19:02 05.06.2018
Չինաստանի Լյաոնին հանքավայրում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պետական ԶԼՄ-ներին: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի հետևանքով 9 մարդ վիրավոր է, 25 հոգի դեռ փլատակների տակ է: Նախնական տեղեկություններով՝ հանքի մոտ պայթել է պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարը: Երկաթի հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող Huamei Group ընկերությունը տեղի ունեցածի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չի […]
17:26 05.06.2018
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ Արցախի պուրակի շինհրապարակում աշխատանքներ կատարելու ժամանակ վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան 3-րդ հարկից ընկել է քաղաքացու վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները: Շինարարը […]
11:20 05.06.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ բացահայտել են հանցագործության 23 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպքեր։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից […]
10:38 05.06.2018
Հունիս 5-ին` ժամը 01:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Հայանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել […]
10:00 05.06.2018
Այսօր՝ ժամը 07։40-ի սահմաններում, ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում։Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
01:00 05.06.2018
Հունիսի 4-ին, ժամը 15:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նարեկացի թաղամասի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
00:26 05.06.2018
Հունիսի 4-ին, ժամը 21:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 7 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են Հ. Խ.-ի (ծնված […]
15:31 04.06.2018
Բաքվից Եվլախ տանող ավտոճանապահի կամուրջներից մեկը փլուզվել է գետի վարարման ու սելավի պատճառով։ Գետը քշել-տարել է կամրջի բետոնային հիմքը, սողանքներ է առաջացրել այլ վայրերում ու փաստացի պարալիզացրել այդ ուղղությամբ ճանապարհային հաղորդակցությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր ու լուսանկարներ են տարածում փլուզումներից ու սողանքներից։ https://www.youtube.com/watch?v=aEALT3qKmWA https://www.youtube.com/watch?v=kjQlTO1s_LY
14:47 04.06.2018
Այսօր՝ հունիսի 4-ի բառավոտյան 8-ի սահմաններում «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ «Թասի ոլորաններ» կոչվող հատվածում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքի վայր է մեկնած փրկարարները հայտնել են, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 20-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. պատահարի հետևանքով տուժածներ […]
13:31 04.06.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 1-ից 4-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ բացահայտել են հանցագործության 77 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 19, խարդախության 12, յուրացման կամ վատնման 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, անձի առևանգման, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, սպանության, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու և իշխանության նկատմամբ բռնության 1-ական դեպքեր։ […]
11:55 04.06.2018
ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 182 կենցաղային կանչ: Կանչերից 33-ը եղել են հրդեհի մասին, 55՝ ճանապարհատրանսպորտային պատահարի: Վթաների հետևանքով զոհվել է 2 և տուժել 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Եղանակով […]
10:40 04.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։ 2018 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 05:05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Բանավան» խանութի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վնասվել են Վարդենիս քաղաքի Ա. […]
10:10 04.06.2018
Հունիսի 3-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ավտոճանապարհը փլվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դիտահորի մոտակայքում, առաջացել է […]
09:43 04.06.2018
Հունիսի 4-ին, ժամը 03:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը բախվել է սյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., ծնված 1956 թ.) բեռնատարը դուրս […]
09:31 04.06.2018
Հունիսի 4-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնցից մեկն արգելափակված է ավտոմեքենայի սրահում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra […]
09:13 04.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Գ շենքի 15-րդ հարկի պատշգամբը փլուզվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ […]
23:38 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 21:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 հանրակացարանի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Լ. Խ.-ի […]
23:25 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 24-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Վ., ծնված 2001 […]
20:39 03.06.2018
Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի ճանապարհին՝ Ջաջուռի ոլորաններում։ «Օփել Աստրա» մակնիշի մեքենան, որն ընթանալիս է եղել Լոռու մարզի Հարթագյուղից դեպի Գյումրի, կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, գլորվել ու գլխիվայր հայտնվել է ձորում։ Վթարի հետեւանքով տուժել են մեքենայի 2 ուղեւորները՝ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչներ՝ 1958 թվականին ծնված […]
19:20 03.06.2018
Հունիսի 2-ի երեկոյան Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նկատել է`«Արլեկինո» ռեստորանային համալիրի նկուղային հարկում տղամարդու կախված դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է […]
16:45 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասի սենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
16:33 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. սանհանգույցի հատակին հայտնաբերվել է […]
15:55 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 12:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
13:09 03.06.2018
Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է չարագործներին։ Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։ Ներկայումս […]
10:53 03.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված […]
10:37 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 00:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի փողոցի թիվ 71ա հասցեում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) […]
10:07 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի […]
09:20 03.06.2018
Հունիսի 2-ին, ժամը 23:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տներից մեկի երկրորդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան 2-րդ հարկի ննջասենյակում: Քաղաքացին՝ Ս. Ս.-ն (ծնված 1970 թ.), ծխահարվել է. անհրաժեշտ է […]
09:04 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 00:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի Զ. Անդրանիկի պողոտայում՝ ԲԿ-ի հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ա., […]