17:48 18.09.2019
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում են տների տանիքներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
17:38 18.09.2019
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խմբերից մեկում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է մեքենայի բեռնախցիկից ընկնում նոր աղբարկղերի մի խումբ: «Տեղափոխվող բեռի տակ անիվների առկայությունը պիտի հիշեցնի, որ արժեր նորմալ անշարժացնել բեռը, հազիվ նոր աղբամաններ էր ստացել Երևանը»,- գրել է նա՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել Թումանյան-Մաշտոց խաչմերուկում:
17:05 18.09.2019
Նյու Յորք նահանգի Նյու Ռոշել քաղաքում մարդատար ավտոմեքենան մխրճվել է Trump Plaza երկնաքերի շքամուտքի մեջ: Տուժել է մեկ մարդ: Ինչպես հաղորդել է CBS հեռուստաընկերությունը, տեղի ունեցածը պատահականություն է, ահաբեկչության վարկածը բացառվում է: Առաջինը դեպքի վայրից նկարահանումներ արել և կադրեր է հրապարակել CBS հեռուստաընկերության լրագրողներից մեկը: Trump Plaza-ն 40 հարկանի երկնաքեր է, որի բնակելի տները դասվում […]
16:35 18.09.2019
Իսպանացի բալետի պարուհի Դայանա Անդրեաս Ռիվերան հարբել է Հիթրոու օդանավակայանի պանդոկում, որի հետևանքով նրան արգելվել է ինքնաթիռ նստել: Իրավապահները փորձել են նրան դուրս հանել շենքից և տեղավորել ոստիկանական մեքենայի մեջ, բայց աղջիկը դիմադրել է: Սկզբում նա կծել է ոստիկաններից մեկին, ապա` հարվածել նրան, այնուհետև վնասել մեկ այլ ոստիկանի: Ինչպես պարզվել է ավելի ուշ, Ռիվերայի մոտ […]
14:06 18.09.2019
Սեպտեմբերի 18-ին` ժամը 12:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Այգուտ միջհամայնքային ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ինքնավթար` «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […]
12:40 18.09.2019
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ԳԱԶ-2417-ը բախվել է «Բարդիներ» հացատան պատին. «ԳԱԶ-2417»-ի 47-ամյա ուղևոր Արսեն Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ «Մերսեդես»-ի 61-ամյա վարորդը, «ԳԱԶ-2417»-ի 41-ամյա վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։
12:00 18.09.2019
Հնդկաստանի Սագար քաղաքում տղամարդուն վիրահատել են՝ գլխից հեռացնելով 10 սմ երկարությամբ եղջերային կերատոման, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ գոյացությունը տղամարդու գլխին հայտնվել է 5 տարի առաջ՝ հարվածից հետո: Տղամարդը նշել է, որ գոյացությունն իրեն չէր խանգարում, և ինքը խնդրում էր վարսավիրին այն տաշել, սակայն ուռուցքն աճում էր, և տղամարդը ստիպված էր դիմել բժշկական օգնության: […]
11:40 18.09.2019
Սեպտեմբերի 17-ին` ժամը 19:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 60-րդ կմ-ին այրվում է կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 20:44-ին: Ամբողջությամբ այրվել են […]
11:31 18.09.2019
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:52-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հացավան-Գառնի ավտոճանապարհի մոտակա դաշտում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել՝ 20:38-ին: Այրվել է խոտածածկույթ (մոտ 25 հա):
10:18 18.09.2019
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:21-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցների մոտ այրվում է երկու տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղի ամառանոցների Այգեգործական փողոցի երկու տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:06-ին, մարվել՝ 01:49-ին: […]
10:03 18.09.2019
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Ք., ծնված 1984 թ.) դուրս է եկել […]
09:17 18.09.2019
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2410» (վարորդ՝ Արման Ք., ծնված […]
23:38 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Աղախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային: Ըստ […]
23:20 17.09.2019
Բաշկիրիայի Յանաուլ քաղաքում վեց տարեկան տղան մոր դիակի հետ մոտ 5 օր է անցկացրել բնակարանում, հայտնում է РИА «Новости» -ն: Գործակալության տվյալներով ՝ երեխան խիստ հյուծված է: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Կնոջ մահվան պատճառները չեն հաղորդվում: Կատարվում է հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
22:18 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:30-ի սահմաններում Օձուն-Այգեհատ ավտճանապարհի 1-ին կմ հատվածում Օձունի բնակիչ, 32-ամյա Արման Բեժանյանի վարած Opel Zafira մակնիշի 36 LZ 137 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևոր, Աքորի գյուղի բնակիչ, 21-ամյա Արմինե Թամազյանը վայր է ընկել ավտոմեքենայից: Ա. Թամազյանը […]
22:05 17.09.2019
Մոսկվայում մայրը երկու երեխաներին նետել է կամրջից: Այդ մասին հայտնում են Ռուսաստանի քննչական կոմիտեից: Հետաքննության համաձայն՝ կինը երկու փոքրիկ երեխաներին կամրջից նետելուց հետո փորձել է ինքնասպանություն գործել, սակայն անցորդները նրան հետ են պահել այդ քայլից: Երեխաները հոսպիտալացվել են և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ՝ […]
21:38 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին, կեսգիշերն անց, իրենց տան մոտ, ալկոհոլի ազդեցության տակ, «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել: Բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ […]
