TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+14.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի. գործը դատարանում է

17:39 04.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 36-ամյա տղամարդու կողմից 29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինչպես նաև քննչական վարչության վարչական շենքից փախուստի փորձ կատարելու դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2020թ. հու­լի­սի 26-ին՝ ժա­մը 11:15-ի սահ­ման­նե­րում, Վա­նա­ձոր քա­ղա­քին հա­րա­կից ան­տա­ռում […]

̰
Գողություն, ինքնավնասման ու պայթեցման սպառնալիքներ, վնասազերծում․ ոստիկանության բացահայտումը

17:28 04.12.2020

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սայաթ-Նովայի պողոտայի օծանելիքի խանութ-սրահներից մեկը թալանել են։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ ժամը 05։47-ին մի քանի հոգի կոտրել են խանութ-սրահի դռան ապակին, մտել ներս ու հափշտակել շուրջ 13 միլիոն դրամի օծանելիք։ Իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարողներին […]

̰
Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ նավթավերամշակման գործարանում, հզոր պայթյուն է տեղի ունեցել

14:28 04.12.2020

Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Դուրբան քաղաքի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում, հզոր պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Այս մասին հայտնում է News24-ը։ «Պայթյուն է տեղի ունեցել Engen նավթային ընկերության գործարանում, արտակարգ օգնության բրիգադներն ուղևորվել են դեպքի վայր»,- ասված է հաղորդագրության մեջ: 6 տուժածներ հոսպիտալացվել են։ Պայթյունի հետևանքով բռնկվել է նաև հանդիպակաց բազմաբնակարան շենքը։ Փրկարարները հաջողությամբ մարել […]

̰
«Մոսկվիչի» 14-ամյա ուղևորը, գիտակցության չգալով, մահացել է

13:49 04.12.2020

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20։50-ին, Բերդ-Արծվաբերդ ճանապարհի 15-րդ կմ-ին «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121-ի» 14-ամյա ուղևորը, «Մոսկվիչի» 24-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեկտեմբերի 3-ին «Մոսկվիչի» 14-ամյա ուղևոր Արեն Ուզունյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Թումանյան-Սանահին հատվածում մեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա

12:25 04.12.2020

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղային գծերի վրա հայտնաբերել են ավտոճանապարհից ընկած մեքենա: «Opel Zafira» մակնիշի 90OT101 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին կամ հավանական ուղևորներին տեղում հայտնաբերել չի հաջողվել: Դատելով ասֆալտի վրա անվադողերի հետքերից՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն գլորվել է ճանապարհից և հայտնվել երկաթուղային գծերի […]

̰
Փարաքար-Արգավանդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

10:24 04.12.2020

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 23։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարաքար-Արգավանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1995 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Արմեն […]

̰
Հրդեհ Ստեփանավանի տներից մեկում

10:22 04.12.2020

Դեկտեմբերի 4-ին՝ժամը 00։03-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Սվերդլով համայնքի վերջնամասում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվերդլով համայնքի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝ 02։19-ին։ […]

̰
Ապօրինի ծառահատման դեպք․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը

16:42 03.12.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին՝ ժամը 6։30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երեք ծառ: Փայտանյութով […]

̰
Կենտրոնականի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել, այդ թվում՝ սննդի կետից կատարված

16:15 03.12.2020

Նոյեմբերի 18-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը Մաշտոցի պողոտայի սննդի կետերից մեկի հանդերձարանի պահարաններից գողություն են արել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը սննդի կետում արձանագրեց, որ հափշտակել են գանձապահների դրամապանակները, որոնց մեջ եղել են գումար, նույնականացման և բանկային քարտեր: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է […]

̰
Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

15:55 03.12.2020

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդ` Արթուր Պ.) և «Kia Sorento» (վարորդ` […]

̰
Վրաերթ Սպիտակ-Երևան ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

11:36 03.12.2020

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների և դիմել փախուստի. 50-ամյա Կարինե Գոգորյանը տեղում մահացել է, իսկ 29-ամյա մյուս քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է […]

̰
Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասում

09:36 03.12.2020

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 03:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում գտնվող կաթսայատանը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի մշակման արտադրամասում։ […]

̰
Պարույր Սևակ գյուղի մոտ ավտոմեքենա է շրջվել․վարորդը տեղում մահացել է

20:15 02.12.2020

Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:32-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վաչագան Կ․, ծնված 1984 թ.) դուրս […]

̰
Վաղարշապատի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

18:28 02.12.2020

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին նոյեմբերի 27-ին: Նախ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի իր տնից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 54-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց 17 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Փաստի առթիվ հարուցվեց […]

̰
Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

18:02 02.12.2020

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։49-ին, մարվել՝ 14։55-ին։ Մասամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գագիկ Գ․, ծնված 1955 թ․) […]

