TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հարուցվել է քրեական գործ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

18:25 09.12.2020

2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ. Դավթյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ […]

̰
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

18:17 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Սասունցի Դավթի» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Շարուրի փողոցի 27-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: […]

̰
Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:31 09.12.2020

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները դեկտեմբերի 8-ին Պրահայի փողոցի մի տնից բերման են ենթարկել 49-ամյա Արթուր Ա.-ին, որը ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ […]

̰
Երևանում պայթեցրել են «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի Lexus-ը. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալը

14:38 09.12.2020

Այսօր` դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamhyan.com-ը՝ ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։ […]

̰
Երևանի Ազատության պողոտայում այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա

14:00 09.12.2020

Դեկտեմբերի 9-ին` ժամը 08:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։22-ին։ Այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ջերմահարվել՝ սրահը և դիմային […]

̰
Վթար Ալավերդի-Օձուն ճանապարհին. 1 զոհ, 2 վիրավոր

12:50 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Ալավերդի-Օձուն ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 67-ամյա վարորդ Արմենակ Պապոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուսի 46-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Վարդենիս-Սոթք հատվածում գնացքների շարժը 3 ժամով դադարեցվել է

11:08 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:20-ին, ՃՏՊ է տեղի ունեցել Վարդենիս-Սոթք երկաթուղային հատվածում գտնվող չպահպանվող գծանցում: Դեռևս չպարզված պատճառներով գծանց դուրս եկած տրակտորը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Տրակտորի վարորդը հոսպիտալացվել է: Դեպքի պատճառները ներկայումս պարզում է Ճանապարհային ոստիկանությունը: Նշենք, որ գծանցումում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, առկա են նախազգուշացնող անհրաժեշտ նշանները: Բեռնատար գնացքի էլեկտրաքարշն էական վնաս […]

̰
Նժդեհի հրապարակի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սյանը

09:48 09.12.2020

Դեկտեմբերի 9-ին`ժամը 05:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։ Փրկարարները […]

̰
Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել տղամարդու դի

19:12 08.12.2020

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները եղեգների միջից դուրս են բերել քաղաքացու դին։

̰
Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

16:07 08.12.2020

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 7-ին Դսեղ գյուղի իր տնից, իր կողմից շահագործվող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 35-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով Դսեղ գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Ա. Թումանյանին, ինչի հետևանքով նա մահացել է, իսկ ինքը վախենալով՝ դեպքի […]

̰
«Վազգեն Սարգսյանի» անվան ռազմական ակադեմիայի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

12:43 08.12.2020

2020 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 16:57-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա»-ի մոտ կրակոցներ են հնչում: Նույն օրը՝ ժամը 17:17-ին, ահազանգ է ստացվել նաև «1-ին համալասարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից այն մասին, որ «ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.: […]

̰
Դանակահարություն Երևանում․ Մաշտոցի բաժնի ոստիկանների բացահայտումը

11:27 08.12.2020

Դեկտեմբերի 4-ին, կեսգիշերին մոտ, բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել մի տղամարդ։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Այս հանգամանքը բարդացրեց իրավապահների աշխատանքը, սակայն բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին, և դեպքից կարճ ժամանակ անց արդյունք գրանցվեց։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով […]

̰
Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Range Rover»-ն ու «ԶԻԼ»-ը․ կան զոհեր և տուժածներ

10:17 08.12.2020

Դեկտեմբերի 8-ին, ժամը 04:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Range Rover» և «ԶԻԼ» (վարորդ՝ Շահեն Գ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […]

̰
Չորս մեքենայի մասնակցությամբ վթար Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

10:12 08.12.2020

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 23:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Ժորա Ա․, ծնված 1995 թ․), […]

̰
Բնակարանային գողություններ Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում․ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է

17:00 07.12.2020

Դեկտեմբերի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի մի տնից գողություն է կատարվել: Բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Ըստ նախնական տվյալների՝ գաղտնի հափշտակությունը կատարվել էր 2019 թ. նոյեմբերից մինչև այս տարվա դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Տանտերերը Ռուսաստանի Դաշնությունում էին: […]