19:30 17.09.2019
Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Օրյոլ քաղաքի սուպերմարկետներից մեկի հարևանությամբ: Նախկինում դատապարտված տեղացի մի բնակչի և երեք անցորդների միջև վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Տեղացին գրպանից հանել է մեծ մեխ և դրանով վնասվածքներ է հասցրել կռվի մասնակիցներին: Մեխը նա մտցրել է նրանցից մեկի պարանոցը: Տղամարդը մտել է սուպերմարկետ` օգնություն խնդրելու, բայց մի քանի […]
19:00 17.09.2019
Վենետիկում զբոսաշրջիկը հարձակվել է գոնդոլավարի վրա: Պատճառը եղել է այն, որ վերջինս զբոսաշրջիկին թույլ չի տվել լուսանկարվել նավակում: Այդ մասին հայտնում է The Local- ը: Քաղաքի կենտրոնում ՝ Բարտրերի կամրջի մոտակայքում, Հարավային Ամերիկայից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ ցանկանել են սելֆի անել նավակում և առանց թույլտվության փորձել նստել այն, իսկ երբ գոնդոլավարը նրանց խնդրել է հեռանալ, […]
18:52 17.09.2019
Արջին հանդիպելու պահին ես Փիթերի հետևում էի` մոտավորապես երկու մետր հեռավորության վրա: Նրա դիմաց քարեր էին, և հանկարծ այդ քարերի հետևից՝ աջ կողմից դուրս եկավ արջը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց լեհ զբոսաշրջիկ Մաուգոժատա Լուժինցկան: «Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին: Դա մի քանի վայրկյան տևեց: Նախ` հարձակվեց Փիթերի վրա, Փիթերը չէր […]
18:39 17.09.2019
Երեք երեխաների հայր Ռիկ Հոգգն ամեն տարի, ավանդույթի համաձայն, իր ընկերների հետ մոտոցիկլետով Տեխասից Կոլորադո է ուղևորվում: Նրա վերջին ճանապարհորդությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Ռիկը ցանկացել է մոտոցիկլետով անցնել նեղ արահետներով, նրա սաղավարտի վրա փակցված է եղել տեսախցիկ: Այն հետագայում նկարահանել է ավելին, քան նախատեսված էր: Մի պահ տղամարդը չի կարողացել պահել հավասարակշռությունը և […]
18:38 17.09.2019
Հազվադեպ հանդիպող և վտանգավոր երևույթ են նկարահանել Նովոսիբիրսկի մայրուղիներից մեկում: Կայծակը հարվածել է ընթացքի մեջ գտնվող մեքենային: Toyota RAV4-ին կայծակի հասցրած հարվածը պատահաբար տեսանկարահանել է հետևից ընթացող մեքենայում տեղադրված տեսախցիկը: Կայծակը հարվածել է մեքենայի հետևի ապակուն, վարորդը կանգնեցրել է մեքենան: Բարեբախտաբար, ուղևորները և վարորդը վնասվածքներ չեն ստացել, չհաշված վախը, իսկ ահա մեքենան վնասվել է:
18:19 17.09.2019
Բաքվում առանց որևէ մեխանիկական ներազդման, «ինքնուրույն» քանդվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքի տանիքը։ Այս մասին տեղեկությունների տարածվելուց որոշ ժամանակ անց իրողությունը հաստատել են թատրոնի ներկայացուցիչները։ Նրանք հերքել են, որ դեպքը տեղի է ունեցել թատրոնում ընթացող ներկայացման ժամանակ։ Թատրոնի խոսնակը հայտարարել է, որ այդ ժամանակ թատրոնը՝ անձնակազմը, եղել է արձակուրդում, և հիմա շենքում վերականգնման աշխատանքներ են […]
18:15 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդի տվյալները չի հաջողվել […]
17:20 17.09.2019
Թաիլանդի Չիանգմայ քաղաքի կենդանաբանական այգում սատկել է 19 տարեկան Չուան-Չուան անունով պանդան, գրում է Khao Sod-ը: Տեսանկարահանման սարքերի տեսանյութերից կարելի է հասկանալ, որ պանդան քայլելիս հանկարծակի սկսում է կաղալ և ընկնում է: Օգոստոսի 6-ին պանդան կդառնար 19 տարեկան: Չինաստանը Չուան-Չուանին 2003-ին նվիրել էր Թաիլանդին` ի նշան բարեկամության: Հսկայական պանդայի կյանքի միջին տևողությունը 15-20 տարի է […]
17:20 17.09.2019
Աֆղանստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Աշրաֆ Ղանիի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ միջոցառման վայրի մոտ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Հավաքի մասնակիցներից առնվազն 24 մարդ մահացել է, 31 մարդ վիրավորվել է։ Պայթյունը որոտացել է հենց նախագահի խոսքի սկսվելու պահին։ Ինքը՝ գործող նախագահը, չի տուժել ահաբեկչության ժամանակ։ Ղանին երկրի ղեկին է 2014 թվականից և կարող է […]
17:00 17.09.2019
Ռուսաստանի ներքին զորքերի՝ ազգային գվարդիայի զորավարժության ժամանակ զրահափոխադրիչի մասնակցությամբ մահացու պատահար է տեղի ունեցել։ Սմոլենսկի շրջանում զրահատեխնիկան վրաերթի է ենթարկել զինծառայողների։ Երկու զինծառայող պատահարի հետևանքով մահացել է։ Գործը քննում են իրավապահները մանրամասները բացահայտելու համար։
15:05 17.09.2019
Սեպտեմբերի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 գյուրզա , 1 կովկասյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
14:42 17.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։00-ի սահմաններում Այգեկ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի […]
14:38 17.09.2019
Երկուշաբթի օրը ՝ սեպտեմբերի 16-ին, Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին զինված ընդհարում է տեղի ունեցել, որի ընթացքում մեկ ղրղըզ սահմանապահ է զոհվել, ավելի քան 10 մարդ՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում են Տաջիկստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնից: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ղրղըզական Մակսատ գյուղի տարածքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այնտեղ սահմանն անցնում է ֆուտբոլային խաղադաշտով: […]