09:35 28.10.2019
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի (վարորդ` Վիկտորիա Խ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան դուրս է […]
08:42 28.10.2019
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բնակչության թվով ԱՄՆ ամենախոշոր նահանգի ողջ տարածքում։ Նա թվիթերյան էջում հայտնել է, որ մոլեգնող հրդեհների ու աննախադեպ ուժեղ քամու դեմ պայքարին են ուղղում բոլոր հասանելի ռեսուրսները։ Մինչ այժմ, արտակարգ դրության ռեժիմը գործել է Լոս Անջելես և Սոնոմա շրջաններում։ Հաղորդվում է զանգվածային հոսանքազրկումների և տարհանումների […]
23:44 27.10.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով`ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առևանգման փաստով նյութեր են նախապատրաստվում: Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամն իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու […]
19:35 27.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը, հայտնում է shamshyan.com-ը։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։ Հոգեհանգստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն […]
12:56 27.10.2019
Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ, հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային […]
10:13 27.10.2019
Հոկտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Արեգ գյուղի մոտ՝ 3 հա, Արուճ գյուղում՝ 1.5 հա, Թալին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, […]
23:53 26.10.2019
Ֆրանսիական Պոլինեզիայում շնաձուկը հարձակվել է 35-ամյա ֆրանսուհու վրա: Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը: Զբոսաշրջիկը եկել էր դայվինգի մասնակցելու և կետերին նայելու, և այդ ընթացքում նրա վրա հարձակվել է երկարաթև շնաձուկը: Կենդանին կծել է նրա կուրծքն ու ձեռքերը: Տեղում հնարավոր է եղել առաջին օգնությունը ցուցաբերել կնոջը, որից հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները […]
22:49 26.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում: Աղբյուրի տեղեկություններով՝ սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել: Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են […]
21:42 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին` ժամը 16:15-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Բ.-ն Ծաղկեվանք եկեղեցու կողմից բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Փայլակ Բ.-ն կանգ է առել է մոտ 35 մ բարձրության վրա […]
20:43 26.10.2019
ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտների օգտագործման հետևանքով թոքերի հիվանդությունից մահացել է 34 մարդ, իսկ հիվանդների թիվը գերազանցել է 1,6 հազարը, գրում է Ria-ն: Մահացության առաջին դեպքն արձանագրվել է Իլլինոյս նահանգում օգոստոսի սկզբին, իսկ մնացած դեպքերի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի կեսին: Նշվում է, որ բոլոր մահացածները օգտագործել են էլեկտրոնային ծխախոտ: Մասսայական մահացության հավանական պատճառը վիտամին Е-ն է: […]
20:00 26.10.2019
Հոկտեմբերի 25-ին ժամը 22.50-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերիյանի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ իրականցվող ծառայության ժամանակ, Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի Ղաշ» կոչվող տարածքից օրինականությունը ստուգելու նպատակով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ջուջևանի երկու բնակչի՝ իրենց «ՈւԱԶ 469» մեքենայով։ Մեքենան բարձված է եղել մոտ 1.5 խմ փայտանյութով։ Դրա օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ […]
17:53 26.10.2019
Այսօր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քեթի գյուղի համայնքապատկան ավտոտնակներում: Նախկին կոլխոզների 8 ավտոտնակները գյուղացիներն օգտագործում էին որպես պահեստներ: Կրակը տարածվել է 8 ավտոտնակներից 4-ում, որոնցից 2-ում էլ ծղոտ ու խոտ էր պահեստավորված: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 3 մարտական հաշվարկ Գյումրիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Ընդհանուր առմամբ, 850 հակ խոտ ու ծղոտ է այրվել, որը […]
17:34 26.10.2019
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի զորամասում տեղի ունեցած սպանությունից հետո հայտնի է դարձել, որ հրաձիգը հոգեկան խնդիրներ չի ունեցել, ռազմական բժիշկները նրան թույլատրել են զենք կրել։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Պատճառներից հավանական են համարվում երկուսը՝ ոչ կանոնադրական հարաբերություններ ու «դեդավշինա» կամ էլ զինծառայողին անհատապես ծաղրուծանակի ենթարկելը ազգային հողի վրա։ Սպանությունների համար մեղադրվողի ազգությունը […]
17:28 26.10.2019
Հոկտեմբերի 25-ին խոշոր չափի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ հափշտակել է նույն շենքի բնակիչ, 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի պայուսակը և դիմել փախուստի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար: […]
17:10 26.10.2019
Մոսկվայում 85 տարեկան հասակում մահացել է դերասանուհի, պոետ, թատերական դասախոս Կարինա Ֆիլիպովա-Դիոդորովան, գրում է ТАСС-ը՝ հղում անելով նրա ամուսնուն` Բորիս Դիոդորովին: «Նա մահացել է այսօր` ժ. 17:30-ին»,- ասել է Դիոդորովը: Կարինա Դիոդորովան երգեր է գրել Իոսիֆ Կոբզոնի, Ալլա Պուգաչովայի և Լյուդմիլա Զիկինայի համար:
16:44 26.10.2019
