15:06 25.07.2020
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից հայտնում են՝ երեկ երեկոյան Լյուբերցում ձերբակալված հայերից 7-ն ազատ է արձակվել: Հայերի միությունը կոչ է անում չտրվել սադրանքներին, այդ թվում՝ «նորելուկ հասարակական գործիչների անպատասխանատու հայտարարություններին»: Ռուսատանի հայերի միությունը զգոնության, հանդարտության կոչ է անում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին:
14:46 25.07.2020
Վայոց Ձորի մարզում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Վաոց ձորի մարզում Կապանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայի և Toyota Camry ավտոմեքենայի մասնակությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Վթարի հետևանքով 9 վիրավորներից 3-ը տեղափոխվել էր Եղեգնաձորի բժշկական […]
13:53 25.07.2020
Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
12:32 25.07.2020
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
10:52 25.07.2020
Հուլիսի 25-ին՝ ժամը 01։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Է․, ծնված […]
10:08 25.07.2020
Հուլիսի 24-ին` ժամը 22:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Ե․, ծնված 1988 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը […]
22:25 24.07.2020
Մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում սկսված ադրբեջանական սադրանքները հայերի ու հայկական ծիրանի դեմ անցած գիշեր այլ դրսևորումներ են ունեցել: Ռուսաստանի մայրաքաղաքում ադրբեջանցիները մեծ խմբերով սկսել են հարձակվել միայնակ հայերի վրա: Մանրամասները՝ տեսանյութում։
21:53 24.07.2020
Հակահայկական վանդալիզմի ևս մեկ դեպք էլ տեղի է ունեցել Մոսկվայի մեկ այլ թաղամասում: Ադրբեջանցիների մի խումբ հարձակվել է «Հայկական տուն» խանութի վրա: Ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
19:43 24.07.2020
Ֆեյսբուքյան օգտատեր, մոսկվայաբնակ Մարիամ Հովսեփյանն ահազանգում է՝ Շաբլվկայում «Հայկական տուն» խանութի վրա հարձակում է տեղի ունեցել: Նշվում է, որ հարձակվողներն ադրբեջանցիներ են, հարձակումներից տուժել է խանութի սեփականատերը: «Ականատեսների աչքերով՝ 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուխն է վնասվել։ Տեղում են շտապօգնությունը և իրավապահ մարմինները»,- գրել է օգտատերը:
19:07 24.07.2020
Հուլիսի 24-ին՝ ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել «Opel […]
18:44 24.07.2020
Առնվազն 80 մարդ է մահացել մուսոնային անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից։ Ջուրը ծածկել է Բանգլադեշի տարածքի կեսից ավելին։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Մոտ 2,4 միլիոն մարդ մնացել է անօթևան կամ շարունակում է ապրել ջրով լցված տներում։ Սա այդ երկրի ամենածանր ջրհեղեղն է 1988 թվականից հետո։ Զգալի կորուստներ է կրել առանց այդ […]
18:36 24.07.2020
Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ: «Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ […]
16:50 24.07.2020
Ռուսաստանի և այլ երկրների տարբեր քաղաքներում ադրբեջանցիների իրականացրած ակցիաները փորձ են՝ կոմպենսացնելու այն պարտությունները, որ Ադրբեջանը կրում է սահմանին։ Այսպես բնորոշեց այդ գործողությունները SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը՝ ամփոփելով այդ գործողությունները։ Հայերի վրա հարձակումներին զուգահեռ, ըստ Ավանեսյանի, ադրբեջանցիները կեղծ տեսանյութեր են տարածում, թե իբր հայերից են սկսվել այս հուզումները։ Դրանից հետո արդեն, ըստ Ավանեսյանի, ադրբեջանցիները […]
16:47 24.07.2020
Ռուսաստանի և այլ երկրների տարածքում ադրբեջանցիների՝ հայերի վրա հարձակումներին արձագանքել է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ հարձակումները տեղի են ունենում էթնիկ հիմքով ատելության՝ արմենոֆոբիայի շարժառիթով։ Թաթոյանի հայտարարությունը՝ ստորև․ «Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումները հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով: Այս մասին վկայում […]
16:26 24.07.2020
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստանում է տեղեկություններ, որ հայերը կոչ են անում այս կամ այն տեղում հավաքվել ակցիաների համար։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Նա նշել է, որ կիսում է էմոցիոնալ վիճակը, սակայն հիշեցնում է, որ հենց դրան է ուզում հասնել այն կողմը, որը լարվածություն է հրահրել հանրության շրջանում։ Դեսպան Վարդան Տողանյանը […]