̰
Մարաշի ոստիկանները 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

16:40 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ Սարի թաղում բնակվող 31-ամյա մի տղամարդ տանը թմրամիջոց է պահում։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդու ավտոտնակում հայտնաբերվեցին տարբեր փաթեթներով ընդհանուր 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ ու կաթուցիչներ, որոնք առգրավվեցին։ Տղամարդը բերման է ենթարկվել […]

̰
Մեքենան բախվել է հողաթմբին և այրվել. վարորդը մահացել է

14:44 07.12.2020

Դեկտեմբերի 6-ին` ժամը 15։30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 42-րդ կմ-ին «ԿամԱԶ-55111» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և բեռնատարն այրվել է. 47-ամյա վարորդ Վանիկ Հովեյանը մահացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն:

̰
Ռուսաստանում լողավազանում քլորի ավելցուկի պատճառով 30 մարդ է թունավորվել

12:56 07.12.2020

Աստրախանում լողավազանում քլորի ավելցուկի պատճառով 30 մարդու, այդ թվում՝ մոտ 20 երեխայի, ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Աստրախանի շրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դեպքը տեղի է ունեցել «Դինամո» մարզահամալիրի շենքում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 16 մարդ հոսպիտալացվել է. այդ թվում՝ 4-12 տարեկան 13 երեխա: Ավելին՝ 4 երեխա գտնվում է ծանր […]

̰
Հրդեհ Բերդի տներից մեկում․ 2 ննջասենյակներն այրվել են

10:32 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին, ժամը 05։59-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Վերին Ծաղկավան բնակավայրում տուն է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ: […]

̰
Շղթայական ավտովթար Գյումրիում․ բախվել է 7 մեքենա․ կան տուժածներ

23:49 06.12.2020

  Այսօր՝ ժամը 21։40-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Սայաթ Նովա փողոցում։ Բախվել է միանգամից 7 ավտոմեքենա՝ 3 Mercedes, Volkswagen, Nissan, Mitsubishi Pajero և Infiniti։   Առավել շատ վնասներ է կրել Volkswagen մակնիշի մեքենան։ «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ ավտովթարի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 տուժած։ Նրանք […]

̰
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է արգելապատնեշին և բռնկվել․կա զոհ

21:38 06.12.2020

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ վարորդը գտնվում է ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Հ․, ծնված 1979 թ.) բախվել է […]

̰
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և 35 մետր գլորվել ձորը

19:30 06.12.2020

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչիկ Մ․, ծնված 1990 թ.) բախվել է ճանապարհի […]

̰
Խարբերդի ամառանոցների տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

17:45 06.12.2020

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է վառելափայտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։25-ին։ […]

̰
ՃՏՊ Կապան քաղաքում․ կան տուժածներ

10:20 06.12.2020

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22։59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Արտակ Թ․, ծնված 1987 թ․) և «Lada Priora» (վարորդ՝ Սասուն Գ․, ծնված 1990 […]

̰
5,2 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Անթալիա նահանգում

18:35 05.12.2020

Թուրքիայի Անթալիայի շրջանում  5,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում ՝ Անթալիա նահանգի Գազիպասա քաղաքի մոտակայքում: Նախնական տվյալներով ՝ Անթալիայում, որտեղ զգացվել են  ցնցումները ,զոհեր ու ավերածություններ չկան։Բնակիչների  շրջանում խուճապ չկա:Հաղորդում է NTV հեռուստաալիքը։

̰
ՃՏՊ Արմավիր-Ակնալիճ ճանապարհին․ կան տուժածներ

17:25 05.12.2020

Այսօր ճրանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել  Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարութունը. Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:36-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ակնալիճ գյուղի […]

̰
Խարդախության համար հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

16:49 05.12.2020

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 4-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արմեն Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 29-ամյա Ստյոպա Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Տաշիրի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ձորամուտում

16:20 05.12.2020

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 4-ին Լոռու մարզի Ձորամուտ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Արթուր Ս.-ն, որը նոյեմբերի 30-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի […]

̰
Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:47 05.12.2020

Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ին վրաերթի ենթարկված Կարինե Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

̰
ՃՏՊ Սարալանջի խճուղում. կա զոհ

14:27 05.12.2020

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գագիկ […]

̰
BACK_TO_TOP