Ավելի քան 3 հազար ուղևոր ստիպված է եղել գիշերել Ճապոնիայի Նարիտա քաղաքի օդանավակայանում հորդառատ անձրևների պատճառով: Ոմանք, վայրէջք կատարելով Նարիտայի օդանավակայանում, չեն կարողացել տուն գնալ, մի մասն էլ գնացքների ուշացման պատճառով չի կարողացել հասնել իրենց չվերթներին: Օդանավակայանի ղեկավարությունը ուղևորներին ծածկոցներ և ուտելիք է բաժանել: Տիբա պրեֆեկտուրայում անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով 9 անձ է մահացել, […]
16:42 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է փաթեթ, որին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու […]
16:28 26.10.2019
Կալիֆոռնիայի նահանգի միլիոնավոր բնակիչներ անտառային հրդեհների հետևանքով կարող են մնալ առանց էլեկտրականության: Լոս Անջելեսում հայտարարված է արտակարգ դրություն, գրում է BBC-ն: Նշվում է, որ էլեկտրականության տատանումներ կարող են լինել նահանգի 36 շրջաններում: Հիշեցնենք, որ առնվազն 50 հազար մարդ ստացել է տարհանվելու հրահանգ Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով, գրում է NBC-ն: Հրդեհները տարածվում են մեծ արագությամբ` զբաղեցնելով […]
16:11 26.10.2019
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։ Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
16:04 26.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի: Նշվում է, որ 39 մահացած մարդիկ կարող են Վիետնամի քաղաքացիներ լինել, գրում է Reuters-ը: Այդ մասին լրատվամիջոցին հաղորդել է վիետնամցի կաթոլիկ քահանա Էնթոնի Դանգ Հյու Նամը: Նա ասել է, որ իր տեղեկություններով` Վիետնամի Նգեան նահանգի մի քանի ընտանիք […]
15:16 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում քաղաքացին ջրագծի համար նախատեսված փոսում աշխատանքներ կատարելիս մնացել է հողի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փորված ջրագծի փոսի մեջ աշխատանքներ […]
14:41 26.10.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր դարձյալ այցելել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ տեղափոխվել է հրդեհի հետևանքով տուժած հրշեջը: 27 ամյա Էդգար Գրիգորյանն առաջին բուժօգնությունն ստացել էր Վանաձորի ԲԿ-ում, այնուհետև Առողջապահության նախարարության կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով Երևան էր տեղափոխվել: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեր նկարահանող խմբին ասել է, […]
14:32 26.10.2019
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց և մեկ հատ կացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել են Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։Նրանք հայտնել են, որ […]
09:58 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22:03-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների պողոտայում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22:09-ին կրկին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենաներից մեկում արգելափակված քաղաքացի կա. […]
09:37 26.10.2019
Հոկտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ մոտ 15 հա, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 2 հա, Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ մոտ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:28 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:34-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 հրշեջ-փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, […]
19:29 25.10.2019
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է Նորաշենիկ գետ թափված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարի պարզվածքը, որից գետը կապտականաչ գույն է ստացել: Տեսանյութի հեղինակը Կապանի բնակիչ է: Նա այդ մասին ահազանգել է նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին: Մասնագետները տարածքից փորձանմուշ են վերցրել և այդ գործընթացի տեսանյութը տրամադրել են […]
19:05 25.10.2019
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ ստացվեց հիվանդանոցից: Հայտնում էին, որ որովայնի կտրած-ծակած արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գերցենի փողոցի մի տնակում բնակվող 55-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնեցին, որ տղամարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական հետախույզներն անցան գործի, ձեռնարկեցին անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ, որոնք արդյունք տվին կես ժամից […]
19:02 25.10.2019
ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը Այրվածքաբանության կենտրոնում տեղեկություններ է հաղորդել Լոռու մարզում հրդեհաշիջման հետևանքով ծանր վիճակում գտնվող փրկարարի առողջական վիճակի մասին. «Առավոտյան ահազանգ ենք ստացել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ապա ժ. 14:00-ին ստացել ենք հավելյալ ահազանգ, որտեղ ասվել է, որ քամին ուժգնացել է, և մեր աշխատակիցները հրդեհի շրջափակման մեջ են ընկել: Այս պահի […]
18:42 25.10.2019
ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը Այրվածքաբանության կենտրոնում տեղեկություններ է հաղորդել Լոռու մարզում հրդեհաշիջման հետևանքով ծանր վիճակում գտնվող փրկարարի առողջական վիճակի մասին. «Հիմա արվում են բժշկական միջամտություններ, կենտրոնի պրոֆիլային ուղղվածությունից դուրս միջամտությունների կարիք առաջանալու դեպքում զգուշացված են համապատասխան բժիշկները: Կարվի ամեն ինչ մեր գործընկերոջ կյանքը փրկելու համար: Կատարվում են միջամտություններ»: Փոխնախարարը նշեց, որ դժվար է ասել, […]