TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սանկտ Պետերբուրգի նավաշինական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

15:40 29.10.2019

Երկու աշխատակիցներ են մահացել են Սանկտ Պետերբուրգի նավաշինական գործարանում բեռնատարի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել բեռնատարի անիվը փոխելու հետևանքով: Հայտնի է, որ զոհերը գտնվել են պայթյունի էպիկենտրոնում:

̰
Երևանի կենտրոնում տեղադրված ռումբի ահազանգը կեղծ է եղել

15:12 29.10.2019

Այսօր առավոտյան 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոնում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության ջոկատները՝ վարժեցված շների օգնությամբ փնտրելով հնարավոր պայթուցիկ սարքը: Շենքից մարդկանց տարհանելուց հետո կինոլոգիական խումբը և ոստիկաններն իրականացրել են տարածքի հետախուզում: ԱԻՆ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Տիգրան Կոստանյանն […]

̰
Շվարցենեգերին հրդեհի պատճառով տարհանել են իր տնից

14:29 29.10.2019

Լոս Անջելեսում բռնկված հրդեհը հասել է այն հատվածը, որտեղ գտնվում են շոու բիզնեսի աստղերի և մարզիկների առանձնատները: Հոլիվուդյան դերասան և նախկին քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը հրդեհի պատճառով տարհանվել է սեփական տանից: Այս մասին նա գրել է twitter-ի իր էջում: Դերասանը տնից դուրս է եկել առավոտյան 03:30-ին: Նա տարհանման գոտում գտնվողներին կոչ է արել «մի գնացեք […]

̰
Երևան-Իջևան ճանապարհին կին վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

14:09 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին` ժամը 11:30-ին 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 71-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գայանե Ղ., ծնված 1979 […]

̰
«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

14:05 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հոգեբանական աջակցության […]

̰
Ի՞նչ իրավիճակ է «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում

13:24 29.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, hոկտեմբերի 29-ին` ժամը 11:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշենք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման […]

̰
Չիլիի մայրաքաղաքում ցուցարարներն այրել են մի քանի շինություն

13:16 29.10.2019

Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք սկզբում խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և բախումների: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակցիայի ընթացքում ցուցարարները մի քանի շինություններ են այրել, հյուրանոցներից մեկը տարհանվել է ծխի պատճառով: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկությունները: Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է, […]

̰
Չինաստանում կայանատեղի է փլուզվել, կան զոհեր

12:54 29.10.2019

Չինաստանում շինություններից մեկի  կառուցման ժամանակ ութ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել է: Պատճառը ավտոկայանատեղիի փլուզումն է: Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի հարավում գտնվող Գույան քաղաքում: Այս մասին հաղորդվել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Ըստ հեռուստաալիքի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Զոհերին և տուժածներին գտնելու փրկարարական աշխատանքները տևել են մինչև ժամը 11.00-ն: Տուժածները գտնվում […]

̰
Սպանվել է ԻՊ-ի խոսնակը. Fox News

12:42 29.10.2019

Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Հասան ալ Մուհաջիրը: Այս մասին հայտնել է Fox News-ը: Քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտնել են, որ նա սպանվել է Միացյալ Նահանգների հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում: Այն սկսվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին […]

̰
Ահազանգ․ «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված

12:07 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի […]

̰
Ֆիլիպիններում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զոհ և 43 վիրավոր

11:40 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:04-ին (Գրինվիչի ժամանակով` 01:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.830 և արևելյան երկայնության 125.120 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո՝ քաղաքից 61 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի […]

̰
14 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

10:55 29.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչուհու՝ Ն. Յաղուտյանի՝ դեռևս 2005թ. կատարված սպանությունը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:40-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր […]

̰
Գեղարքունիքի մարզում 19-ամյա աղջկան առևանգելուց հետո 25-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

10:01 29.10.2019

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի 36 NO 865 համարանիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի աջակողմյան պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Ե.-ն, նրա […]

̰
Ֆրանսիան երբեք չի հանդուրժի ատելությունը․ Մակրոնը՝ մզկիթի վրա հարձակման մասին

08:24 29.10.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Բայոն քաղաքի մզկիթի մոտ տեղի ունեցած կրակոցներին, ինչի հետևանքով վիրավորվել էր երկու մարդ: Նա դատապարտել է միջադեպը՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան երբեք  չի հանդուրժի ատելությունը։ «Ամեն ինչ կարվի՝ հարձակվողներին պատժելու և մեր համաքաղաքացի մահմեդականներին պաշտպանելու համար», – Twitter- ի իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի առաջնորդը: […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է, վարորդը դիմել է փախուստի

00:00 29.10.2019

Հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտաում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը, ում շտապօգնության բժիշկները դրել են պատգարակի վրա, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, մահացել է, իսկ վարորդը վրաերթի ենթարկվածին, ով երիտասարդ տղա էր, թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Փաստի […]

̰
Հրազդան քաղաքի տներից մեկի մոտակա հողատարածքում նռնակ է հայտնաբերվել

23:43 28.10.2019

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:34-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի մոտակա հողատարածքում նռնակ է նկատվել:Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Պարզվել է, որ հայտնաբերվել է […]

̰
Նոր Արեշի տներից մեկի նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը

23:00 28.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատիկցները քննիչների և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հարություն Խալաթյանի հետ այցելեցին Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, և սպանության հետքերը կոծկելու […]

̰
19-ամյա երիտասարդը օպտիկայի խանութից 200-ից ավելի ակնոց էր հափշտակել ու բռնվել

21:19 28.10.2019

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կոմիտասի պողոտայում գտնվող օպտիկայի խանութի դուռն ու գողացել 206 ակնոց: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինեն, […]

̰
Վանաձորում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել

21:06 28.10.2019

Հոկտեմբերի 28-ին` ժամը 15:01-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի թիվ 2ա հասցեում ինքնահրկիզման փորձ է անում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենայից դուրս […]

̰
I’LL BE BACK. Սաակաշվիլիի նկարով կիբերհարձակում Վրաստանում

16:30 28.10.2019

Վրաստանի նախագահի, ընդհանուր դատարանի, Բաթումիի սակրեբուլոյի և Քութայիսի քաղաքապետարանի կայքէջերը ենթարկվել են կիբերհարձակման: Էջեր մուտք գործելուց անմիջապես հետո հայտնվում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկարը՝ I’LL BE BACK գրությամբ: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

̰
Այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. մանրամասներ

15:59 28.10.2019

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից: Մեր այն հարցին, թե արդյոք նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նշեցին, որ այս պահին միայն հնարավոր է ասել, որ վիճակը կայունացել է, բայց ծանր է: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Բազումի […]

̰
Ողջիի ջրերը գիշերվա ընթացքում մաքրվել են. պղտորված գետի լուսանկարների հեղինակը մանրամասներ է պատմում

15:12 28.10.2019

«Ողջի գետը հենց հիմա»: Այսպիսի գրությամբ պղտորված Ողջի գետի նոր լուսանկարները երեկ կեսգիշերին մոտ Կապանի բնակիչներն էին տարածել համացանցում: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է լուսանկարների հեղինակներից մեկի՝ Դավիթ Հակոբյանի հետ: Նա նշել է, որ դեպքի մասին ինքը տեղյակ է պահել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Մանրամասները` հեռախոսազրույցում:

̰
Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է. ՔԿ

13:38 28.10.2019

Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել, և երիտասարդը մեղսունակ է: Հիշեցնենք, որ ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը՝ 2003թ. ծնված երիտասարդը, նախկինում գտնվել է հոգեբուժական […]

̰
Ֆրանսիայում` բեռնատարի սառցարանում, հայտնաբերվել են 8 ապօրինի միգրանտներ

13:08 28.10.2019

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կալե նավահանգստի մաքսային ծառայողները բեռնատար մեքենայի սառցարանային խցիկները ստուգելիս հայտնաբերել են ութ ապօրինի ներգաղթյալների, այդ թվում` չորս երեխաների: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, նրանք բոլորը ողջ են, թեպետ տուժել են գերսառեցումից: Ստուգումն իրականացվել է մինչ մեքենան պետք է շարժվեր դեպի Մեծ Բրիտանիա գնացող նավը: Փրկարար ծառայությունից հայտնել են, որ ապօրինի ներգաղթյալների վիճակը ծանր […]

̰
Օձուն գյուղի 2 տներում հրդեհ է բռնկվել

12:30 28.10.2019

Հոկտեմբերի 28-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի սկզբնամասում՝ 3-րդ փողոցի 2-րդ փակուղու երկու ոչ բնակելի տներում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:35-ին, մարվել՝ 08:31-ին: Այրվել են տներից մեկը՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ) և […]

̰
Չինաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

12:25 28.10.2019

Չինաստանի Հանսյու նահանգում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «Սինխուան»: Ցնցումների հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մարդիկ վախեցել են և դուրս եկել փողոց: Այս պահին գնահատվում են երկրաշարժից առաջացած վնասները: Երկրաշարժը զգացվել է նաև Տյանշույ և Լանչժոու քաղաքներում:      

̰
ՌԴ-ում 8 ծառայակիցներին սպանած զինվորը կալանավորվել է

12:10 28.10.2019

ՌԴ զինվորական դատարանը կարգադրել է կալանավորել զինծառայող Ռամիլ Շամսուտդինովին, որը գնդակահարել է իր 8 ծառայակիցներին Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի որոշմանը: Հայտնի է, որ կալանավորման որոշումը կայացրել են Չիտա կայազորի ռազմական դատարանի դատավորները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին 20-ամյա ժամկետային զինծառայող կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ: Համաձայն ՌԴ ՊՆ-ի` Շամսուտդինովի […]

̰
Չիլիում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել

12:00 28.10.2019

Բողոքի ակցիաները մեղմելու նպատակով երկրի նախագահ Սեբաստիան Պինյերան կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ:

̰
Վարդաշեն փողոցում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 40-ամյա տղամարդուն

11:03 28.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 64-ամյա կնոջ սպանության մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի […]

̰
Կոտայքում BMW X5-ը բախվել է Nissan-ին. կա վիրավոր

10:59 28.10.2019

Կոտայքի մարզում հոկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արզական –Աղվերան ավտոճանապարհին բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 38-ամյա Ալիկ Շ.-ին պատկանող Nissan մակնիշի  ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով […]

̰
BACK_TO_TOP