխադրող ավտոքարշակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի […]

̰
Մեքսիկական ծոցում ուղևորն ընկել է զբոսաշրջային նավից, 15 ժամ անցկացրել օվկիանոսում և ողջ մնացել

22:51 26.11.2022

28-ամյա երիտասարդը ծովն է ընկել ամերիկյան զբոսաշրջային նավից և 15 ժամ անցկացրել Մեքսիկական ծոցի ջրերում, մինչ առափնյա պահպանությունը փրկել է նրան: Այս մասին հայտնում է New York Post-ը։ Carnival Valor նավի ուղեւորի կորուստը նկատել է նրա քույրը. Նրանք միասին խմում էին նավի բարերից մեկում չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ի երեկոյան։ Ժամը 23։00-ի սահմաններում տղամարդը գնացել է զուգարան […]

̰
Հրդեհ Էջմիածնի շենքերից մեկի 4-րդ հարկում. շենքից տարահանվել է 10 քաղաքացի

21:58 26.11.2022

Նոյեմբերի 26-ին, ժամը 19:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 18բ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները շենքից տարահանել են 10 քաղաքացու։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել […]

̰
Իտալիայում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 13-ի

16:09 26.11.2022

Առնվազն 13 մարդ անհետ կորել է շաբաթ առավոտյան իտալական Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով, հայտնում է RaiNews24 լրատվական ալիքը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կազամիչոլայում հորդառատ անձրևները զանգվածային սողանքի պատճառ են դարձել, ինչի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին անհետ կորել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սողանքի տակ է մնացել մեկ […]

̰
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի ժամանցային կենտրոններից մեկում

14:41 26.11.2022

Նոյեմբերի 26-ին, ժամը 13:50-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու 50/4 հասցեում գտնվող «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:22-ին: Այրվել է գրասենյակային գույքը (մոտ 15 քմ) […]

̰
Իտալիայում տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածներ կան

13:29 26.11.2022

Իտալական Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում հորդառատ անձրևները զանգվածային սողանքի պատճառ են դարձել, ինչի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին անհետ կորել է: Այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ սողանքի տակ է մնացել մեկ բնակելի տուն, որում եղել է երեք հոգանոց ընտանիք և 25-ամյա աղջիկ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները […]

̰
Վթար Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում. 26-ամյա ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

12:00 26.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային: Ուղևորը՝ 26-ամյա Արթուր Տերտերյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
Դիլիջանում վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին սպասարկող ավտոմեքենան

11:12 26.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն […]

̰
Եկատերինբուրգի Մանհեթեն բիզնես կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

10:46 26.11.2022

Եկատերինբուրգի «Մանհեթեն» բիզնես կենտրոնում նոյեմբերի 25-ի երեկոյան անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դեպքի մասին հաղորդագրությունը ոստիկանության թիվ 1 բաժինը ստացել է ժամը 21։30-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության քննչական խումբը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և բուժօգնություն են ստանում։ Իրավապահները պարզում […]

̰
ՃՏՊ Մարտունի-Գավառ ճանապարհին. փրկարարները մեքենաներից դուրս են բերել վարորդի և ուղևորների մարմինները

09:50 26.11.2022

Նոյեմբերի 26-ին, ժամը 01:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Դ., ծնված […]

̰
Բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը. կա տուժած

00:01 26.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 21։06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153-րդ կմ-ին բախվել են «Kamaz» մակնիշի […]

̰
BACK_TO_TOP