TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

23:55 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18։59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Toyota» մակնիշի (վարորդ՝ Նաիրա Ս., ծնված 1974 թ.) […]

̰
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ վրաերթի ենթարկված 5-ամյա տղան ժամեր անց հիվանդանոցում մահացել է

22:37 14.09.2019

Այսօր` սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Վահե Ա․-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր […]

̰
Աղջիկը վիժել է Երևանի հարսանյաց սրահներից մեկում հարսի շոր փորձելու ժամանակ՝ ձիգ կորսետի պատճառով

22:04 14.09.2019

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի հարսանյաց սրահներից մեկում: Հղի աղջիկը, ով սրահ էր այցելել հարսի շոր փորձելու համար, սրահի աշխատողներին չի զգուշացրել, որ գտնվում է հղիություն 2-րդ եռամսյակում և նրանց խնդրել է, որպեսզի հարսի շորի կորսետը շատ ձգեն: Քանի որ աղջիկը նիհար չի եղել, սրահի աշխատողները փորիկի առկայությունը կապել են ավելորդ […]

̰
Հայտնի է արջի հարձակման հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը

21:37 14.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:26-ին, Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]

̰
Հրդեհ Թբիլիսյան խճուղում. այրվել են ավտոմեքենաներ

20:15 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25/18 հասցեի հետնամասում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:43-ին: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 4 և մասամբ՝ 3 […]

̰
Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին

19:04 14.09.2019

Ինչպես հայտնել էինք, Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման: Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման, ընկերը վիրավոր է, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: SHANTNEWS.am-ը ավելի վաղ […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք

18:12 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի […]

̰
Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված զբոսաշրջիկը մահացել է

17:13 14.09.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված  լեհ զբոսաշրջիկը մահացել է: Այս պահին փրկարարները փորձում են դին իջեցնել լեռան գագաթից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման: […]

̰
Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման

16:29 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական […]

̰
Պարզվել է, թե ինչ հանգամանքներում է այրվել Լեհվազ համայնքի անտառը

15:45 14.09.2019

Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար […]

̰
«Մալաթիա» առևտրի կենտրոնում ծագած հրդեհի դեպքով քրգործ է հարուցվել

15:34 14.09.2019

Օգոստոսի 24-ին «Մալաթիա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց,  որ նյութերի նախապատրաստման ընթացքում ներկայացված տեղեկանքի համաձայն՝ հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է 4.500.000.000 դրամի վնաս: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի […]

̰
Ռուսաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման զոհ է դարձել 9 մարդ

14:12 14.09.2019

Ռուսաստանի Յարոսլավլի շրջանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 20 մարդ: Նրանցից 9-ը մահացել է: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Միջադեպը տեղի է ունեցել այդ շրջանի Զայաչյի խոլմ կոչվող գյուղում: Իրավապահները ներկայում պարզում են բախման մանրամասները:

̰
Իսպանիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

13:44 14.09.2019

Իսպանիայի հարավարևելյան հատվածում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել։ Դրանք արդեն խլել են 5 մարդու կյանք։ Այս մասին հայտենլ է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Տեղատարափ անձրևների հետևանքով բազմաթիվ փողոցներ և թունելներ անցել են ջրի տակ, մի քանի գետում բարձրացել է ջրի մակարդակը։ Տեղի իշխանություններն այդ հատվածներից տարհանել են ավելի քան 3 հազար մարդու։ Փրկարարական աշխատանքներին […]

̰
Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա

13:43 14.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: […]

̰
Շիրակի մարզի Կառնուտ գյուղում շուրջ 2000 հակ անասնակեր է այրվել

13:00 14.09.2019

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է 2000 հակ պահեստավորած անասնակեր (սեփականատեր՝ Ավագ Գ.): Հրդեհը մեկուսացվել […]

̰
Համացանցում որսագործիքից տուժած քարայծի լուսանկարներ են տարածվում

12:52 14.09.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում որսագործիքից տուժած քարայծի լուսանկարներ է հրապարակել. «Ժողովուրդ ջան, էսօր ես իմ ձեռքով եմ հանել էդ խեղճին թակարդից: Նորավանքի ճանապարհին է, ոտքն ամբողջությամբ կտրված էր, խնդրում եմ տարածեք, թող հասնի անտառտնտեսության քնած անդամներին»,- գրել է օգտատերը:

̰
Երևանի ֆուտբոլի դաշտերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

12:33 14.09.2019

Երևանում Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցում՝ թիվ 164 դպրոցի և թիվ 103 մանկապարտեզի բաժանարար հատվածում գտնվող ֆուտբոլի դաշտում դարպասաձողից տղամարդու դի կա կախված: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, […]

̰
Վթար Ապարան-Ստեփանավան ավտոճանապարհին. կան տուժածներ

11:41 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 00:53-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մխիթար Թ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Չեխովի փողոցի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

11:29 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում՝ թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին:  

̰
Հրդեհ Սասունիկ գյուղում. տուժածներ չկան

10:32 14.09.2019

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում խոտածածկ տարածք է այրվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք և […]

̰
Հրդեհ Մեծավան գյուղում

09:22 14.09.2019

Սեպտեմբերի 13-ին` ժամը 23:29-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղում Մ. Գորկիի փողոցի թիվ 6 տանը հարակից այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 06:55-ին: Այրվել է 600 հակ անասնակեր:

̰
Խոշոր վթար Վայոց ձորի մարզում․ բախվել են ՊՆ-ի КамАЗ-ն ու Mitsubishi-ն. կա տուժած

23:14 13.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141.5 կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 34-ամա Գարիկ Բ․-ի վարած Mitsubishi մակնիշի 108 AF 61 համարանիշի և ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող՝ 20-ամյա Վահե Մ-ի վարած КамАЗ մակնիշի ՊՆ 8161 Շ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով […]

̰
Մոսկվայում 3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է և ողջ մնացել

22:55 13.09.2019

Մոսկվայում 3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է, հաղորդում է РЕН ТВ հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Ենիսեյան փողոցում։ Երեխաները բնակարանում խաղալիս են եղել։ Նրանցից մեկը խաղալիքներ է նետել փողոց, որի հետևանքով հենց ինքն է ընկել 11-րդ հարկից։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ այդ պահին սենյակում երեխաները մենակ են եղել՝ առանց մեծերի հսկողության։ Տղան ողջ է մնացել, նրան հոսպիտալացրել […]

̰
Գեղարքունիքի մարզում անչափահաս տղան հոր մեքենայով գլխիվայր շրջվել է․ նա հոսպիտալացվել է

22:25 13.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սևակ Դ-ն, իր վարած Mercedes մակնիշի 34 QՏ 367 համարանիշի ավտոմեքենայով Գանձակ գյուղից դեպի Սարուխան գյուղ տանող ճանապարհի 0.8 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող դաշտամիջյան տարածքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]

̰
44-ամյա տղամարդը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր է ներարկել ու բռնվել

22:01 13.09.2019

Սեպտեմբերի 13-ին` ժամը 8:30-ի սահմաններում, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Նուբարաշենի 15-րդ փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 44-ամյա մի բնակչի: Պարզվել է` 44-ամյա տղամարդը, որ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատում է որպես վարորդ-առաքիչ, նշված ընկերությունից առաքման համար վերցված թռչնամսի մեջ ներարկել է ջուր՝ այդ կերպ փորձելով ավելացնել թռչնամսի […]

̰
19-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է բնակելի տան մեջ. տան պատն ու առաստաղը փլուզվել են․ կա տուժած

20:23 13.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Հարություն Արշակյանն իր վարած Վազ 2121 մակնիշի 02 RM 011 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում մխրճվել է բնակելի տան մեջ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր […]

̰
Երևանում արագաչափ սարք են գողացել

15:34 13.09.2019

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։ Նոր Նորքի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, տեղեկություններ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի […]

̰
Հատուկ դպրոցի տնօրենի կողմից յուրացում և խարդախություն կատարելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

14:53 13.09.2019

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել ինքնասպան եղած զինծառայողի մասին

14:08 13.09.2019

ՀՀ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանությունը հաստատել էր տեղեկությունը, որ զինծառայողն ինքնասպան է եղել: «Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը: Այլ մանրամասներ […]

̰
Տավուշի մարզում` անասնագոմում, հայտնաբերված պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել. ոստիկանություն

12:13 13.09.2019

ՀՀ Ոստիկանությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 11:30-ին, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի: Պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 12:00-ը, դին եղել է կախված վիճակում: Ինքնասպանությունը կատարվել է պարանի միջոցով, դիակի վրա նախնական զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի […]

̰
BACK_TO_TOP