TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

73-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած տղամարդը ձերբակալվել է

11:33 12.03.2018

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:

̰
Հյուրը վիճել է տանտիրոջ հետ ու սպանել նրան

10:42 12.03.2018

Ոստիկանությունը, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, երեկ՝ մարտի 11-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է դի՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ըստ տեղակատվության՝ նշված բնակարանում մարտի 3-ին տեղի է ունեցել վիճաբանություն է:

̰
Մեկ շաբաթում 911-ում գրանցվել է արտակարգ դեպքեր մասին 88 կանչ

10:17 12.03.2018

ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 255 դեպք, որից 88-ը՝ արտակարգ:

̰
Լոռիում քաղաքացին ձորն է ընկել

10:10 12.03.2018

Երեկ՝ մարտի 11-ին, կեսգիշերին մոտ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի սկզբնամասում քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը (մոտ 50մ):

̰
Նյու Յորքում վթարված ինքնաթիռի բոլոր 5 ուղևորները մահացել են

09:36 12.03.2018

Իշխանությունների փոխանցմամբ՝ ուղղաթիռի ուղևորները մասնակցում էին ֆոտոնկարահանման:

̰
Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է գետը. կա առնվազն 2 զոհ

08:50 12.03.2018

Ուղղաթիռի ուղևորներից 3-ին փրկել են ջրասուզակ-փրկարարները, սակայն նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

̰
Իրանում կործանվել է թուրքական ուղևորատար ինքնաթիռ

19:41 11.03.2018

Իրանի հարավ-արևմտյան հատվածում կործանվել է թուրքական մասնավոր ինքնաթիռ, որի մեջ գտնվել են 11-20 ուղևոր։ Sky News Arabia գործակալության տվյալներով ինքնաթիռը ուղևորվելիս էր եղել Միացյալ Էմիրաթների Շարժա քաղաքից դեպի Ստամբուլ և կործանվել է Իրանի Չեխարմեխալ նահանգի Շահրե-Քորդ քաղաքից ոչ հեռու՝ բարձր լեռնային շրջանում։ Ըստ գործակալության առնվազն 11 զոհ է եղել վայր ընկնելու պատճառով։

̰
Անդրանիկի փողոցի թիվ  108 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կախված դի

16:55 11.03.2018

Մարտի 11-ին, ժամը 10:38-ին ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 108 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը […]

̰
Վրաերթ մահվան ելքով Վ.Սարգսյան փողոցում

08:47 11.03.2018

Մարտի 10-ին, ժամը 21:04-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

̰
Կրասնոդարի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

16:03 10.03.2018

Պատահարի հետևանքով տուժել է 7 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են, հայտնում է Газета-ն:

̰
Չինաստանում փիղը ոտնատակ է տվել մի կնոջ

15:22 10.03.2018

Չինաստանի Յունան շրջանի գյուղերից մեկում վայրի փիղը ոտնատակ է տվել մի կնոջ, հայտնում է Ren.tv-ն: Աղբյուրի փոխացմամբ՝ կինը հարվածների հետևանքով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

̰
Իջևանում վթարվել է ցիտրուսային մրգերով բարձված բեռնատար

10:34 10.03.2018

Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

̰
Կալիֆորնիայում վետերանների տան 3 պատանդները և կասկածյալը սպանված են

08:54 10.03.2018

Զինված հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Տղամարդը ներխուժել է Յունտվիլ քաղաքի վետերանների տուն, պատանդ վերցրել 3 հոգու:

̰
Մոլդովայում տղամարդը դիզվառելիքով շիշ է նետել երկրի խորհրդարանի շենքի ուղղությամբ

18:17 09.03.2018

Մոլդովայում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը դիզելային վառելիքով լցված շիշ է նետել երկրի խորհրդարանի շենքի ուղղությամբ՝ հայտնում է Украинформ-ը:

̰
Դաղստանում ձնահոսքը կաթվածահար է արել կապն ավելի քան 50 գյուղի հետ

16:07 09.03.2018

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Դաղստանում հաղորդակցության կապը կտրված է ավելի քան 50 գյուղի հետ: Պատճառը ձնահոսքն է, որը տեղի է ունեցել Թլարատայի շրջանում: «Տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Թլարատայից 6 կմ հեռավորության վրա ձնահոսք է գրանցվել: Հաղորդակցական կապն ընդհատված է 51 բնակավայրի հետ»,- լրատվամիջոցին հաղորդել է ԱԻՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ տուժածներ չկան: Փրկարարները  […]

̰
Քարաթափում Լոռիում

14:48 09.03.2018

Ակսօր՝ մարտի 9-ին, ժամը 11:18-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել:

̰
Ողջաբերդում ծեծել են համայնքի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին

13:55 09.03.2018

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին ծեծկռտուքի մասին տարածված տեղեկությունը: Վարչությունից Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS-ին հայտնեց, որ ըստ նախնական տեղեկության՝ ծեծկռտուքի պատճառը հողի հետ կապված խնդիրն է եղել:

