TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արմավիր քաղաքի մի քանի հասցեներում ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացվել

11:07 20.07.2020

Հուլիսի 20-ին` ժամը 10:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։

̰
Վթար Կապանի թունելի մոտ․ կա 3 տուժած

10:30 20.07.2020

Հուլիսի 19-ին՝ ժամը 18:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վաչե Ս․, ծնված 1970 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արագած […]

̰
Հայրավանքի մոտակա լողափում մոտորանավակը բախվել է ժայռաբեկորի․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրից

09:52 20.07.2020

Հուլիսի 19-ին`ժամը 17:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակա լողափում մոտորանավակը բախվել է ժայռաբեկորին և քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները Գևորգ Գ․-ին (ծնված 1996 թ․) և մոտորանավակը դուրս […]

̰
Արգել գյուղի ՀԷԿ-ում 2 տրանսֆորմատոր է այրվել․ հրդեհը մարված է

09:09 20.07.2020

Հուլիսի 19-ին՝ ժամը 20։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արգել ՀԷԿ»-ի շինության դիմաց տեղակայված […]

̰
Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է

00:15 20.07.2020

Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին` ժամը 19։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ […]

̰
Արգել գյուղի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է

22:51 19.07.2020

Հուլիսի 19-ին՝ ժամը 20։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժ․21։44-ին․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։

̰
Ողբերգական ավտովթար Գյումրի-Աշոցք ճանապարհին․ 9-ամյա երեխան տեղում մահացել է

22:38 19.07.2020

Այսօր՝ ժամը 17-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին: Թորոսգյուղի մոտակայքում 21-099  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել մոտակա դաշտամիջյան հատվածում։ Մեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ ճզմվել է: «Մեքենայում եղել է 9 ուղևոր, երկուսը՝ չափահաս, մյուսները՝ երեխաներ: 9-ամյա տղան տեղում մահացել էր, վարորդին ու […]

̰
Նանտի տաճարի հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 17-րդ դարի երգեհոնը

21:00 19.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է XVII  դարի երգեհոնը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:  «Մեծ երգեհոնն ամբողջովին այրվել է, այն այլևս չկա, հավատացնում եմ ձեզ,- հայտարարել է Նանտի հրշեջ-փրկարարական  ծառայության ղեկավար Լորան Ֆերլեն: Կրակը հաջողվել էր մեկուսացնել 3 ժամում: Եղել […]

̰
Եղեգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք

20:16 19.07.2020

Հուլիսի 19-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին։ Այրվում է մոտ 25 հա խոտածածկ տարածք։

̰
Սևանա լճում մոտորանավակը բախվել է քարին․ կա տուժած

16:39 19.07.2020

Հուլիսի 19-ին, ժամը 12:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի լողափի մոտ մոտորանավակը բախվել է քարին, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածին տեղի ուժերով դուրս են բերել ափ: Սյուզաննա Բ․-ն (ծնված 1993 […]

̰
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում

14:00 19.07.2020

Հուլիսի 18-ին, ժամը 17։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Նուբարաշենի աղբավայրից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։35-ին, մարվել՝ 20։23-ին։ Այրվել է  աղբ՝ 1500 քմ։

̰
Հրետանակոծության հետևանքները Այգեպարում

13:29 19.07.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են հրետանակոծության հետևանքները Այգեպարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դժբախտ պատահար Աղի լճում

12:30 19.07.2020

Հուլիսի 19-ին, ժամը 06։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մտել է Աղի լիճ և անհետացել տեսադաշտից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Վիտալի Շ․-ի դին (մոտ 24 տ․) տեղի ուժերով […]

̰
Երևանի Արտաշիսյան փողոցում քաղաքացին վրաերթի է ենթարկվել

12:14 19.07.2020

Հուլիսի 18-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող «Արև» սուպերմարկետի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել․ տուժածը գտնվում է երթևեկելի գոտում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արտակ Մ․-ն վրաերթի է ենթարկել […]

