TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Անցած շաբաթ գրանցվել է 343 դեպք, որից 139-ն՝ արտակարգ, արձանագրվել է 14 մահ

12:51 08.02.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 1-7-ը գրանցվել է 343 դեպք, որից 139-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 54 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 106 կենցաղային կանչ. տուժել է 77 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ […]

̰
Խանդի հողի վրա փորձել է հրկիզել քաղաքացու տունը՝ 1,5 լիտր բենզինով շիշը նետելով տան նկուղ

12:21 08.02.2021

Հունվարի 29-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը փորձել են հրկիզել իր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ նկուղից պայթյունի ձայն էր լսել։ Անմիջապես իջել էր ու տեսել, որ նկուղը հրդեհվում է։ Կատարվածի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ոստիկանւթյան Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը։ Բազում գյուղի […]

̰
Հնդկաստանում սառցադաշտի փլուզման հետևանքով մահացել է 7, անհետ կորել՝ շուրջ 170 մարդ

22:40 07.02.2021

Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով յոթ մարդ է զոհվել և շուրջ 170-ը համարվում են անհետ կորած, հայտնել է աղետների կառավարման պետական կենտրոնը: «Յոթ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել և շուրջ 170-ը ՝ անհետ կորել Ուտարակհանդում տեղի ունեցած ջրհեղեղից հետո», – ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: Հնդկաստանի ՆԳՆ-ի տվյալներով ՝ փլուզված սառցադաշտը հանգեցրել է Ռիշիգանգա […]

̰
Լոռու մարզում BMW-ի վարորդը, դուրս գալով երթևեկելի գոտուց, հայտնվել է դաշտում. նա տեղափոխվել է բժշկական կենտրոն

19:11 07.02.2021

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:35-ի սահմաններում, Մեծավան գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Դումիկյանը, Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Վ. Դումիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Արցախում մեկ օրում հրդեհի երեք դեպք է գրանցվել. Արցախի ԱԻՊԾ

17:54 07.02.2021

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Արցախում մեկ օրում հրդեհի երեք դեպք է գրանցվել։ «ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին: Դեպի վայր է մեկնել Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի Սարուշեն համայնքի հրշեջ փրկարարական ջոկը և պարզել, որ […]

̰
67 տարեկան հասակում մահացել է Մոհամեդ Ալիին հաղթած բռնցքամարտիկը

16:38 07.02.2021

67 տարեկան հասակում մահացել է նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Սփինքսը, որը հայտնի էր դարձել Մուհամեդ Ալիի հետ մենամարտում տարած հաղթանակով և չեմպիոնի տիտղոսը վերջինից խլելով, տեղեկացնում է CNN-ը: Հեռուստաալիքի տվյալներով` վերջին 5 տարվա ընթացքում Սփինքսը պայքարում էր քաղցկեղի դեմ: 24-ամյա Սփինքսի ու 36-ամյա Ալիի հայտնի մենամարտը տեղի է ունեցել 1978 թվականի փետրվարի 15-ին:

̰
Հնդկաստանում սառցադաշտի փլուզումից հետո փրկարարները հայտնաբերել են 10 մարդու մարմին

16:21 07.02.2021

Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում փրկարարները հայտնաբերել են տասը մարդու մարմին, որոնք մահացել են սառցադաշտի փլուզման ու դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Այդ մասին հայտնում է New 18 հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ դեպքի վայրում կար կառուցվող թունել, որում կային աշխատողներ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոստիկանությունը փորձել է փրկել բանվորներին: Ըստ ստացված տեղեկությունների՝ գետից 9-10 դիակ են դուրս բերել: Ինչպես արդեն հայտնել […]

̰
Հնդկաստանում սառցադաշտի փլուզման հետևանքով ավելի քան 150 մարդ անհետ կորել է

13:16 07.02.2021

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտարակհանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով ավելի քան 150 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է The Times of India-ն: Երկրի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը կոչ է արել արտակարգ իրավիճակների ծառայություններին, ինչպես նաև երկրի օդուժին՝ պատրաստ լինելու փրկարարական գործողության: Իշխանությունները տեղակայել են աղետներին արձագանքող պետական ​​ուժերի թիմեր։

̰
Ֆիլիպիններում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

10:48 07.02.2021

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 7-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մինդանաո կղզու ափերի մոտ: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 115 հազար բնակչություն ունեցող Դիգոս քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, ավելի քան 21 հազար բնակչություն ունեցող Բանսալան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք: Ցնցումների օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա: […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

23:49 06.02.2021

Փետրվարի 5-ից 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ինքնաթիռը ռադիոկապի խափանման պատճառով վերադառնում է Շերեմետևո

17:30 06.02.2021

Մոսկվա- Ամստերդամ չվերթն իրականացնող  Airbus A320 օդանավը վերադառնում է Շերեմետևո օդանավակայան: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով Flightradar24.-ին: Ինչպես հայտնում է աղբյուրը, օդանավը պետք է վայրէջք կատարեր Նիդեռլանդների  մայրաքաղաք Ամստերդամում՝ Երևանի ժամանակով 15:47-ին: Ինչպես լրագրողներին հայտնել է «Աէրոֆլոտ» ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը, օդանավի անձնակազմը տեղեկացրել է ռադիոկապի մասնակի խափանման մասին: «Որոշում է կայացվել, […]

̰
Ավտովթար Ջրվեժ թաղամասում․ կա զոհ

15:34 06.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում՝ «Մուշ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Ե․, ծնված […]

