10:00 07.11.2022
Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են կիրակի Արևմտյան Գվինեայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անցումային կառավարությանը։ Նրա խոսքով՝ միկրոավտոբուսը, որում եղել են ուսանողները, բախվել է բեռնատարին. «Մահացածների ընտանիքներին աջակցելու համար մոբիլիզացվել են հատուկ ծառայություններ, իսկ կառավարությունն օգնում է վիրավորներին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։ […]
00:07 07.11.2022
Նոյեմբերի 6-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Toyota Prius» (վարորդ՝ Է․ Մ․) […]
22:39 06.11.2022
Նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել […]
19:55 06.11.2022
Տանզանիայում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, այս մասին կիրակի՝ նոյեմբերի 6-ին, հայտնել է The Citizen պորտալը։ Precision Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պատրաստվում էր վայրէջք կատարել Բուկոբա օդանավակայանում, վթարի է ենթարկվել և ընկել է Վիկտորիա լիճը։ Ինքնաթիռում եղել է 39 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Ինքնաթիռը Տանզանիայի վարչական կենտրոնից՝ Դար էս […]
18:25 06.11.2022
Կորեայի մայրաքաղաք Սեուլի կենտրոնում գնացքը ռելսերից դուրս է եկել։ Առնվազն 30 ուղևոր վիրավորվել է, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Գնացքում եղել է 275 ուղևոր։ Այլ մանրամասներ դեռ չի հաղորդվում։
16:47 06.11.2022
Նոյեմբերի 6-ին, ժամը 13։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել է փոսում. ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nuestra» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Թ․ Գ․) դուրս են բերել արգելափակումից․ ճանապարհահատվածի երթևեկությունը […]
14:13 06.11.2022
Տանզանիայում վթարի ենթարկված Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռում ավելի քան 50 մարդ է եղել, հայտնում է Tanzania Business Insight-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դար էս Սալամից Բուկոբա թռչող ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը, վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։ Ըստ հրապարակման, խոսքը ֆրանս-իտալական ATR կոնցեռնի կողմից արտադրված ինքնաթիռի մասին է։ «ATR 42-500 ինքնաթիռում եղել […]
13:48 06.11.2022
Պայթյուն է տեղի է ունեցել Թուրքիայի հանքահորում, չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։ «Անհայտ պատճառով Զոնգուլդակի Քիլիմլի թաղամասում մասնավոր ընկերությանը պատկանող հանքում պայթյուն է տեղի ունեցել»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
13:23 06.11.2022
Տանզանիայում վթարի է ենթարկվել Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, և դեպքի վայր է ուղարկվել փրկարարական խումբը, հայտնել է ավիաընկերությունը Twitter-ում։ «Դար էս Սալաամից Բուկոբա թռչող Precision Air PW 494 չվերթը վթարի է ենթարկվել Բուկոբայի օդանավակայանին մոտենալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը։ Վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։
10:40 06.11.2022
Կիրակի օրը Կուրիլյան կղզիների մերձակայքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։ «Նոյեմբերի 6-ին, ժամը 15.23-ին (Մոսկվայի ժամանակով 7.23-ին) 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 69 կիլոմետր հարավ, երկրաշարժի օջախը գտնվել է 45կմ խորության վրա»,- […]
10:28 06.11.2022
Նոյեմբերի 6-ին, ժամը 05։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի […]
10:15 06.11.2022
Առնվազն 38 մարդ տուժել է Նյու Յորքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է The New York Times-ը։ Հրդեհը բռնկվել է բնակելի շենքի 20-րդ հարկում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի աղբյուր է դարձել էլեկտրական հեծանիվների խափանված մարտկոցը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ բնակարանի բնակիչն էլեկտրական հեծանիվների ապօրինի վերանորոգում է կատարել։ Հրդեհի բռնկման վայրում առնվազն հինգ այդպիսի […]
23:47 05.11.2022
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 20։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW […]
22:34 05.11.2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 20։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW […]
22:06 05.11.2022
Նոյեմբերի 5-ին՝՝ ժամը 16։16-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) […]
20:15 05.11.2022
Նոյեմբերի 4-ին, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը պատուհանից փորձում է մուտք գործել Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը: Նշված հասցե են մեկնել ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող […]
19:49 05.11.2022
Իտալիայի իշխանությունները հայտնել են ուղղաթիռի կործանման մասին, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ և հինգ ուղևորներ։ Իտալիայի փրկարար ծառայությունը Պուլիայի հարավային շրջանում հայտնաբերել է ուղղաթիռի բեկորներ,այս մասին հայտնել է շրջանի փոխնախագահ Ռաֆայել Պիեմոնտեզը։ Տեղական տրանսպորտային ընկերության Agusta A109 ուղղաթիռը անհետացել է ռադարներից և դադարեցրել կապը դիսպետչերների հետ։ Առավոտյան Ադրիատիկ ծովի Տրեմիտի կղզիներից օդ բարձրացած […]
18:19 05.11.2022
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ-ից։ Արձակված կրակոցներից ջարդվել է […]
17:43 05.11.2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 16։16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
17:15 05.11.2022
Կոստրոմայի շրջանում սուգ է հայտարարվել Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների համար։ Համապատասխան հրամանը ստորագրել է նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը։ «Նոյեմբերի 7-ին երկուշաբթի օրը սուգ է հայտարարվել: Տարածաշրջանում կխոնարհվեն ազգային դրոշները, կչեղարկվեն ժամանցային միջոցառումները, կչեղարկվեն նաև ժամանցային հաղորդումները մարզային հեռուստատեսությամբ և ռադիոյով»,- հայտնում են իշխանությունները։ Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում շաբաթ գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Սրճարանի […]
15:39 05.11.2022
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ 73-ամյա մի կին, որի հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել: Հիվանդանոցից հաջորդ հաղորդումով հայտնում էին, որ 73-ամյա կինը մահացել է: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ապօրինաբար կյանքից […]
13:27 05.11.2022
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել […]
12:11 05.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում 52-ամյա Նորայր Սեպոյանը իր վարած Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան, Գարեգին Նժդեհ և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղա հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային էլ առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող Med […]
11:25 05.11.2022
Հրդեհը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին Նիկիցսկայա փողոցի «Պոլիգոն» սրճարանում։ 15 մարդ դարձել է արտակարգ դեպքի զոհ, ևս հինգը վիրավորվել են։ ՏԱՍՍ-ը ներկայացրել է միջադեպի մասին գլխավոր նյութերը. Նիկիցսկայա փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի մասին լուրը ստացվել է Մոսկվայի ժամանակով 02:37-ին. Հրդեհի մակերեսը կազմել է 3,5 հազար քառ. մ, շենքի տանիքը փլուզվել է. Սրճարանում […]
10:48 05.11.2022
Ոստիկանությունը ձերբակալել է ուրբաթ՝ նոյեմբերի 4-ի երեկոյան, Ռիվնո քաղաքի խաղահրապարակում նռնակի պայթյունին մասնակից անձին։ Հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ անչափահաս երեխա և մեկ ոստիկան, հաղորդում է Ռիվնոյի շրջանի պարեկային ոստիկանությունը։ «Ռիվնոյում պարեկները բերման են ենթարկել նռնակի պայթյունի մասնակից քաղաքացիների, մեկ պարեկ բեկորային վիրավորում է ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդգծվում է, որ բժիշկները […]
10:39 05.11.2022
Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է РИА Новости-ն՝ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։ Գործակալության զրուցակիցը նշել է նաեւ, որ չորս մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր ութ մահացածի մասին։ «Նախնական տվյալներով՝ արդեն 13 զոհ կա, չորս վիրավոր»,- ասվում է Կոստրոմայի արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ։ […]
08:23 05.11.2022
Նոյեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:
23:59 04.11.2022
Այսօր` նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ավստրիայի քաղաքացի՝ 63-ամյա Արա Ուգուրլուօգլուն. իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Ծովագյուղ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել առվակում։ Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
23:44 04.11.2022
Նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արցախի Հանարապետությունում հաշվառված 28-ամյա Մուշ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում բախվել է կայանված Nissan XTrail մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը, ապա բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մոտ 1.5 մետր բարձրությունից […]
21:51 04.11.2022
Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Է․ Մ․) և «VAZ-2101» (վարորդ՝ […]