12:20 01.11.2022
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 07:59-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում՝ հրաձգարանի տանիքից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանեսօղլյան փողոցի թիվ 6/2 հասցեում՝ «Գյումրու քաղաքային մանկապատանեկան հրաձգության մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մասնաշենքի հանդերձարանում: […]
10:26 01.11.2022
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21154» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «ՎԱԶ-21154»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հոկտեմբերի 31-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21154»-ի ուղևորը՝ 1983 թ. ծնված Հակոբ Վարդանյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
10:19 01.11.2022
Երեքշաբթի օրը շտապօգնության օդային ուղղաթիռը վեցամյա տղային, որին մեքենայով հարվածել էր տարածաշրջանային պատգամավորը, կհասցնի Նովոսիբիրսկի շրջանային կլինիկական հիվանդանոց, օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է տարածաշրջանային առողջապահության նախարարության ղեկավար Կոնստանտին Խալզովը, փոխանցում է Ռիա Նովոստին: Հոկտեմբերի 30-ի երեկոյան Թաթարսկ քաղաքում Նովոսիբիրսկի մարզի Թաթարսկի շրջանի պատգամավորների խորհրդի պատգամավոր, Թաթարական ճանապարհների վերանորոգման և շինարարության վարչության (DRSU) տնօրեն Սերգեյ Մամոնտովը […]
09:34 01.11.2022
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Արմավիրի մարզի Փարաքար գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
08:50 01.11.2022
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 7․5 հա, Վարդենիկ գյուղում՝ 8 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․2 հա, Գորիս-Երևան ավտոճանապարհին՝ 7 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված […]
22:08 31.10.2022
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Ռ. Պ.), «Opel Astra» (վարորդ` Գ. Ե.) […]
16:33 31.10.2022
Հոկտեմբերի 24-ից 30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 132-ը արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 2 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 178 կենցաղային կանչ. տուժել է 96 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Արձանագրվել է թունավորման 7 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
15:36 31.10.2022
Կորեացի երգիչ և դերասան Լի Ջիհանը զոհվել է Սեուլի կենտրոնում հրմշտոցի ժամանակ։ Այս մասին հայտնել է Billboard-ի աղբյուրը ։ Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը փողոցում, որտեղ գտնվում են քաղաքի ժամանցային հաստատությունները։ Հրմշտոցի հետևանքով զոհվել է 153 մարդ, որոնց թվում եղել է երաժիշտը։ Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին։ Նա 24 տարեկան էր։
14:38 31.10.2022
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Գուրգեն Մ․-ի վարած Opel մակնիշի և 31-ամյա Մերուժան Ա․-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Մերուժան Ա․-ն, Opel-ի վարորդ Գուրգեն Մ․-ն, վերջինիս […]
11:49 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրի ծառերին. վարորդը՝ 30-ամյա Ստեփան Հովհաննիսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
10:56 31.10.2022
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա Էմմա Գասպարյանին, ինչից հետո «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրկնակի վրաերթի է ենթարկել նրան: Էմմա Գասպարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
10:39 31.10.2022
Նովոսիբիրսկի մարզում Սերգեյ Մամոնտովի կողմից վրաերթի ենթարկված վեցամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտարարել է Նովոսիբիրսկի մարզի առողջապահության նախարար Կոնստանտին Խալզովը։ «Նա գտնվում է կենտրոնական մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը, մարզային հիվանդանոցի բժիշկներին օգնություն է ցուցաբերում նաև մարզային կլինիկական հիվանդանոցի խորհրդատվական կենտրոնը»,- ասել է նախարարը։ Միջադեպից հետո Թաթարսկի […]
10:12 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ ոստիկանության Նաիրիի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքային զբոսայգու մոտակայքում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ. Ս., […]
09:28 31.10.2022
Հոկտեմբերի 26-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արևիկ-Եղեգնուտ, Լոռու մարզի Օձուն-Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհներին և Երևան-Գյումրի «Մ-1» միջպետական ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: […]