̰
Փրկարարներն օգնության են հասել արշավախմբի ուժասպառ անդամներին

10:50 19.07.2020

Հուլիսի 18-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ զբոսաշրջիկների 7 հոգանոց խումբը բարձրացրել է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին գտնվող Երանոս լեռնագագաթը, այնուհետև իջել մինչև ստորոտը։ Ուժասպառ լինելու պատճառով արշավախումբը չի կարողանում շարունակել ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և […]

̰
Ուկրաինացի հաղորդավարուհու ատամն ուղիղ եթերում ընկել է, բայց նա իրեն չի կորցրել

23:45 18.07.2020

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարուհին լրատվական թողարկման ժամանակ կորցրել է ատամը և անկաշկանդ շարունակել եթերը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Տղամարդը ապօրինի հատել էր կանգուն ծառ

20:00 18.07.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումները կանխելու նպատակով՝ ոստիկանության Գուգարքի բաժնի և ՃՈ ծառայողները հուլիսի 17-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, ստուգել են 25-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր փայտանյութով։ 33-ամյա ուղևորը հայտնել է, որ հուլիսի 12-ին, առանց համապատասխան թույլտվության, Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է մեկ կանգուն ծառ: Վարորդն ու ուղևորը հրավիրվել […]

̰
Խուլիգանություն Շահումյան գյուղում․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը

19:29 18.07.2020

Հուլիսի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու։ Պարզվել է, որ նրանք ժամը 14.00-ի սահմաններում Շահումյան գյուղում գումարային հարցի շուրջ վիճել են, հարվածներ են հասցրել իրար։ Նրանցից մեկը ձեռքին եղած առարկայով հարվածել է մյուսի գլխին, նա էլ իր մեքենայից վերցնելով պնևմատիկ ատրճանակը՝ ուղղել է մյուսների ուղղությամբ, սակայն ատրճանակը […]

̰
Հայտնի հայ բլոգերին Մոսկվայի հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել

19:14 18.07.2020

Մոսկովյան էլիտար «Պետրոս Առաջին» հյուրանոցում հայտնաբերվել է հայտնի Instagram-բլոգեր Աննա  Համբարձումյանի դին, հաղորդում է РЕН ТВ-ն: Աննան հայտնի էր Королева կեղծանվամբ, նա մասնակցում էր տարբեր հեռուստաշոուների ու ներկայանում էր որպես  հոգեթերապևտ-էքստրասենս: «Ինստագրամում» նրա միկրոբլոգի հետևորդների թիվը գերազանցում էր 360.000-ը: Համբարձումյանի դին հայտնաբերվել է մահից 5 ժամ անց, հյուրանոցի համարներից մեկում: Նրա մարմնի մոտ հայտնաբերվել են […]

̰
Անցնող շաբաթ նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ. ՊԲ

18:43 18.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: «Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 6000 […]

̰
Ֆրանսիայում կուսումնասիրեն Իրանում խոցված ուկրաինական օդանավի «սև արկղերը»

17:39 18.07.2020

Իրանը Ֆրանսիա է ուղարկել Թեհրանում այս տարվա հունվարին խոցված ուկրաինական օդանավի «սև արկղերը»: Այս  մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Մոհսեն Բադարվանդը: Դիվանագետը հավելել է, որ Փարիզ հասցված «սև արկղերի» ձայնագրությունների վերծանումը կմեկնարկի երկուշաբթի օրը: Խոսքն այն ինքնաթիռի մասին է, որն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող մարդատար օդանավը խոցվել էր […]

