00:09 20.01.2021
Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Հրաչ Բաղդասարյանը իր վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով Քաջարան-Կապան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով վարորդ Հ. Բաղդասարյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Ա․-ն […]
23:58 19.01.2021
Հունվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, քաղաքներում, Ծաղկահովիտ գյուղում, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, Շիրակի մարզի Սիզավետ գյուղում, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-Վայք ավտոճանապարհին։ Ինչպես […]
22:23 19.01.2021
Հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները […]
22:01 19.01.2021
Գյումրիում ցրտահարության հետևանքով 70-ամյա կին է մահացել։ Այս մասին գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը։ «Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70- ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն: Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի […]
15:35 19.01.2021
Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել […]
14:07 19.01.2021
Հունվարի 19-ին՝ ժամը 10:32-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
10:35 19.01.2021
2021 թվականի սկզբից աճել է արտաքին ազդեցությունների քանակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղային համակարգի վրա: Այսպես, հունվարի 4-ին Արտաշատ-Մասիս հատվածում անհայտ անձինք գողացել են 20 մետր կապի մալուխ: Հունվարի 12-ին Դիլիջան-Ֆիոլետովո հատվածում անհայտ անձինք փորձել են գողանալ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատված: Գողության փորձի արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում: Հունվարի 14-ին Ծովագյուղ-Շորժա հատվածի […]
00:17 19.01.2021
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 19-ի կեսօրին Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում ձնահոսք է տեղի ունեցել: Արտակարգ պատահարի հետևանքով մահացել է Ալպյան դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Հաջի-Մուրատ Մարշանկուլովը: Նրա մարմինը հանվել է ձյան տակից: Այս մասին հայտարարել է նրա որդին: Ձնահոսքից հետո Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Այս մասին հաղորդվում է […]
00:00 19.01.2021
Երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արավուս գյուղի վարչական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Արավուս գյուղի «Քարաղբյուր» կոչվող տարածքում դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրվարդ Ն.-ն դուրս է […]
23:03 18.01.2021
Հունվարի 18-ին` ժամը 17:44-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW X6» (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված […]
11:57 18.01.2021
Հունվարի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 75, փլուզման 3, քարաթափման 1, ուժեղ քամու 1, ինքնասպանության 6 փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 146 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]
08:16 18.01.2021
Հունվարի 16-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Մյասնիկյան գյուղի բնակիչ, 71-ամյա Ֆարհադ Կիրակոսյանը, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արագածոտնի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Հովհաննիսյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գլխիվայր շրջվելով, բախվել Խանջյան գյուղի բնակիչ, 23-ամյա Ստեփան Թաթոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի վարորդը […]
20:00 17.01.2021
Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 հատվածում բախվել են Porsche Cayenne և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել […]
18:39 17.01.2021
Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղով անցնող ջրատարում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող բնակիչ է: Հրշեջ-փրկարարները մահացածի մարմնի […]
17:15 17.01.2021
Թուրքիայի Բարտին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի, այլ ոչ թե ՌԴ քաղաքացիներ են, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նավի վրա Ռուսաստանի 2 քաղաքացի է եղել։ «Խորտակված բեռնանավը գնում էր Պալաուի դրոշի ներքո, անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են», […]
15:30 17.01.2021
Ռուսական բեռնանավը Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, խորտակվել է։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել հանրապետության հյուսիսում գտնվող Բարտին նահանգի շրջանում։ Խորտակված ռուսական նավի անձնակազմի առնվազն 5 անդամ է փրկվել, երկուսը՝ մահացել։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը: «Խորտակված բեռնանավում եղել է 13 մարդ, բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ներկա […]
15:16 17.01.2021
Հունվարի 16-ի երեկոյան Տյումեն-Օմսկ մայրուղու վրա Mazda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ВАЗ-2114» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «ВАЗ-2114»-ը բախվել է «ԿԱՄԱԶ»-ին, իսկ Mazda-ն՝ Iveco մակնիշի բեռնատարին։ Mazda -ի կին ուղևորը և «ВАЗ-2114»-ի 60-ամյա վարորդը զոհվել են: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ խոշոր վթարի հետևանքով մահացել է նաև հիվանդանոց տեղափոխված հայտնի բռնցքամարտիկ […]
14:12 17.01.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 17-ին՝ ժամը 11։19-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]
11:52 17.01.2021
Հունվարի 17-ին՝ ժամը 11։19-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի տներից մեկում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
11:37 17.01.2021
Հունվարի 17-ին, ժամը 06։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։40-ին, մարել՝ 10։38-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։
11:08 17.01.2021
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտը-սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ է 1Tv.ge-ի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով 03:39-ին: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ, և դրա էպիկենտրոնը եղել է Ծալկայից հարավ-արևմուտք, Մամիշլար գյուղի մոտ:
10:43 17.01.2021
Ինդոնեզիայի Արևմտյան Սուլավեսի նահանգում մի շարք երկրաշարժերի հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել: Այս մասին հունվարի 17-ին հայտնում է «Սինհուան»։ Գործակալության ներկայացուցիչ Ռադիտյա Ջատին պատմել է, որ վիրավորների թիվը 826 է։ Նրանց թվում է 189 մարդ, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել Մամուջու քաղաքում, և ևս 12 մարդ, որոնք ծանր վնասվածքներ են ստացել Մաջենեի շրջանում: Տուժած […]
10:15 17.01.2021
Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, […]
17:30 16.01.2021
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 46 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով ինդոնեզական Tempo-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել 42 զոհի և 637 վիրավորի մասին: Ինդոնեզիայի Արևմտյան Սուլաբեսի նահանգի ղեկավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել: Աղետի հետևանքները վերացնելու համար հատկացվել է 4 մլրդ ինդոնեզական ռուփի, որը համարժեք է 284 […]
16:40 16.01.2021
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Կասպի քաղաքում (Շիդա Քարթլիի շրջան) բերման են ենթարկել 27-ամյա մի երիտասարդի, որը պատանդ է վերցրել երկու մարդու և ոստիկանությունից պահանջում է իրեն տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն: «Նա պահանջում էր իրեն մեքենա տրամադրել: Նա պատրաստվում էր լքել Վրաստանը և գնալ Ռուսաստան», […]
14:20 16.01.2021
Հունվարի 16-ին, ժամը 12:37-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղում՝ արձանիկի մոտ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։15-ին, մարել՝ 13։25-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Հ․): Տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում […]
12:49 16.01.2021
Հունվարի 15-ին, ժամը 14.40-ին, Երևանի Էրեբունու փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 15-ին, ժամը 16.10-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով […]
12:12 16.01.2021
Երեկ Չեխիայի Դեցին շրջանում՝ Խրշիբսկա երկաթուղային կայարանի մոտակայքում, ընթացքի ժամանակ ուղևորատար գնացքում հրդեհ է բռնկվել։ Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է տեղի հակահրդեհային տեսչության Facebook-ի էջը: Նշվում է, որ կրակը մարելու համար ժամանել է հինգ հրշեջ բրիգադ: Երբ առաջին բրիգադն արդեն դեպքի վայրում է գտնվել, կրակն արդեն ամբողջովին ընդգրկել է առաջին երկու […]
11:19 16.01.2021
Հունվարի 16-ին, ժամը 05:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազի փողոցի տներից մեկում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։03-ին, մարել՝ 08։05-ին։ Այրվել են տան տանիքը և […]
10:47 16.01.2021
Հունվարի 15-ին, ժամը 18:42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Արցախի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 21:02-ին: Այրվել են տանը հարակից անասնագոմի և կից հացատան տանիքի […]