08:59 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20:12-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գլաձոր գյուղի գյուղապետարանի դիմաց այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 33-րդ փողոցի տներից մեկին կից թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 21։03-ին: […]
00:16 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի սեփական տներից մեկի նկուղում խառատային հաստոցն ընկել է քաղաքացու վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` հրշեջ-փրկարարները հաստոցի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ, 72-ամյա Սեյրան Ա.-ի […]
23:47 30.10.2022
Պակիստանցի կին լրագրողը մահացել է այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել նախկին վարչապետ Իմրան Խանի ավտոմեքենան, հայտնում է Express Tribune թերթը: Պարբերականի տվյալներով՝ լրագրողը լուսաբանել է Խանի կողմնակիցների երթը, որը շարժվում էր դեպի Իսլամաբադ։ Լրագրողին հրել են, և նա ընկել է մեքենայի անիվների տակ։ Միջադեպից հետո կուսակցության ղեկավարությունը դադարեցրել է երթը։ Խանը ցավակցություն […]
23:18 30.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Հ․, […]
22:39 30.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված […]
20:00 30.10.2022
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզման հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ անհետ կորել, հայտնում է Odisha TV-ն։ Նշվում է, որ Մորբիում գտնվող Մաչհու ամբարտակի կամուրջը վերջին երկու տարում փակվել էր։ Այն վերաբացվել է ընդամենը մեկ օր առաջ՝ վերանորոգումից հետո։ Հեռուստաալիքի տվյալներով՝ փլուզման պահին կամրջի վրա եղել է ավելի քան 500 մարդ, […]
17:26 30.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Նեղուցի փողոցի տներից մեկի մոտակայքում խոտի դեզ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կ․ Ս․-ին պատկանող հացատան տանիքում այրվում են անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը: Հրդեհը […]
15:03 30.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել […]
14:10 30.10.2022
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սավարկունդլա քաղաքում առյուծը հարձակվել է 3-ամյա Նիտին Ռակեշբհայ Մեհդայի վրա և հոշոտել նրան։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Տղայի դին հայտնաբերել են իրավապահները, այն բանից հետո երբ ծնողները ահազանգել են փոքրիկի անհետացման մասին: Երեխային գտել են՝ առանց մարմնի որոշ հատվածների: Անտառային տնտեսության աշխատակիցները թակարդներ են տեղադրել տարածքում: Սակայն առյուծը դեռ ազատության […]
13:43 30.10.2022
Staffordshire Terrier ցեղատեսակի շունը կծել է իր 37-ամյա տիրոջը, երբ նա էպիլեպտիկ նոպայի մեջ է ընկել։ Այս մասին կիրակի հայտնում է REN TV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիսում գտնվող Սինյավինսկայա փողոցի բնակարաններից մեկում։ Հայտնի է դարձել, որ նոպայի ժամանակ տղամարդը կծել է լեզուն, այն արյունահոսել է։ Զգալով արյան հոտը՝ շունը հարձակվել է տղամարդու վրա […]
13:11 30.10.2022
Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհրդի (NDRRMC) տվյալներով` Ֆիլիպիններում «Նալջի» թայֆունից տուժել է ավելի քան 932 հազար մարդ: Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ զոհվել է 48 մարդ, ևս 40-ը՝ վիրավորվել, 22-ը անհետ կորել է։ Միաժամանակ, չհաստատված տեղեկությունների համաձայն` գրանցվել է 72 մարդու մահվան դեպք։ Վնասվել է ավելի քան 550 շենք, գրեթե 160-ն ամբողջությամբ ավերվել է։ Վնասվել […]
12:40 30.10.2022
Սեուլի կառավարությունը 3757 անհայտ կորածի մասին հաղորդում է ստացել Հելոուինի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրմշտոցից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հայտնում են կորեական լրատվամիջոցները։ CNN-ի տվյալներով՝ մահացածների ավելի քան 90%-ի ինքնությունը արդեն պարզվել է։ Միաժամանակ մոտ 10 անձի ինքնությունը պարզել չի հաջողվում, քանի որ նրանցից մի քանիսը 17 տարեկանից փոքր […]
11:30 30.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11։10-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են քաղաքացի Կ․ Ս․-ին։ Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել են երեք քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և […]
10:56 30.10.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 02։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02։44-ին։ Այրվել է մոտ 150 հակ պահեստավորած անասնակեր։
10:00 30.10.2022
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել է երեք քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․)․ Կ․ Ս․-ի որոնողական աշխատանքները շարունակվում են: