TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Նիգերիայում գազ տեղափոխող բեռնատար է պայթել․ առնվազն 30 մարդ է զոհվել

22:00 23.01.2021

Նիգերիայի Ագբոր քաղաքի գազալցակայանում գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, 17-ը՝ տուժել, հայտնել է Nation թերթը: Ականատեսի խոսքով՝ պայթյունի պատճառը բաժանվող խողովակում արտահոսքն է եղել։ Պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, տուժել են կայանի հարևանությամբ գտնվող 30-ից ավելի տներ։ Տուժածները ստացել են ծանր այրվածքներ և տեղափոխվել […]

̰
Սյունիքի մարզում Ford Transit-ը գլորվել է ձորը. 2 հոգի տեղում մահացել են, կա 1 վիրավոր

21:08 23.01.2021

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան, Տեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և մոտ 110 մետր, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել ձորում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, […]

̰
Արմավիրի մարզում 28-ամյա վարորդը Opel Vectra-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

20:42 23.01.2021

Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Թադևոսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Աննա Մանուկյանը, 8-ամյա Դավիթ Մանուկյանը և […]

̰
Երասխավան գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է 50 հավ

20:15 23.01.2021

Հունվարի 23-ին` ժամը 16։41-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երասխավան գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։ Ինչպես տեղեկացրին Հհ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել` 17:56-ին: Մասամբ այրվել է անասնագոմի ծղոտե տանիքը […]

̰
Ավտովթար Բաղրամյան պողոտայում․ կան տուժածներ

10:44 23.01.2021

Հունվարի 23-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ բախվել են «KIA Forte» […]

̰
Իսակովի պողոտայում «Toyota Corolla»-ն բախվել է էլեկտրասյանը․ կան տուժածներ

10:28 23.01.2021

Հունվարի 22-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր […]

̰
Գյումրիում ավտոմեքենան բախվել է կայանած կցորդիչին ու բռնկվել․ կա զոհ

10:14 23.01.2021

Հունվարի 23-ին, ժամը 03:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և […]

̰
Գյումրիում այրվել է  «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա․տուժածներ չկան

20:43 22.01.2021

Հունվարի 22-ին, ժամը 15:12-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցից դեպի Առափի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։26-ին, մարել՝ 15։38-ին։ Այրվել է շարժիչի […]

̰
Փրկարարները հայտնաբերել են դի

19:27 22.01.2021

Հունվարի 22-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանյան լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Երևանյան լճի հարակից տարածքից (քարանձավից) դուրս են […]

̰
Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

19:24 22.01.2021

Հունվարի 22-ին՝ ժամը 15:12-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցից դեպի Առափի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։26-ին, մարել՝ […]

̰
40-ամյա տղամարդու դանակահարություն Հայկավան գյուղում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

18:54 22.01.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը: Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար է ասել, որ խոսքի վրա, ինչի համար նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացել էին դեպքից րոպեներ անց` հիվանդանոցից: Հերթապահ քույրն ահազանգել էր, որ շտապօգնության բրիգադը […]

̰
Հաղարծին բնակավայրում մեքենան գլխիվայր շրջված ընկել է Աղստև գետը․ կա զոհ

15:36 22.01.2021

Հունվարի 22-ին` ժամը 11։44-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ․ Խ․, ծնված 1979 թ․) Հաղարծին բնակավայրում […]

̰
19-ամյա երիտասարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին

14:09 22.01.2021

Հունվարի 21-ին՝ ժամը 13։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ տեղափոխվել է մի երիտասարդի դի։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում անհայտ անձը սուր-կտրող-ծակող առարկայով խփել է Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Ս.-ի կրծքավանդակին ու որովայնին։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների […]

̰
Թաթարստանում գտնվող նավթային ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել

13:59 22.01.2021

Պայթյուն է տեղի ունեցել Թաթարստանի նավթային ձեռնարկություններից մեկում, հունվարի 22-ին հաղորդել է РЕН ТВ-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը Սարմանովսկի շրջանի Բոլշոյե Նուրկեևո գյուղում գտնվող «Թաթարստանի փոքր նավթային ընկերություններ» ՍՊԸ-ի մասին է: Նախնական տեղեկություններով՝ մահացել է երկու մարդ, ևս մեկը վիրավորվել է: Դեպքի հանգամանքները ճշտվում են:

̰
Հրդեհ Դիլիջանի տներից մեկում

11:53 22.01.2021

Հունվարի 21-ին, ժամը 22:32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկի հարևանությամբ տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է հունվարի 22-ին, ժամը 00:19-ին, մարվել՝ 03:52-ին: Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկի և տանիքի փայտե […]

̰
Ավտովթար Գյումրիում․ բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է

11:33 22.01.2021

Այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրից Մարմաշեն գյուղ տանող ավտոճանապարհին։ Միմյանց են բախվել «Սուզուկի» բեռնատարն ու «Ինֆինիտի» ամենագնացը։ Ըստ ականատեսների՝  բեռնատարն ընթանալիս է եղել մայրուղիով, երբ Անիից Մուշ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում բախվել է ամենագնացը։ Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Երկու ավտոմեքենաներն էլ լրջորեն վնասվել են, տուժածներ չկան։  

