TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Խարդախություն, գողություն, շորթում. ոստիկանության ամփոփում

12:13 13.06.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 32 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության` 8, շորթման, խուլիգանության, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպքեր։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի, խարդախության 2-ական ու մարմնական վնասվածք հասցնելու […]

̰
Առաստաղի փլուզում՝ Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկում

23:13 12.06.2018

Հունիսի 12-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Գյումրիի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել առաստաղի ծեփաշերտի պոկման դեպք: Բնակիչները չեն տուժել, վնասվել է միայն բնակարանի գույքը: Տանտիրուհին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ օրվա ընթացքում հյուրասենյակի առաստաղից տարօրինակ ձայներ է լսել։ Ավելի ուշ առաստաղի վրա խոշոր ճաքեր է նկատել,  ձայները շատացել են, կարծել է, […]

̰
Փլուզում Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

22:32 12.06.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքը արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։ «Արարատճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը […]

̰
Փարիզի հյուսիսում տղամարդը պատանդներ է վերցրել

21:26 12.06.2018

Փարիզի 10-րդ շրջանում տղամարդը 2 հոգու պատանդ է վերցրել, հայտնում է France Info պորտալը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը: Դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայիններ: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է տղամարդուն ստիպել նման քայլի դիմել: Նա հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա։ Ոստիկանները շրջափակել են տարածքը: Ֆրանսիայի «France Bleu»  ռադիոկայանի տվյալներով՝ պատանդների թվում հղի կին կա: […]

̰
Առողջապահության նախարարությունը կհստակեցնի, թե ինչպես է մահացել ֆրանսիացի զբոսաշրջիկը

17:51 12.06.2018

Երեկ Հայաստանում ֆրանսիացի զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է զբոսաշրջային խմբին ուղեկցող Ռուզաննա Շտոյանը: «Դեպքը տեղի է ունեցել ժամը 15.00-ի սահմաններում: Բյուրականից Գյումրի էինք ուղևորվում: Կինն ասաց, որ ամուսինը վատ է զգում, վարորդի հետ սկսեցինք առաջին օգնությունը ցույց տալ, մեր վարորդը շտապօգնությունում է աշխատել: Այդ ողջ ընթացքում շտապօգնություն էինք զանգահարում: Սկզբում Երևանից ասացին՝ գալիս […]

̰
Կարկուտ Շիրակի մարզում

17:05 12.06.2018

Շիրակի մարզում այսօր կարկուտ է տեղացել:  Կարկուտը տևել է մոտ 10 րոպե, տեղ-տեղ ուժեղ է եղել, տեղ-տեղ՝ թույլ: Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշել է, որ վնասի չափի մասին առայժմ հնարավոր չէ խոսել, քանի որ պետք է ցանքատարածությունները ուսումնասիրվեն:        «Կարկուտի պատճառով տուժել են Մարմաշեն և Ախուրյան համայնքները: Այժմ […]

̰
Կորած երեխային տեսել են Էջմիածնի գյուղերում

16:40 12.06.2018

Ֆեյսբուքյան օգտատերերից Տաթևիկ Ստեփանյանը գրում է, որ Այնթափում կորած երեխային տեսել են Էջմիածնի գյուղերում. «Էրեխուն 2 հոգի երեկ տեսել են Էջմիածնի գյուղերում։ Հայկը 14 տարեկան է, հագին կանաչ շապիկ ինքն էլ՝ ոտաբոբիկ։ Աուտիզմ ունի ու չի խոսում։ Տեսնելու դեպքում խնդրում եմ ՉԳՈՌԳՈՌԱԼ, ԵՐԿԱՐ-ԲԱՐԱԿ ՉԽՈՍԵԼ, ՈԻՂՂԱԿԻ ՊԻՆԴ ԲՌՆԵՔ. ՎՆԱՍ ՉԻ ՏԱ, ՉՎԱԽԵՆԱՔ ու հնարավորինս արագ զանգահարեք […]