̰
Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` 2 անձ

14:36 06.02.2021

Ֆրանսիայի Բորդո քաղաքում հնչած պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` 2 անձ: Այս  մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով BFM հեռուստաալիքին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքի կենտրոնի բնակելի շենքերից մեկում շաբաթ օրը պայթյուն էր տեղի է ունեցել:  Դեպքը տեղի է ունեցել շենքի վերին հարկերից մեկում, որը գտնվում է […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

13:52 06.02.2021

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» բուժմիավորումներից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Հեքիմյան փողոցի թիվ 14բ շենքի բնակիչներ` 1998թ. ծնված Է. Գ.-ն, 1995թ. ծնված Հ. Գ.-ն, 2000թ. ծնված Է. Գ.-ն, 2006թ. ծնված Ռ. Գ.-ն, 2008թ. […]

̰
Պայթյուն Բորդո քաղաքի բնակելի շենքերից մեկում

13:44 06.02.2021

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքի կենտրոնի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի է ունեցել: Այս մասին հաղորդել է BFM հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հեռուստաալիքի տվյալներով ՝ դեպքը տեղի է ունեցել շենքի վերին հարկերից մեկում, որը գտնվում է Շարտոն թաղամասում ՝ Պիկարդ հրապարակի մոտակայքում: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատներն ու քաղաքային ոստիկանությունը: Թաղամասը […]

̰
Շորժա գյուղից հյուսիս-արևելք կրկին երկրաշարժ է գրանցվել

13:06 06.02.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են Մուսալեռ գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

11:32 06.02.2021

Փետրվարի 6-ին, ժամը 01։49-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Մուսալեռ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի տանիքը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր […]

̰
Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին 3 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կա զոհ

10:48 06.02.2021

Փետրվարի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին իրար են բախվել BMW, Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Դեպքի վայրում զննություն կատարելու ժամանակ հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու «Mercedes-Benz Vito»-ն

10:20 06.02.2021

Փետրվարի 5-ին, ժամը 23։29-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մալիշկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 126-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1982 թ.) […]

̰
Վթար Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում․ կան տուժածներ

09:36 06.02.2021

Փետրվարի 6-ին, ժամը 01։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, […]

̰
Գյումրիում Nissan մակնիշի ավտոմեքենան հարվածել է առևտրի սրահի պատին. մեքենայի դիմային մասում հրդեհ է բռնկվել

00:20 06.02.2021

Փետրվարի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Տերյան-Հաղթանակի պողոտա խաչմերուկում: Դեռևս չպարզված հանգամանքներում Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հարվածել մոտակա առևտրի սրահի մուտքի դռանն ու պատին: Հարվածից մեքենայի դիմային հատվածում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարներին հաջողվել է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.08 հա տարածքում բռնկված հրդեհները

23:45 05.02.2021

Փետրվարի 4-ից 5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1․5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, Գորիս-Որոտան ավտոճանապարհին՝ 2 հա, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 5000 քմ, Կողբ գյուղում՝ 800 քմ։ Հրշեջ-փրկարարները […]

̰
Երկրաշարժի հետևանքով փլուզվել է Արտանիշ համայնքի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը

23:39 05.02.2021

Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գեղարքունիքի Արտանիշ համայնքի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ Աղբերք և Շորժա գյուղերում փլուզվել են հին հողապատ գոմերի միջնապատերը։ Ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով […]

̰
Անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղի վրա

18:49 05.02.2021

Անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի մասնաճյուղի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ հանցագործին հաջողվել է բռնել: «Ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ հանցագործություն է կատարվել Սունդուկյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղում: Հանցագործին բռնել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և քննչականի աշխատակիցները»,- հայտնեցին ոստիկանությունից:

̰
Հրդեհ Վանաձոր քաղաքում

17:22 05.02.2021

Փետրվարի 5-ին՝ ժամը 15։50-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուխումի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի միջանցքում։ […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Ասկերանում

17:16 05.02.2021

Փետրվարի 4-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:50-ին, շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2000թ. ծնված Ս. Ս.-ն։ Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում լոգանք […]

̰
Կապանի օդանավակայանի սկզբնամասում տնակ է այրվել

22:30 04.02.2021

Փետրվարի 4-ին, ժամը 19:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի սկզբնամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է տնակ (10 քմ)։

̰
Բացարձակ մենամարտերի առաջնության վրացի մենամարտիկը սառցակալած լիճը սուզվելիս վնասել է գլուխը

20:00 04.02.2021

Առավոտյան մարզումների ժամանակ բացարձակ մենամարտերի առաջնության վրացի մենամարտիկ Մերաբ Դվալիշվիլին սառցապատ լիճը սուզվելիս վնասել է գլուխը: Դեպքի մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։ «Լճակում սառույց և ծառի ճյուղեր կային: Հենց սառույցը ճեղքեցի, զգացի, որ գլխիս մաշկը վնասվեց: Երբ վերքս կարում էին, ավելի ցավոտ էր»,- գրել է նա: Մենամարտիկը հայտնել է, որ բժիշկների օգնությունից հետո […]

̰
Ֆիլիպիններում 5,4 և 5,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել

14:40 04.02.2021

Ֆիլիպինների Լուսոն և Բատանես կղզիների ափերի մոտ 5,4 և 5,5 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամբալես նահանգի Լուսոն կղզուց 125 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա: Մասնագետները տեղեկացրել են կրկնակի ստորգետնյա ցնցումների առաջացման մասին: Գրեթե […]

̰
Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

10:31 04.02.2021

Փետրվարի 3-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Քաղաքացու (Ռ․ Ս․, ծնված 1981 թ․) ինքնասպանության փորձը կանխվել է ԱԺ պատգամավոր Գոռ […]

̰
BACK_TO_TOP