12:05 12.02.2021
Այսօր առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու վրա՝ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում: «Մերսեդես Վիտո» մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել ու հայտնվել հարակից դաշտում: Դեպքի վայրում աշխատել են Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները և փրկարարները: Ճանապարհային ոստիկանությունից SHANTNEWS-ին հայտնել են, որ […]
23:21 11.02.2021
Փետրվարի 11-ին, ժամը 16։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 40 հա տարածքում։ Ժամը 20։01-ին հրդեհաշիջման […]
18:17 11.02.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց: Փետրվարի 8-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները շրջայցի ժամանակ ստուգել են Ձորագետ գյուղի 28-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փետրվարի 7-ին Դսեղ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել […]
23:35 10.02.2021
Փետրվարի 8-ից 10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Արմավիրի մարզի Մրգաշատ-Արևիկ ավտոճանապարհին՝ 2000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 […]
23:13 10.02.2021
Ձնառատ ապոկալիպսիսը մոտենում է Մոսկվային. ձյան առատ տեղումները կտևեն 36 ժամ, կանխատեսել է «Фобос» եղանակի կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստին»: Փորձագետի խոսքով ՝ ձյան տեղումները կսկսվեն ուրբաթ ՝ փետրվարի 12-ի կեսգիշերին, և կտևեն մինչև հաջորդ օրվա 12-ը: «Սա իսկական ձնաբուք է, ձյունե Արմագեդոն, ձյունե ապոկալիպսիս, սա փորձնական տագնապ չէ, […]
19:20 10.02.2021
Փետրվարի 10-ին՝ ժամը 15:39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։57-ին, մարվել՝ 16։25-ին։ Այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի […]
16:25 10.02.2021
Փետրվարի 9-ին՝ ժամը 07։50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության Սպիտակի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հաղորդում էր տվել, որ Վանաձոր քաղաքում մի անծանոթ տղամարդ կանգնեցրել էր իր վարած «Մերսեդես Բենց» ավտոմեքենան և խնդրել տեղափոխել Գյումրի։ Ճանապարհին՝ Շիրակամուտ համայնքի վարչական տարածքում, ուղևորն առաջարկել էր անձամբ վարել […]
16:00 10.02.2021
Տեխնիկական խնդիրների պատճառով երեք մարդ է մահացել մերձմոսկովյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդներ, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: Դեպքը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել Օդինցովո շրջանի Նիկոլսկայա հիվանդանոցում: Գազամատակարարման փականը սառել է մեկ դիրքով, ինչի հետևանքով արհեստական օդափոխության սարքերով հիվանդներին թթվածին չի մատակարարվել: Նրանցից երեքը, նախնական տվյալներով, մահացել են: Անսարքության պատճառով պայթյուն կամ […]
14:30 10.02.2021
Իտալիայում վնասազերծվել է բնակարանային գողերի մի մեծ խումբ, որը հիմնականում բաղկացած էր Վրաստանի բնիկներից: Իտալիայում և եվրոպական մի շարք երկրներում բերման է ենթարկվել վրացական բնակարանային գողերի հանցավոր խմբի 58 մարդ: «Օրենքով գողերի» գործառնական կենտրոնը գտնվել է Ապենինների կենտրոնական մասում գտնվող Ռեջջո Էմիլիա քաղաքում: Տեղի ոստիկանության հայտարարությամբ՝ հետաքննությունը տևել է 2,5 տարի և հնարավորություն է տվել […]
10:14 10.02.2021
Փետրվարի 10-ին, ժամը 06։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 6-րդ շարքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի 5-րդ շարքի տներից մեկի ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, […]
09:01 10.02.2021
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ այդ քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու: Կենտրոնի ոստիկանները պարզել են, […]
23:43 09.02.2021
Առնվազն հինգ մարդ է վիրավորվել Բաֆալո քաղաքի (Մինեսոտայի նահանգ) հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին հայտնում է տեղական Star Tribune թերթը ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը և արտակարգ իրավիճակների ծառայության տվյալները։ Պարբերականի տեղեկություններով ՝ միջադեպից 30 րոպե անց կլինիկայում պայթյուն է տեղի ունեցել։ Բուժանձնակազմին տարհանել են։ Associated Press գործակալության ներկայացուցչի տվյալներով ՝ ենթադրյալ չարագործը ձերբակալվել […]
23:26 09.02.2021
Ֆրանսիայի Ալպերում գտնվող Կուրշևել լեռնադահուկային հանգստավայրի մերձակա լեռներում հինգ ուղևորներով ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնել է Սավոյայի դեպարտամենտի պրեֆեկտուրան։ Վթարի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 17:20-ին (Երևանի ժամանակով ժամը 19:20-ին): Այն ընկել Է 1,9 հազար մետր բարձրության վրա՝ Ռոզիեր լճի և Վիյար հրվանդանի միջև։ Փրկարարները դեպքի վայր են ժամանել մոտ 40 րոպե […]
23:00 09.02.2021
Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mazda, ВАЗ 21101 մակնիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը: Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը […]
21:09 09.02.2021