̰
Այնթափում կորած երեխային փնտրում է նաև ԱԻՆ-ը

16:12 12.06.2018

Հունիսի 12-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված  2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, […]

̰
Ֆրանսիայում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան վիրավորներ

14:48 12.06.2018

Ֆրանսիայում երկաթուղային վթար է գրանցվել. այս մասին հայտնում է Риа Новости-ն` հղում անելով France Info ռադիոկայանին: Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ երկրի հյուսիսարևմտյան Ստորին Նորմանդիա նահանգում: Ֆրանսիայի տրանսպորտի նախարարության տեղեկություններով՝ պատահարի հետևանքով տուժել է 7 մարդ: Նրանք հիմնականում ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Վթարի վայրում երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես կասեցվել է: Պատահարի գլխավոր պատճառ է դիտարկվում […]

̰
Երվանդ Մանարյանը տեղափոխվել է հիվանդանոց

13:51 12.06.2018

Անվանի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը երեկ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը մեզ տեղեկացրեց, որ Մանարյանը ոտքի կոտրվածք ունի և  որոշվում է նրա վիրահատության հարցը: Հաշվի առնելով, որ դերասանը 94 տարեկան է, և այդ տարիքում վիրահատությունը կարող է ուղեկցվել բարդություններով, ըստ հարազատների՝ դեռ քննարկվում է վիրահատության հարցը:

̰
58-ամյա տղամարդը մեքենաներ է փախցրել

12:18 12.06.2018

Հունիսի 11-ի գիշերը՝  ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Արտենի համայնքի ծննդատան բուժամբուլատորիայի պատուհանի ապակին և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 58-ամյա Գալուստ Գ.-ն, ով հունիսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Պարզվել է նաև, որ նա հունիսի […]

̰
Մեքենայի գողություն, զենքի առգրավում, կաշառակերություն. ոստիկանության ամփոփում

11:28 12.06.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 44 դեպք։ Բացահայտվել են խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության` 9, մարմնական վնասվածք հասցնելու` 8, յուրացման կամ վատնման` 6, կաշառակերության` 3, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերք առգրավելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի […]

̰
Հրդեհ Գյումրիում. կա մեկ զոհ

08:35 12.06.2018

Հունիսի 12-ին` ժամը 00:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատանի խճուղու թիվ 55/1 հասցեի մոտակայքում գտնվող չբնակեցված շինությունում (մոտ 160 քմ)։ Հրդեհը […]

̰
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

01:02 12.06.2018

Հունիսի 11-ին` ժամը 22:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia Sorento» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Տուժածներ Յ. Ն.-ն (1996 թ.) և Է. Մ.-ն (1997 […]

̰
Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենան հայտնվել է երկու բեռնատարների արանքում. կան տուժածներ

00:55 12.06.2018

Հունիսի 11-ին` ժամը 22:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է երկու բեռնատարների արանքում. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Բալահովիտում հայտնաբերված արկը տեղափոխվել է անվտանգ տարածք

22:18 11.06.2018

Հունիսի 11-ին` ժամը 16:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի տներից մեկի մոտակայքում ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղպաշտպանության վարչության ՈւՀԿ ինժեներական ջոկատի և ՀՀ ՊՆ թիվ  N ինժեներասակրավորային գումարտակի սակրավորական խմբերը: Պարզվել է, […]

̰
3 օրում ավտովթարներից զոհվել է 2 քաղաքացի

13:48 11.06.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 9-ից 11-ը ոստիկանության աշխատակիցները  բացահայտել են հանցագործության 86 դեպք։ Բացահայտվել են  մարմնական վնասվածք հասցնելու 28, անձնական ունեցվածքի գողության 20, խարդախության 13, յուրացման կամ վատնման 7, թմրամիջոցի հայտնաբերման 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, անձի առևանգման 3, ավազակային հարձակման, բնակարանային գողության, խուլիգանության, որսագողության և կաշառակերության 1-ական դեպքեր։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր […]

̰
Վթար, հրդեհ, թունավորում. 911-ն ամփոփում է շաբաթը

12:59 11.06.2018

ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 515 դեպք, որից 156-ը՝ արտակարգ: Այս ժամանակահատվածում արձանագրված կանչերից 205-ը եղել է  կենցաղային բնույթի, 70-ը՝ հրդեհի հետ կապված, 61-ը՝  ճանապարհատրանսպորտային պատահարների մասին: Վթարների հետևանքով զոհվել է 3 և տուժել 89 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում վթարներից փրկվել է 9 քաղաքացի: Եղանակով պայմանավորված՝ […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ

10:40 11.06.2018

Հունիսի 10-ին` ժամը 19:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող հատվածի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 15-րդ կմ-ին բախվել են «Opel Omega» մակնիշի (վարորդը՝ Ռ. Հ., ծնված […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Ազատ գետից

09:40 11.06.2018

Հունիսի 11-ին`ժամը 01:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում քաղաքացին ընկել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վ. Ս.-ն (ծնված 1973 թ.) Ազատավան գյուղում ընկել է Ազատ գետի մեջ, ստացել ոտքի կոտրվածք և չի կարողանում […]

̰
ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ

08:48 11.06.2018

Հունիսի 10-ին` ժամը 22:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 62 շենքին հարակից տարածքում՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում, փրկարարները նկատել են ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Ռ. Շ., ծնված 1992 թ.) և […]

̰
Վթար Սևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

08:37 11.06.2018

Հունիսի 10-ին`ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կամրջակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
26-ամյա տղան պարանոցի կտրած-ծակած վերքով և սուր արյունահոսությամբ տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ

23:10 10.06.2018

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյանի բնակիչ 26-ամյա Արսեն Ե.-ն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի […]

̰
Երևանում 20-ամյա աղջիկը ընկերոջ հետ վիճելուց հետո փորձել է վերջ տալ կյանքին

19:37 10.06.2018

Երեւանում, հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 20-ամյա Ա. Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ […]

̰
Ավտովթար Զովունի գյուղում. կա տուժած

17:58 10.06.2018

Հունիսի 10-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1975 թ.) և […]

̰
Աբովյան քաղաքում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել

16:47 10.06.2018

Հունիսի 10-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանը  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 3 հասցեում օձ է նկատվել. արհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Հրդեհ Գ. Հովսեփյան փողոցում. տուժածներ չկան

10:23 10.06.2018

Հունիսի 10-ին, ժամը 02:17-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 180 ա հասցեում գտնվող տնակում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Ո.-ին պատկանող տնակում, որը ծառայում է որպես արհեստանոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրդեհ Հունան Ավետիսյան փողոցում. տնակի գույքն ամբողջությամբ այրվել է

10:00 10.06.2018

Հունիսի 9-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Հունան Ավետիսյան փողոցի 35/6 տանը կից այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:49-ին, մարվել՝ 02:45-ին: Ամբողջությամբ այրվել են ոչ բնակելի տնակի փայտյա կառուցատարրերը գույքով՝ մոտ 18 քմ:

̰
Գյուրզա տեսակի օձը խայթել է քաղաքացուն

23:00 09.06.2018

Հունիսի 9-ին, ժամը 19:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն օձը խայթել է, օձին բռնել և փակել են ապակյա տարայի մեջ, քաղաքացին տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ. օձին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենիա» ՀԲԿ է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրենց փոխանցած գյուրզա տեսակի […]

̰
Արենի գյուղում արջը փեթակներ է վնասել

22:32 09.06.2018

Հունիսի 9-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում արջը վնասել է 8 փեթակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղի «Քարատակ» կոչվող տարածքում արջը կոտրել է 6 փեթակ, իսկ 2-ը՝ մասամբ վնասել: Գյուղապետարանի կողմից կազմվել է […]

̰
BACK_TO_TOP