TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գյումրիում մարդատար Ford-ը հարվածել է ավտոբուսին

13:41 20.12.2018

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում: Շրջադարձ կատարելիս փողոցի միջնամասում Ford մակնիշի ավտոմեքենան բախվել է առաջին համարի երթուղին ավտոբուսին։ Ուժգին հարվածից բացվել էին ոչ թե ղեկի հատվածում գտվող, այլ մեքենայի սրահում տեղակայված անվտանգության բարձիկները, իսկ ձախակողմյան դռներն ամբողջությամբ ճզմվել են: Վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարված ու փողոցի մեջտեղում մնացած մեքենաների պատճառով խցանում […]

̰
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

11:46 20.12.2018

Թուքիայի Յալովա նահանգում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Ժամը 9:34-ին երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Յալովա նահանգի Չինարջիկա շրջանում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի ասիական հատվածում և Բուրսա քաղաքում: Փլուզումների և զոհերի […]

̰
Խոշոր վթար Տավուշում. կա 6 վիրավոր

10:07 20.12.2018

Դեկտեմբերի 20-ին` ժամը 00:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Ա. Ք., ծնված 1991 թ.) և «Ուազ» […]

̰
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 10 տարի առաջ մահացած մարդկանց մարմիններ են գտել

23:24 19.12.2018

Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի դիահերձման բաժանմունքում 10 տարի առաջ մահացած 4 մարդկանց մարմիններ են գտել: Կենտրոնում ստուգումը նախաձեռնել է նորանշանակ տնօրեն Իվան Ստիլիդին: 4 դիակների հայտնաբերման մասին լուրը անմիջապես փոխանցվել է իրավապահներին: Քննիչները ենթադրում են, որ դիակների օրգանները նախատեսված են եղել վաճառքի համար: Հետևաբար, հնարավոր է, որ նախորդ տարիներին այդպիսի գործարքներ են կատարվել բժիշկների […]

̰
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Կորեայի ձորում կորած քաղաքացու դին

16:26 19.12.2018

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:55-ին, Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն.  Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. Բ.-ի դին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, […]

̰
Երևանի հյուրանոցներից մեկում ՌԴ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել

11:56 19.12.2018

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ […]

̰
Վթար Մասիս քաղաքում. կան տուժածներ

09:35 19.12.2018

Դեկտեմբերի 18-ին` ժամը 23:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի սկզբնամասում՝ եկեղեցու մոտակայքում, բախվել են «Renault Logan» (վարորդը՝ Հ. Վ., 1971 թ.) և «Mercedes-Benz […]

̰
Քաղաքացին ինքնասպանություն է գործել

00:41 19.12.2018

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի վերջնամասում գտնվող շրջանցիկ կամրջից պարանով կախված է միջին տարիքի տղամարդ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իջեցրել են կամրջից կախված Մ. Մ.-ի (ծնված 1980 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

̰
Ամանորյա հանդեսին հանկարծամահ եղած Ձմեռ պապը ՌԴ վաստակավոր արտիստ էր

22:50 18.12.2018

ՌԴ Կեմերովո քաղաքի մանկապարտեզներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել Ամանորյա հանդեսի ժամանակ:  Ձմեռ պապը ներկայացման մեկնարկից քիչ անց իրեն վատ է զգացել և ուշագնաց եղել: Դեպքի վայր հասած շտապ օգնության խումբը նրան չի կարողացել փրկել: Ձմեռ պապն արդեն մահացած է եղել: Դեպքից քիչ հետո ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Ձմեռ պապի դերակատարը ՌԴ […]

̰
Լոռու մարզում գազի արտահոսքից 4 մարդ թունավորվել է

18:10 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012թ. ծնված Արտակ Մ.-ն և 2009թ. ծնված Անի Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Անուշ Օ.-ն հայտնել է, որ իրենք թունավորվել են նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ […]

̰
Հնդկական Մումբայում ավելի քան 140 մարդ է տուժել հրդեհից

13:28 18.12.2018

Հնդկաստանի Մումբայ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 140 մարդ տուժել է, իսկ 8 մարդ՝ զոհվել: Այս մասին հաղորդում է NDTV-ն: Անմիջապես դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները սկսել են տարհանել մարդկանց: Մի կին զոհվել է՝ ընկնելով փրկարարական աստիճանից: Նշվում է, որ հրդեհի բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն: Մումբայի քաղաքապետը հայտնել է, որ իրավապահ մարմինները սկսել […]

̰
Երևանի Ֆուչիկի փողոցում վթարի հետևանքով վարորդներից մեկը մահացել է

11:56 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին`ժամը 17։30-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդ, 1950 թ. ծնված Սերգեյ Խառատյանը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 5-ամյա ուղևորուհին տեղում մահացել է

11:49 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին`ժամը 17։00-ի սահմաններում, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 2013 թ. ծնված Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

00:47 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին, ժամը 17:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել է ձորը (մոտ 120 մ), ինչի հետևանքով 3 տուժած […]

̰
Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած

22:24 17.12.2018

Դեկտեմբերի 17-ին` ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գազի բալոնից արտահոսքից բնակարաններից մեկում տեղի է ունեցել կուտակված […]

̰
Գյումրիում ավտովթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

19:50 17.12.2018

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 20 հասցեի պատին, ինչի հետևանքով վարորդը՝ 1964 թ. ծնված Արեստակես Քոչարյանը, ու նրա կինը՝ 1972 թ. ծնված Ժաննա Քոչարյանը, տեղում մահացել են, իսկ 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

̰
Մոսկվայում գազի թունավորումից մահացել են հայաստանցի շինարարներ

18:13 17.12.2018

Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում կենցաղային գազի թունավորումից մահացել է հինգ մարդ, ծանր վիճակում է ևս մեկը։ Նրանցից երեքը Հայաստանից, մյուս երեքը՝ Ուզբեկստանից այնտեղ եկած մարդիկ էին, որոնք աշխատում էին շինարարության մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական կայքերից մեկը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատողները իրենց գործընկերների կողմից առավոտյան հայտնաբերվել են գազից թունավորված վիճակում։ Նրանց արագ տեղափոխել են բժշկական […]

̰ ̰
Հրդեհ Կապանի տներից մեկում

09:27 17.12.2018

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի աստիճանների մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհ թաղամասի 1-ին նրբանցքի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ […]

̰
Խոշոր ավտովթար «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց. կա 7 տուժած

23:13 16.12.2018

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ […]

̰
Շվեյցարիայում խոշոր ավտովթարի պատճառով տուժել է մոտ 40 մարդ

15:16 16.12.2018

Ցյուրիխի կանտոնով անցնող մայրուղիներից մեկում ուղևորատար ավտոբուսը բախվել է կամրջի պատնեշին։ Վթարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 41 մարդ։ Այս մասին հայտնում է 20min.ch տեղական կայքը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսն ուղևորվելիս է եղել Դյուսելդորֆ։ Ճանապարհի այդ հատածում վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումն ու բախվել է պատնեշին, որը թույլ չի տվել մեքենային ընկնել կամրջի վրայից։ Բախման […]

̰
Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության գնդապետի եղբորորդուն

14:02 16.12.2018

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 4 քաղաքացու: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են, տեղափոխել […]

̰
Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում մեքենան բախվել է էլեկտրասյանը

11:34 16.12.2018

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes SL500» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Խ., 1998 թ.) դուրս […]

̰
Վթար՝ Նոր Հաճնի կամրջի մերկասառույցի պատճառով․ կան վիրավորներ

10:56 16.12.2018

Դեկտեմբերի 14-ին ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 22-ամյա Արտակ Նազարյանը` իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 35 ՍС 578 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Հաճն – Աբովյան կամրջի 1-ին կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 25-ամյա Աշոտ Բադալյանի վարած Nissan March մակնիշի 77 AՏ 772 […]

̰
Խոշոր վթար Գյումրիում. կա 2 զոհ

09:13 16.12.2018

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք., 1964 թ.), դուրս է […]

̰
«Սպիտակցի Հայկոն» կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ

12:51 15.12.2018

Երեկ  օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նույն օրը Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդը և նրա ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, որը հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC […]

̰
Ավտոմեքենան ընկել է Արփա գետը․ կան տուժածներ

10:59 15.12.2018

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 07:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Վ.-ն (ծնված […]

̰
Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ

00:54 15.12.2018

Դեկտեմբերի 14-ին` ժամը 21:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Բ. Մ., 1945 թ.), «Opel Zafira» (տվյալներ չի հաջողվել պարզել) […]

̰
Վթար Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

22:45 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes C 200» (վարորդը՝ Ս. Ս., 1957 թ.) և «Nissan Jeep» (վարորդի ինքնությունը չի […]

̰
Արթիկում վրաերթի են ենթարկվել 2 անչափահասներ

12:44 14.12.2018

Դեկտեմբերի 13-ին Արթիկ քաղաքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի է ենթարկել երկու անչափահասի, այնուհետ բախվել բետոնե պատնեշին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը՝ 13-ամյա Սեյրան Արշակյանը, վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իսկ «ՈւԱԶ»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, […]

̰
BACK_TO_TOP