̰
Վթար Արթիկում․ տուժածների վիճակը ծանր է

10:20 22.01.2021

Հունվարի 21-ին, ժամը 23:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արթիկ քաղաքի Շահումյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) և «ՎԱԶ-2112» (վարորդ՝ Հ․ Մ․) […]

̰
Կոտայքի մարզում դանակահարություն է տեղի ունեցել․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

23:43 21.01.2021

Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած ծակած վերք» և «կրծքավանդակի ձախից հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները […]

̰
Խոզնավար գյուղի տներից մեկն այրվել է

21:03 21.01.2021

Հունվարի 21-ին` ժամը 13:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղում այրվում է տուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (160 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին, մարվել` 20:43-ին։ Այրվել է […]

̰
Հնդկաստանում հրդեհ է բռնկվել AstraZeneca-ի պատվաստանյութն արտադրող ինստիտուտում. կան զոհեր

20:36 21.01.2021

Ինստիտուտում արտադրվում է Օքսֆորդի համալսարանի և Astra Zeneca ընկերության մշակած համատեղ պատվաստանյութը, որը Հնդկաստանում կրում է Քովիշիլդ անվանումը:

̰
Ֆիլիպիններում տեղի է ունեցել 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ

16:42 21.01.2021

Հինգշաբթի օրը Ֆիլիպինների ափերի մոտ 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Միջերկրածովյան եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պունդագիտան քաղաքից 208 կմ հարավ-արևելք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Մադրիդում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան․ դեսպանություն

15:20 21.01.2021

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Մադրիդի կենտրոնում՝ եկեղեցուն պատկանող շենքում երեկ պայթյուն է տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել է 4-ի։ Հետաքննության […]

̰
Մադրիդում պայթյունի զոհերի թիվը հասնել է 4-ի

12:38 21.01.2021

Մադրիդի կենտրոնում՝ եկեղեցուն պատկանող շենքում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հունվարի 21-ին հայտնել է Մադրիդի արքեպիսկոպոսությունը։ Չորրորդ զոհը 36-ամյա քահանա Ռուբեն Պերես Այալան էր: Տղամարդը ծանր վիճակում հոսպիտալացվել է, հիվանդանոցում մահացել։ Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի, այն շենքում, որտեղ ապրում են Վիրխեն դե լա Պալոմա եկեղեցու քահանաները: Հետաքննության […]

̰
Երևանում ճակատ ճակատի մեքենաներ են բախվել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

00:07 21.01.2021

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Լուկաշին 3-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Դավիթ Պ․-ի վարած Mercedes G մակնիշի 90 GZ 001 համարանիշի և 42-ամյա Արթուր Ղազարյանի վարած Nissan մակնիշի 36 PX 073 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Դ. Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բուժկենտրոն: Փաստի […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել․ տուժածների վիճակը միջին ծանրության է

22:58 20.01.2021

Հունվարի 20-ին` ժամը 17:08-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, […]

̰
Արցախում ավտովթար է տեղի ունեցել․ Քարին Տակ գյուղի 37-ամյա բնակիչը տեղում մահացել է

21:56 20.01.2021

Արցախում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այսօր 17:23-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 17:24-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել […]

̰
Մադրիդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր․ ԶԼՄ-ներ

19:57 20.01.2021

Մադրիդի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ ապրում են հարակից եկեղեցու հոգևորականները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Cadena SER ռադիոյի տեղեկութունները։ Չորեքշաբթի կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, պատկանում է Iglesia de la Virgen de la Paloma կաթոլիկ եկեղեցուն: […]

̰
Պայթյուն Մադրիդի կենտրոնում․ 6 մարդ վիրավորվել է

18:57 20.01.2021

Մադրիդի կենտրոնում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով  առնվազն վեց մարդ վիրավորվել է ։Այս մասին  հայտնում է laSexta հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Ականատեսներից մեկի պատմելով՝ տուժածներից մեկի վիճակը ծանր է: Տեղում աշխատում են հրշեջները, ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները: Ըստ նախնական վարկածի ՝ Մադրիդի կենտրոնում գտնվող շենքում հզոր պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, ինչի հետևանքով շինության […]

̰
Ավստրիայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:12 20.01.2021

Այսօր՝ հունվարի 20-ին, 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արևելքում գտնվող Շտիրիա դաշնային հողում։ Էպիկենտրոնի շրջանում շենքերը թեթևակի վնասվել են, հաղորդել է Ավստրիայի Օդերևութաբանության և գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի (ZAMG) երկրաշարժերի ծառայությունը: «Հունվարի 20-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով ժամը 10: 30-ին), 4,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ադմոնտից/Շտիրիայից 6 կիլոմետր արևմուտք […]

̰
Առանձնատնից գողություն կատարած անձինք վթարի են ենթարկվել ու բռնվել

12:34 20.01.2021

Հունվարի 16-ի լուսադեմին «ՎԱԶ-2107»-ը էլեկտրասյանն էր բախվել Վանաձորի Զաքարյան ու Բանակի փողոցների խաչմերուկում ։ Նախքան ինքնավթարը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տպագրիչների փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Քրեական հետախույզների տեղեկությունները հավաստի էին։ Երիտասարդները տեսնելով ոստիկաններին՝ ջեռուցման կաթսան տեղավորել էին մեքենայում ու փախել։ […]

̰
BACK_TO_TOP