Փետրվարի 9-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի (մոտ 60 քմ) հյուրասենյակում (մոտ 20 […]
17:58 09.02.2021
Փետրվարի 8-ին՝ ժամը 18։55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի տղամարդ ահազանգել էր 1-02 ու հայտնել, որ Նորագավիթի 1-ին փողոցի տանն իր մորաքույրը մահացել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը տեղում պարզեցին, որ 81-ամյա Լուսյա Մկրտչյանի պարանոցին կտրած-ծակած վնասվածքներ կային. միայնակ ապրող կնոջը սպանել էին։ Դեպքի առթիվ տարածքային […]
16:31 09.02.2021
2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 18:55-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հորաքույրը մահացել է: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ դին՝ պարանոցի և ձեռքերի հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի […]
14:39 09.02.2021
Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը: Երկրաշարժը գրանցվել է փետրվարի 9-ին` ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 11:30): Օջախը գտնվել է 5,29 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի ափին՝ Իզմիրի Ուրլա շրջանում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն […]
11:48 09.02.2021
Ստամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ, հայտնում է Ermenihaber-ը։ Սաստիկ քամու պատճառով Մարմարա ծովին ափամերձ Սիլիվրի շրջանում 2 նավ է ջրասույզ եղել: Փոթորիկը ուժգին է եղել Ստամբուլի հատկապես Բեշիքթաշ, Սուլթանգազի, Սիլիվրի, Գազիօսմանփաշա, Բայրամփաշա, Բաղջըլար, Բեյօղլու, Էսենլեր և Ումրանիյե շրջաններում: Օդերևութաբաններն այսօր քամու […]
11:40 09.02.2021
Փետրվարի 8-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Նորագավիթի 1-ին փողոցի տներից մեկում մահացած կին կա: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ հասցնելով 1939 թ. ծնված Լուսյա Մկրտչյանի պարանոցին՝ սպանել է նրան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության ՔՈ […]
10:16 09.02.2021
Փետրվարի 8-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ քաղաքի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մաքսատան մոտակա այգում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։37-ին, մարել՝ 21։48-ին։ Այրվել է չշահագործվող փայտե […]
23:38 08.02.2021
Փետրվարի 8-ին` ժամը 21:02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ քաղաքի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մաքսատան մոտակա այգում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։37-ին, մարել՝ 21։48-ին։ Այրվել է չշահագործվող փայտե տնակ […]
23:35 08.02.2021
Փետրվարի 8-ին` ժամը 18։23-ին. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի խանութ-սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները Ե․ Ա․-ին (ծնված 2018 […]
21:21 08.02.2021
Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում Ժանետ Վուդ անունով 77-ամյա կինը 5 օր է անցկացրել ձյունով ծածկված ավտոմեքենայի մեջ: Այս մասին հայտնել է Fox 5 հեռուստաալիքը: Ձյան «գերությունից» նրան ազատել են հրշեջները: Բժշկական օգնության կարիք չի զգացել: Նշվում է, որ կինը տուն չունի, դրա համար ապրում է իր միկրոմեքենայում: Մեքենան ամբողջովին ձյունից դուրս բերելուց հետո Վուդը մտադիր է […]
20:27 08.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 8-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի սկզբնամասում՝ կամրջակի […]
20:15 08.02.2021
ԱՄՆ քաղաքացին մահացել է կորոնավիրուսի բրիտանական շտամից. ընդ որում նրա կորոնավիրուսի թեստը հինգ անգամ բացասական է եղել: Հայտնում է Fox News- ը: Կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր 35-ամյա Ալֆոնսի Ջեքսոն կրտսերը փորձել է խուսափել մարդկանց կուտակումներից և տնից դուրս է եկել միայն աշխատանքի համար, ասում է Ալաբամա նահանգի մահացած բնակչի կինը: Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին՝ […]
17:54 08.02.2021
Փետրվարի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի մի տնից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեց՝ փետրվարի 3-4-ը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էին տուն և գողացել երկու նոութբուք, էլեկտրական թեյնիկ, լուսանկարչական ապարատ՝ պատճառելով ընդհանուր 1.000.000 դրամի նյութական վնաս։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ […]
17:35 08.02.2021
Փետրվարի 2-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները փողոցի թիվ 41 տան մոտ հայտնաբերեցին 5,45 մմ տրամաչափի 17 փամփուշտ. կրակոցներն արձակվել էին ինքնաձիգից։ Վնասվել էր հարևանությամբ անցնող գազատարը։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու քրեական հետախույզներն անցան […]
13:57 08.02.2021
Փետրվարի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ն. Ս.-ին վարած «ՈՒԱԶ» մակնիշի և ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Է. Զ.-ի «TOYOTA KAMRI» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Գ. Ք.-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական» […]