̰
Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

17:08 02.12.2020

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 1-ին Օրբելու փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Էլիանորա Բ.-ին, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 234-րդ (Ռադիոակտիվ նյութեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Էլիանորա Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով իրավապահ այլ մարմինների […]

̰
Հրդեհ Գյումրիում. տան տանիքն ամբողջությամբ այրվել է

16:02 02.12.2020

Այսօր՝ ժամը 14-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գյումրիի Պավլովի փողոցում: Կրակը բռնկվել է առաջին նրբանցքի 12 տանը: Այրվել են տան կտուրն ամբողջությամբ, փայտե կառուցատարրերը, ձեղնահարկում եղած կենցաղային իրերը: Դեպքի վայր է ժամանել Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների առաջնային խնդիրն է եղել կրակի մեկուսացումը, քանի որ Պավլովի փողոցում սեփական տներն իրար շատ […]

̰
Ողբերգական վթար Հացաշեն գյուղում․ կա 3 զոհ

12:56 02.12.2020

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.05-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում մեքենա է այրվում: Պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Թաթուլ-Հացաշեն գյուղամիջյան ճանապարհին «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղական արգելապատնեշին և այրվել, 68-ամյա վարորդ Իշխան Մադոյանը, ուղևորներ 65-ամյա Վարդենիկ Մադոյանը և 11-ամյա Մարգարիտ Նազարյանը մահացել են, իսկ երկու […]

̰
Երևան-Սևան մայրուղում մեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին․ 44-ամյա վարորդը մահացել է

11:16 02.12.2020

Նոյեմբերի 30-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 30-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել էր բաժանարար գոտու երկաթյա արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 1-ին հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված 44-ամյա Դավիթ Հակոբյանը, գիտակցության չգալով, ժամը 12.30-ին մահացել է: Քննությունը շարունակվում է։

̰
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել․ վարորդին դին հայտնաբերվել է 30 մետր հեռու

10:05 02.12.2020

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23:14-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Գուգարքի ոստիկանները շորթման մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

17:44 01.12.2020

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Երևանի Ջիվանու փողոցի տներից մեկում հայտնաբերել և Գուգարքի բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի: Նա օգոստոսի 27-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր շորթման և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

̰
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

16:47 01.12.2020

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 30-ին Մոլդովական փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Վրեժ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]

̰
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:29 01.12.2020

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12։24-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի նախկին «Կիրովական» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հովհաննես Մ․), […]

̰
Թալին-Հացաշեն ճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ

14:22 01.12.2020

Դեկտեմբերի 1-ին` ժամը 09։59-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Toyota» (վարորդ՝ Իշխան Մ․ ծնված 1952 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և […]

̰
Մահվան ելքով վրաերթ Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում

12:51 01.12.2020

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 18.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մինի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Մինի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 70-ամյա Ռուբեն Սահակյանին, որը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Մեքենան ընկել է ձորակը. 22-ամյա ուղևորը մահացել է

12:13 01.12.2020

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 1.3-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 22-ամյա ուղևոր Մարտին Մկրտչյանը մահացել է, իսկ 35-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Հրդեհ Ֆերիկ գյուղում

10:22 01.12.2020

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22։15-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆերիկ գյուղի Դոստի փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 01:11-ին: Այրվել է տան […]

̰
Գյումրիում հակահետևակային մարտական ական է հայտնաբերվել

19:20 30.11.2020

Այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Օզանյան-Ղարսի խճուղի փողոցների խաչմերուկի մոտ կա անհայտ ծագման առարկա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հայտնաբերված առարկան հակահետևակային մարտական ական է: Նախ սահմանազատել են տարածքը անցորդների համար, ապա հայտնել, որ ականը  ուսումնասիրելու, վնասազերծելու […]

̰
Դանակահարություն Յան Ռայնիսի փողոցում․ ոստիկանները օպերատիվորեն բացահայտել են հանցագործությունը

17:54 30.11.2020

Նոյեմբերի լույս 28-ի գիշերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցում մի տղամարդու են դանակահարել։ Տուժողը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ ժամը 2-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ 42-ամյա տղամարդու վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր։ Բաժնի քրեական հետախույզները գիշերն իրականացրած օպերատիվ միջոցառումներով պարզեցին դեպքի հանգամանքները, և լուսադեմին հանցագործությունն արդեն բացահայտված էր։ […]

̰
Գորիսում ոստիկանները Արցախից բերված պայթուցիչներով նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել

17:43 30.11.2020

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի պարեկապահակետային ջոկի և Գորիսի պահպանության բաժնի ծառայողները քաղաքում տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդի վարած ավտոքարշակն ու վրայի «Սուզուկի» մակնիշի առանց համարանիշերի ավտոմեքենան։ Վերջինիս սրահում հայտնաբերվել են պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ։ Ավտոքարշակը տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ […]

̰
BACK_TO_TOP