18:14 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» […]
15:30 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11:58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը (մոտ 60 տարեկան) բարձրացել է տան տանիքը և ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տանիքում հայտնաբերել […]
15:06 08.10.2022
Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել: Այս մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից: Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում: ՌԴ […]
14:26 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին հրապարակվել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պահը: Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ Կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ […]
11:58 08.10.2022
Սեպտեմբերի 30-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, որ րոպեներ առաջ անվճար ավտոկայանատեղիում, երբ տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են իր ուղեբեռը, որի մեջ կային փաստաթղթեր, անձնական իրեր և փող: Գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ, […]
11:50 08.10.2022
Հոկտեմբերի 5-ին` ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասված պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 01.30-ին նույն մարզի Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը […]
11:44 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 21-ամյա Գրիգոր Հակոբյանը, մահացել է, իսկ 20-ամյա և 37-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:36 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:12-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։17-ին, մարվել՝ 10։50-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։
10:24 08.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել ՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ ստացել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի, փոխվարչապետ Մարատ Հուսնուլինի, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի և […]
10:11 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:12-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ:
08:39 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 00։33-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակա սարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:17-ին: Այրվել է մոտ 10 հա […]
00:02 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20։08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում փոս փորելիս հողաքարային զանգվածը փլվել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով վերջինս արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Խուդավերդի քար» կոչվող հատվածում Ս. Ե.-ն (ծնված 1953 թ.) արգելափակվել է փոսի մեջ և ստացել մարմնական […]
22:34 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի քարի հանքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ Կոշ գյուղի քարի մշակման արտադրամասի տարածքում այրվում են վագոն-տնակներ՝ 2-ը շահագործվող (մոտ 18 քմ), իսկ 2-ը՝ […]
22:15 07.10.2022
Հրդեհների մարում, կենցաղային կանչերի սպասարկում. հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերում աշխատանքները շարունակվում են, այս մասին պատմում է ԱԻՆ 911 հաղորդաշարը: Ամենախոշոր հրդեհը եղել է Խոսրովի անտառում, որտեղ տարածքը բարդ էր, լեռնային, անձնակազմի ու մեքենաների համար բարդ էր բարձրանալն ու ջուր բարձրացնելը, բայց կարողացել են հաղթահարել դժվարությունները, ներկայացված ռեպորտաժում պատմել են կամավոր հրշեջ-փրկարարները: Անդրադարձ է կատարվել նաև «Տեխնիկական […]
21:44 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․) […]
21:11 07.10.2022
«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հրշեջ ծառայության աշխատանքի շնորհիվ, արագ մարվել է: Այսօր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ժամը 19:26-ին խոտածածկ տարածքում բռնկվել էր հրդեհ: Հրդեհի տարածումը դեպի ծառածածկ տարածք կանխվել է: Այրվել է շուրջ 100 քմ խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և քաղաքացիներին կոչ անում. […]
18:25 07.10.2022
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզում ական էր պայթել, որի հետևանքով տուժել է 31-ամյա տղամարդ: Ոստիկանները պարզել են, որ Ճամբարակի բնակիչը պատահական է կանգնել ականի վրա, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Առողջական ի՞նչ վիճակում է տուժածը, ի՞նչ անել, երբ հանդիպել եք չպայթած ականի, և ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները. թեմայի շուրջ այսօր քննարկում […]
18:19 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է […]
17:50 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին:
15:14 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:29-ին: Այրվել […]
13:57 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ […]
13:44 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 08։33-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արցախյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում բախվել են «Isuzu» մակնիշի բեռնատարը […]
12:57 07.10.2022
Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում 31-ամյա երիտասարդը համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին: 31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Հրազենը […]
09:03 07.10.2022
Հոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հրազդան փողոցում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանի Շոպրոնի փողոցում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ Գեղարքունիքի […]
08:24 07.10.2022
Հոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
19:50 06.10.2022
Չարագործը, ոստիկանության ոստիկանության նախկին սպա էր, ով այս տարի ավելի վաղ ազատվել էր աշխատանքից
16:24 06.10.2022
Հայտնի են դարձել Ինդոնեզիայի առաջնության խաղից հետո մարզադաշտում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասները: Այս մասին հայտնում է CNN-ը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ստադիոնից որոշ ելքեր արգելափակված են մնացել, ինչի արդյունքում հրմշտոցը մեծացել է։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել հանդիպմանը աշխատող ոստիկանների միջև կապի խափանման պատճառով։ Միջադեպից հետո աշխատանքից ազատվել է մարզադաշտի ելքերի […]
15:18 06.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ 41-ամյա կնոջ սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նշենք, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակարաններից մեկում կնոջ՝ կտրող-ծակող գործիքի հարվածից առաջացած վնասվածքներով դին իրավապահները հայտնաբերել են այսօր՝ վաղ առավոտյան: Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ […]
14:54 06.10.2022
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12:17-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 27-րդ կմ-ին բախվել են «Ford» և «VAZ 21-03» մակնիշների ավտոմեքենաները: […]
13:23 06.10.2022
Հոկտեմբերի 5–ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից: Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Իրականացվում են անհետաձգելի […]