̰
Աշխարհի 20-ամյա չեմպիոնուհին ընկել է 6-րդ հարկից և մահացել

15:43 18.07.2020

Ռուս գեղասահորդուհի, 20-ամյա Եկատերինա Ալեքսանդրովսկայան ընկել է շենքի 6-րդ հարկից ու մահացել: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, Մոսկվայում: Նրա մարմինը հայտնաբերվել է պատուհանների տակ:  Պաշտոնական հաղորդագրության մեջ այլ բան չի նշվել: Վերջին տարիներին Ալեքսանդրովսկայան հանդես էր գալիս Ավստրալիայի թիմի կազմում: Նրա զույգը Հառլի Ուինզդորն էր, ում հետ 2017 թվականին Ալեքսանդրովսկայան նվաճել էր աշխարհի պատանեկան […]

̰
Բնակարանագողը հափշտակել է նարգիլե և 2 շիշ գինի

15:30 18.07.2020

Հուլիսի 17-ին, ժամը 05.45-ին, ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի իր բնակարան մի տղամարդ է փորձել մտնել, սակայն նրան նկատել են, և հիմա չի կարողանում իջնել: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները։ Հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել […]

̰
Ֆրանսիական Նանտում` Պողոս և Պետրոս սրբերի տաճարում, հրդեհ է բռնկվել

14:38 18.07.2020

Հրդեհ է բռնկվել ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում: Տաճարը գոթական ոճի մշակութային կարևոր արժեքներից է: Դեպքի վայրում աշխատում է մոտ 100 հրշեջ: Առայժմ պարզ չէ հրդեհի պատճառը: Դեպքից երկու ժամ հետո ֆրանսիական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որոնցում երևում է, որ կրակի տարածումը կանխվել է, և շենքը հիմնականում չի տուժել, սակայն վնասի չափի […]

̰
Մխիթարյանի գրառումից հետո ադրբեջանցիները կոտրել են նրա քրոջ Instagram-ի միկրոբլոգը. vnews.am

13:54 18.07.2020

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառումից հետո ադրբեջանցիները կոտրել են ֆուտբոլիստի քրոջ Instagram-ի միկրոբլոգը: Մոնիկա Մխիթարյանն այս մասին հայտնել է vnews.am-ին: Մոնիկայի պնդմամբ՝ դա ադրբեջանցիների պատասխանն է ֆուտբոլիստի հրապարակմանը։ Նրանք այդկերպ նպատակ են ունեցել նաև կոտրել Հայաստանի հավաքականի ավագի էջը, սակայն չի ստացվել: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան իր պաշտոնական հարթակում Մխիթարյանն անդրադարձել էր Տավուշի […]

̰
Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են երթուղային «ԳԱԶել»-ը և «Opel Astra G»-ն

09:50 18.07.2020

Հուլիսի 17-ին՝ ժամը 21։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը (վարորդ՝ Վարդան Պ․) և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 20 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:33 18.07.2020

Հուլիսի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 800 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ […]

̰
Հեղեղումներից տուժած գյումրեցիները դրամական ու բնակարանային փոխհատուցում կստանան

19:00 17.07.2020

Գյումրիի ավագանու որոշմամբ հաստատվեց հեղեղումներից տուժած 6 ընտանիքի սոցիալական բնակարաններ հատկացնելու նախագիծը։ Տուժած 120 ընտանիք է վնասի փոխհատուցման պահանջով դիմել քաղաքապետարան։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է 84 ընտանիք, որոնք բնակարանային և դրամական փոխհատուցում կստանան։ Գումարի չափն այսօր հաստատվել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստում, որի օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են հեղեղման հետևանքների վերացմանը։ «Փոխհատուցման ենթակաների ցանկում […]

̰
Վթարի ենթարկվելու հետևանքով 4 զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:44 17.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի զիվորական քննչական գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ վթարի ենթարկվելու հետևանքով 4 զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է «2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ 43-10» մակնիշի ավտոմեքենան, ուսումնական պարապմունքներից մշտական տեղակայման վայր վերադառնալիս, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից […]

̰
Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրգործ 

18:29 17.07.2020

2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական նշանակության կառույցները, ենթակառուցվածքային օբյեկտները, տարբեր տիպի […]

̰
BACK_TO_TOP