̰
Խոշոր հրդեհ՝ Հնդկաստանում

12:51 09.03.2018

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է Հնդկաստանում բռնկված խոշոր հրդեհի մասին, որը  3 մարդու մահվան պատճառ է դարձել: Հրդեհը բռնկվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Պալգար շրջանի քիմիական գործարանում:  Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Իրավապահների փոխանցմամբ՝ հրդեհի պատճառն էլեկտրական կաթսայի պայթյունն էր, իսկ այն պայթել է անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով:  Կրակը չեզոքացվել է, բայց  մինչ հրշեջների ժամանելը […]

̰
Ռուսաստանում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. Կա 4 զոհ

11:55 09.03.2018

ՌԴ-ի Յակուտիայի հանրապետությունում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որին զոհ է գնացել 4 մարդ, ևս 4-ի վիճակը ծանր է: Դեպքը տեղի է ունեցել Յակուտսկ քաղաքի ճանապարհին:

̰
Մեքնենաներ են ընկել փոսն ու արգելափակվել

09:13 09.03.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ երեկ՝ մարտի 8-ին, ժամը 20:24-ին Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել փոսի մեջ:

̰
Մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշի սյանը և  հայտնվել ձորակում

09:10 09.03.2018

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 14։10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 35 LQ 030 պետհամարանիշի ավտոմեքենան Ավշար գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշի սյանը և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

̰
Խաբարովսկում կտրված ձեռքերով լի պարկ է հայտնաբերվել

22:56 08.03.2018

Խաբարովսկում, Ամուր գետի ջրերում, հայտնաբերվել են 26 զույգ ձեռքի դաստակներ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Օպերատիվ որոնողական գործողությունների համար հիմք է ծառայել մասնավոր հաղորդումն այն մասին, որ ափի մոտ մարդկային ձեռք է հայտնաբերվել»,- հայտնում է գործակալության աղբյուրը։ Ընդ որում, dvnovosti.ru կայքի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ ձեռքի մասերի շուրջ վիրակապեր և մեկանգամյա օգտագործման բժշկական հողաթափեր (բախիլներ) են թափթփված։

̰
Կիևում անհայտ անձը նռնականետով կրակել է ռեստորանի վրա

17:31 08.03.2018

Մարտի 7-ի, լույս 8-ի գիշերը, անհայտ անձը Կիևի Վլադիմիրսկի փողոցում գտնվող Լեո ռեստորանի վրա կրակել է նռնականետից: Ռեստորանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ մի քանի ստորաբաժանումներ: Կրակը հաջողվել է մարել, տուժածներ չկան:

̰
Բեռնատարն Աջափնյակում կտրել է հոսանքալարերը. կան վիրավորներ

17:03 08.03.2018

Երևանի Աջափնյակ թաղամասի Գևորգ Չաուշի հրապարակում վթար է տեղի ունեցել, որի պատճառով հոսանքազրկվել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Նախ լուրեր տարածվեցին, որ 15 թաղամասում երկու մարդ տրոլեյբուսի գծերը վերանորոգելու պահին հոսանքահարվել է, և նրանցից մեկը մահացել է:

̰
Տղամարդը կատվի կծելու պատճառով կորցրել է խոսելու ունակությունը

16:36 08.03.2018

Հունաստանում 53-ամյա տղամարդը կորցրել է խոսելու ունակությունը կատվի կծելուց հետո: Բժիշկների կարծիքով, տղամարդը ծանր վարակ է տարել, որն ազդել է նյարդային համակարգի և խոսելու կարողության վրա:

̰
Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը

16:09 08.03.2018

Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը, առնվազն 11 մարդ զոհվել է, 50-ը՝ վնասվածքներ ստացել: 7 մարդ մահացել է տեղում, 4-ը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է տեղական El Comercio գործակալությունը:

̰
Ձնամրրիկի պատճառով ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ են հետաձգվել

15:44 08.03.2018

Անբարենպաստ եղանակային պայմանները հանգեցրել են նրան, որ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում 3218 չվերթ է չեղարկվել: Բացի այդ, ավելի քան 11.5 հազար ավիաթռիչք հետաձգվել է:

̰
Ճապոնիայում ժայթքել է Ջեյմս Բոնդի ֆիլմից հայտնի հրաբուխը

20:16 07.03.2018

Հրաբուխը ծուխ և մոխիր է արտանետել շուրջ 2300մ բարձրության վրա:

̰
Գավառցին համաքաղաքացուն սպանել է գումարի պատճառով. ՀՔԿ

18:08 07.03.2018

Քննչական կոմիտեից հյատնում են, որ պարզվել է Գավառ քաղաքի 54-ամյա բնակչի սպանության շարժառիթը:

Մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչուհին ահազանգ էր որ ամուսինը՝ 1963թ. ծնված Հայրապետ Հերգնյանն անհայտ կորել է:

̰
Չեչնիայում ուղղաթիռ է կործանվել. կա 6 զոհ

17:25 07.03.2018

Չեչնիայում սահմանապահ ծառայությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել:

̰
BACK_TO_TOP