16:15 24.07.2020
Ռուսաստանում հայերի վրա ադրբեջանցիների հարձակումները կազմակերպված են եղել։ Գիշերն այդպիսի մի քանի միջադեպեր են եղել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանը։ Միջադեպերի հայտնի դառնալուց հետո, ըստ Պետրոսյանի, տեղացի հայերը դուրս են եկել փողոցներ՝ արձագանքելու։ Միջադեպերից հետո ոստիկանությունը նույնպես արձագանքել է։ Դրանից հետո ադրբեջանցիները հեռացել են այդ վայրերից։ […]
16:00 24.07.2020
Երուսաղեմում ոստիկանները ձերբակալել են երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի ունեցած զանգվածային ցույցերի 55 մասնակցի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը: «Երեկ երեկոյան Երուսաղեմում տեղի է ունեցել ոստիկանության կողմից արտոնված բողոքի ակցիա: Դրա ավարտին մնացել են ցուցարարներ, որոնք չեն ցանկացել հեռանալ: Ոստիկանությունը ստիպված է եղել գործել կարգուկանոնի հաստատման համար: Ձերբակալվել է […]
15:56 24.07.2020
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև. «Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման […]
15:45 24.07.2020
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ նախօրեին Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ տեղեկացրել են ՌԴ պատկան մարմիններին: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ դեսպանությունում կարծում են, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ հետագա զարգացումներից խուսափելու համար։ «Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հայ-ադրբեջանական սահմանին […]
15:00 24.07.2020
Ռուսաստանի մայրաքաղաքում գիշերը տեղացի հայերի և ադրբեջանցիների բախումներից հետո հիմա իրավիճակն ավելի հանգիստ է։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Մոսկվայի Մարինո շրջանի բնակիչ Գարիկ Պողոսյանը։ Նա նշել է, որ հայկական համարանիշով BMW մակնիշի մեքենայի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո հայերի և ադրբեջանցիների միջև բախում է եղել նաև «1000 ու մի գիշեր» համալիրում։ Դրանից […]
10:34 24.07.2020
Հուլիսի 23-ին՝ ժամը 17:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել , որ հրդեհը բռնկվել է անասնագոմում (մոտ 72 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 19:25-ին: Այրվել […]
09:51 24.07.2020
Հուլիսի 24-ին՝ ժամը 01։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նեղոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է ճամփեզրին կայանած […]
09:44 24.07.2020
Հուլիսի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 8 հա, Մրգանուշ գյուղում՝ […]
08:56 24.07.2020
Հուլիսի 23-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է […]
08:49 24.07.2020
Հուլիսի 24-ին՝ ժամը 06։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ջրասուզակ։ Պարզվել է, որ Այգեզարդ գյուղի […]
19:30 23.07.2020
Twitter-ի 130 օգտահաշիվ կոտրած ցանցահենները համաշխարհային աստղերի ու քաղաքական գործիչների անձնական նամակագրությանը հասանելիության հնարավորություն են ստացել: Այս մասին հայտնում է CNN-ը: Սոցկայքի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանց «զոհ» է դարձել 36 հայտնի մարդ: Դեռևս հայտնի չէ, թե պետական քանի պաշտոնյայի անձնական նամակագրության հասանելիություն են ստացել: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 15-ին:
19:07 23.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ձեռք բերած օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի ծառայողների հետ հայտնաբերեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդու` թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ […]
18:55 23.07.2020
Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են։
18:44 23.07.2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ինքնավնասում կատարած դատապարտյալի վերաբերյալ։ «Զանգվածային մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի ինքնավնասման դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունների և այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված, ինչպես նաև ներկայումս 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի […]
17:35 23.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 22:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականի կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը […]