12:58 13.10.2022
Առնվազն 18 սիրիացի զինվոր է զոհվել Դամասկոսի նահանգում ավտոբուսի վրա պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական անվտանգության ուժերի աղբյուրը։ «Առնվազն 18 զինվոր է զոհվել Դամասկոսի նահանգում զինվորական ավտոբուսի պայթուցիկ սարքի հետևանքով»,- ասել է աղբյուրը։ Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։
23:37 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ծլան» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 1-ին կմ-ին «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում […]
21:23 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին` ժամը 15։41-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղում՝ գազալցակայանի սպասասրահի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում՝ ավտոսպասարկման կետի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, […]
21:03 12.10.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 69-ամյա Սուրիկ Ե-ն։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Վայքի բաժնում։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Խուդավերդի քար» կոչվող տարածքում իր իսկ կողմից փորված փոսի միջից դուրս են բերել Սուրիկ Ե․-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բուժմիավորում։ Երեկ ահազանգ է […]
09:49 12.10.2022
Հոկտեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
09:13 12.10.2022
Հոկտեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և Քասախ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
08:29 12.10.2022
Հոկտեմբերի 9-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Սոլակ, Արարատի մարզի Լանջազատ գյուղերում և Լոռու մարզի Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
08:04 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին ծառի ճյուղը ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
23:30 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին` ժամը 19։25-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2000 թ.) […]
22:21 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Թեղենիս լեռ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա մեկ տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., […]
20:15 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15։39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, […]
12:53 11.10.2022
Սեպտեմբերի 29-ի առավոտյան 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Աշտարակի Արարատյան փողոցում կայանված իր մեքենան գողացել են: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Աշտարակի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ` համագործակցելով համայնքային ոստիկանների հետ: Տարաբնույթ գործողություններն արդյունք տվեցին մոտ մեկ շաբաթ անց. հոկտեմբերի 5-ին […]
12:43 11.10.2022
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Պատճառվել է նյութական վնաս: Բախումից րոպեներ անց՝ ժամը 19.45-ի սահմաններում, նույն վայրում «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
09:21 11.10.2022
Նովոսիբիրսկի մարզի Սոկուր գյուղում ութամյա տղան ֆիզկուլտուրայի պարապմունքից հետո մահացել է շտապօգնության մեքենայում, պարապմունքի ժամանակ նա հանկարծակի վատացել է։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։ «Դպրոցում ութամյա տղայի մահվան փաստի առթիվ ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը, մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը) քրեական գործ […]
08:50 11.10.2022
Հոկտեմբերի 7-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Կայք գյուղում՝ 3․02 հա, Կարբի գյուղում՝ 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 3 հա, Դդմաշեն գյուղում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Հրազդան քաղաքում՝ […]
08:06 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վիվա-ՄՏՍ-ի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսակյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ […]
23:48 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին` ժամը 18:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում՝ պատշգամբում, այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 18:54-ին: Բնակարանի պատշգամբում այրվել է 5 կգ գազի […]
22:45 10.10.2022
Մերձմոսկովյան Բալաշիխայում 27-ամյա միգրանտին մեկուսարան են ուղարկել 40-ամյա ռուս կնոջ սպանության կասկածանքով: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Վրադիին: Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 5-ին Ռեուտովան, որը բնակվում էր Նեկրասովի փողոցի տներից մեկում, հերթական անգամ մասնավոր մերսողի է տուն կանչել: Մերսման ժամանակ նրանց միջև վեճ է տեղի ունեցել, որի […]
17:29 10.10.2022
Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարին կարգադրել է ստուգել երկրի ջրային փոխադրումների համակարգի անվտանգությունը։
12:51 10.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Պորշ» մակնիշի մեքենան և «Զիլ» բեռնատարը: Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։ «Պորշի» 35-ամյա վարորդ Վահագն Ուստյանը և բեռնատարի 64-ամյա վարորդ Գրիգոր Գրիգորյանը մահացել են, իսկ «Պորշի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
11:36 10.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Օշական համայնքի Մաշտոցի և Շահվերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 53-ամյա վարորդ Հայկ Եղիազարյանը մահացել է, իսկ 42-ամյա ուղևորը և «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
11:24 10.10.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է Կիևի հրթիռակոծության կադրերը: «Լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրը. Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապը չի դադարում. Հրթիռներ են խոցում. Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Խնդրում ենք մի լքեք ապաստարանները։ Հո՛գ տարեք ձեր և ձեր սիրելիների մասին: Եկեք դիմադրենք և լինենք ուժեղ»,-գրել է նա:
11:16 10.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Ֆորդի» 16-ամյա ուղևոր Արա Ս.-ն հիվանդանոցում մահացել է: 06.09.2022 Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Մայիսյան գյուղում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հովո» բեռնատարի. «Ֆորդի» 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 18-ամյա ուղևոր Իսահակ Մ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
11:10 10.10.2022
Telegram-յան ալիքներում հայտնվել են կադրեր և լուսանկարներ Կիևում տեղի ունեցած պայթյունների ու դրանց հետևանքների մասին: Ըստ հաղորդվող տվյալների՝ Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն հինգ պայթյուն է լսվել։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` երկրում oդային տագնապ է հայտարարվել: Կիևում դադարեցվել է գնացքների շարժը մետրոյի կարմիր գծով, մետրոյի բոլոր կայարաններն աշխատում են որպես ապաստարաններ քաղաքացիների համար։
10:50 10.10.2022
Ուկրաինայի ՆԳՆ-ում հրթիռային հարձակումներից հետո Լվովի և Տերնոպոլի որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, ասել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ «Լվովի և Տերնոպոլի որոշ շրջաններում պայթյունների մասին հաղորդագրություններից հետո էլեկտրաէներգիան անջատվել է»,- գրել է Գերաշչենկոն Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ այս մասին հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները: Այնսը հայտնել էր, որ Լվովն ու Տերնոպոլը […]
10:43 10.10.2022
Կիևում պայթյուններ են որոտացել, հայտնում են տեղական հրատարակությունները և Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին <…> Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը իր Telegram ալիքում։ «Մայրաքաղաքի Պեչերսկի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունների մասին, դրանք լսվել են նաև […]
10:33 10.10.2022
Վենեսուելայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 52-ը անհետ կորած են համարվում։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն եռօրյա սուգ է հայտարարել, կիրակի օրը հայտարարել է գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։ «Մինչ օրս հայտնաբերվել է 22 մահացածի դի, ավելի քան 52-ը անհետ կորած է», – լրագրողներին ասել է նա։ Նրա հայտարարությունները հեռարձակվել են Venezolana de Television հեռուստաալիքով։ […]
09:49 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին, ժամը 06:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղուկասյան փողոցի տներից մեկի տանիքում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին: Այրվել […]
08:24 10.10.2022
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն-Ազատաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Mercedes-Benz» (վարորդ` Ա․ Ա․), «Audi» (վարորդ` Ա. Պ.), «BMW» (վարորդ` […]
22:56 09.10.2022
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հոկտեմբերի 9-ին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան։ «Ցավոք, գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա Twitter-ում։ Շենքը գտնվում է Քադըքյոյ թաղամասում։ Տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառ նշվում է գազի արտահոսքը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով […]