00:47 10.12.2018
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի բեռնատար (վարորդը՝ Հ. Մ.) և […]
16:59 09.12.2018
Աֆղանստանի Ֆարախ նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է աֆղանական բանակի 8 զինվորական, ևս 10-ը հայտնվել են գերության մեջ: Այս մասին հայտնում է Pajhwok-ը: Նահանգի խորհրդի նախագահ Դադուլախա Քեյնի խոսքերով՝ ահաբեկիչները հարձակվել են «Բալա Բուլուկ» ռազմական բազայի վրա և իրենց հետ տարել զենք-զինամթերք:
23:38 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոստան գյուղի 1-ին փողոցում գտնվող թոնրատանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Սևակի փողոցի թիվ 4 տան բակում գտնվող թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են կուտակված աղբ և […]
23:10 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 10 կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Մ. Խ., 1969 թ.) ավտոմեքենան դուրս է եկել […]
19:41 08.12.2018
Մալայզիայի Ռեմբաու քաղաքում 16-ամյա դեռահասը մահացել է ականջակալներով քնելու և միաժամանակ հեռախոսը լիցքավորման դնելու պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը: «Տղան քնել է ականջակալներով և ստացել էլեկտրական ուժեղ հարված, որի հետևանքով մահացել է»,- հայտնում է պարբերականը: Տղային այդ վիճակում առաջինը մայրն է տեսել և սկզբում մտածել է, թե տղան պարզապես քնած է, բայց […]
16:44 08.12.2018
Հարավային Կորեայում գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով մահացել է 14 մարդ: Այս մասին հայտնում է Yonhap News-ը: Ըստ տվյալների՝ գնացքը Կանինից Սեուլ է շարժվել: Բոլոր 10 վագոնները 103 կմ/ժ արագության տակ դուրս են եկել ռելսերից: Հայտնի է, որ բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ Հարավային Կորեայի տրանսպորտի, պետական ենթակառուցվածքների նախարարությունը հատուկ խումբ […]
10:49 08.12.2018
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Անկոն քաղաքի երաժշտական ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ 6 մարդ է մահացել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դահլիճում ինչ-որ գազ է օգտագործվել: Դրանից հետո էլ սկսվել են խուճապն ու հրմշտոցը: Ըստ համերգի կազմակերպիչների՝ ընդհանուր հաշվով տուժել է մոտ 100 մարդ: 12 հոգի ծայրահեղ ծանր […]
09:37 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում կայանած «КамАЗ» մակնիշի բեռնատարում (վարորդը՝ Ա. Պ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, […]
13:08 07.12.2018
Նյու Յորքում ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները ռումբի մասին ահազանգի պատճառով տարհանել են Time Warner Center երկաշտարակ համալիրը, որտեղ գտնվում է CNN հեռուստաընկերության խմբագրությունը, հաղորդում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանումը սկսել են իրականացնել անհայտ անձի զանգից հետո, որը հայտնել էր համալիրի տարածքում պայթուցիկ 5 սարքերի առկայության մասին: Նշվում է, որ տարհանումից հետո ոստիկանները և փրկարարներն ամբողջությամբ զննել […]
12:29 07.12.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 80-ամյա Վռամշաբու Թամարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
12:28 07.12.2018
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ոստիկանների կողմից 15-ամյա հայ Ալեքսիս Գրիգորոպուլոսին սպանելու 10-րդ տարելիցի առթիվ խաղաղ ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, հաղորդում է AP-ն: (Նրա մայրը հայուհի է. Ջինա Չալիկյանը հայտնի ոսկերիչ է և բարերար): Նշվում է, որ Աթենքի ցուցարարները ստեղծել են մեծ այրվող պատնեշ և ոստիկանների ուղղությամբ նետել «Մոլոտովի կոկտեյլներ», քարեր: «Ցուցարարները նաև մեքենա են այրել, […]
11:44 07.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրոկերսուրների մաքսանենգության և սուտ մատնության 2-ական, բնակարանային գողության, յուրացման […]
10:18 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ 12-ամյա Էլինա Ս.-ն՝ «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ, 40-ամյա Էլմիրա Ս.-ն՝ «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, […]
08:55 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16։52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Հ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
21:59 06.12.2018
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական […]
19:58 06.12.2018
Կիպրոսի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ մարդիկ մահացել են, երբ հեղեղները քշել-տարել են նրանց մեքենաները: Կղզու բնակիչները եղանակային վատ պայմաններից պաշտպանվելու համար իրենց դռների դիմաց ավազե պարկեր են դրել: Կղզու բազմաթիվ դպրոցներ փակ են: Տեղատարափ անձրևների պատճառով […]
15:02 06.12.2018
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22։55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2012 թ. ծնված Էլեն Շ.-ն, 2014 թ. ծնված Նատալի Շ.-ն և նրանց մայրը՝ 1995 թ. ծնված Հասմիկ Վ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 15։00-ին, բնակարանի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից գազի […]
13:57 06.12.2018
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 03։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։00-ին, նշված […]
13:33 06.12.2018
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի պոլիտրավմա» վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել 1959 թ. ծնված Գևորգ Ս.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գևորգ Ս.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իր տանը, ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են […]
12:05 06.12.2018
Երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողներ։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ բոլոր զինծառայողներին հայտնաբերել են, նրանք ողջ են: Զինծառայողներից մեկի որոնումները ներկայումս շարունակվում են։
11:57 06.12.2018
Ահաբեկչական պայթում մը գրանցուած է Իրանի Չապըհար քաղաքին մէջ: Այս մասին յայտարարեց Իրանի պետական հեռուստակայանը: Աղբիւրը նաեւ նշեց, որ պայթումին հետեւանքով զոհուած են 3 անձեր, որոնց շարքին է Չապըհար քաղաքի ոստիկանապետը: Իր կարգին իրանեան «Իրնա» գործակալութիւնը հաղորդեց, որ չի բացառուիր, որ այսօր տեղի ունեցածը անձնասպանական գործողութիւն է եւ պայթումէն ետք շրջանին մէջ լսուած կրակոցներ: انفجار […]
17:27 05.12.2018
Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրում զննությունները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Դեպքի վայր է հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ […]
17:08 05.12.2018
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Պորտուգալիայի 39-ամյա քաղաքացու, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխել 3.1 կիլոգրամ կոկաին: Մեղադրյալը Թբիլիսի էր ժամանել Բրազիլիայից: Թմրանյութը հայտնաբերել էին օդանավակայանի մաքսային ծառայությունների աշխատակիցները բեռի զննման ժամանակ: Այսօր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թմրանյութերի ապօրինի ներկրման մեղադրանքով ՆԳՆ-ն ձերբակալել է նաև Իրանի 23-ամյա և 29-ամյա երկու քաղաքացու, ովքեր փորձել […]
10:11 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին`ժամը 03:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Լոմոնոսովի փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցի 2-րդ նրբանցքի 1-ի տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:56-ին, մարվել՝ 05:24-ին: Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա […]
07:53 05.12.2018
Երևանում կրակոցներ են հնչել։ Էրեբունու Աճեմյան փողոցի 209 հասցեից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, ևս 1-ը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանությունը պարզել է վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը՝ հայտնի որպես «Արեշի բաղնիքի» Արման, մյուսի տվյալները ճշտվում են: Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկանները […]
19:56 04.12.2018
Այսօր ավիավթարում զոհված մայոր՝ 1987 թվականին ծնված Մովսես Գևորգի Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից) օդաչուների հայտնի գերդաստանից էր։ Ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են, որոնք իրենց կյանքի տասնամյակներ են տվել մեր քաղաքացիական և ռազմական ավիացիային։ Այս մասին տեղեկություններ է հայտնում Razm.info մասնագիտացված կայքը։ https://www.facebook.com/razm.info/photos/a.189787681131572/1851699728273684/?type=3 Հիշեցնենք, որ առավոտյան ավիավթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ Սու-25 ուսումնամարտական […]
19:06 04.12.2018
Այսօր առավոտյան ու կեսօրին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական զինված ուժերի վթարված ինքնաթիռի բեկորները։ SHANTNEWS.am-ը կադրերը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Հիշեցնենք, որ առավոտյան ավիավթար է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ «Սու-25» ուսումնամարտական ինքնաթիռի մասնակցությամբ։ Գյումրիից օդ բարձրացած ուսումնամարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր մեկնարկից 15 րոպե անց։ Որոնողական աշխատանքներից հետո հայտնի էր դարձել, որ […]
17:31 04.12.2018
Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդա քաղաքի ոստիկանությունը տաք հետքերով բացահատել է նախօրեին Փոկա գյուղում տեղի ունեցած սպանությունը: 1985թ. ծնված Խ. Տ.-ի սպանութունից ժամեր անց Նինոծմիդայում ոստիկանները ձերբակալել էին սպանության մեջ կասկածվող նույն գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Մ-ին : Ոտիկանությունը նաև պարզել է սպանության դրդապատճառները: Գ. Մ-ն նախկինում ունեցած կոնֆլիկտի պատճառով, վրեժխնդրությունից ելնելով, հրազենային կրակոցով սպանել է իր […]
11:34 04.12.2018
Մեքսիկայի Սինալոա քաղաքի բնակելի հատվածում ինքնաթիռ է ընկել տների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 2 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
09:23 04.12.2018
Դեկտեմբերի 3-ին`ժամը 21:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իսակովի պողոտայում՝ Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդը՝ Յ. Գ.), «Nissan Lafesta» (վարորդը՝ […]