18:08 07.03.2018
Քննչական կոմիտեից հյատնում են, որ պարզվել է Գավառ քաղաքի 54-ամյա բնակչի սպանության շարժառիթը:
Մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչուհին ահազանգ էր որ ամուսինը՝ 1963թ. ծնված Հայրապետ Հերգնյանն անհայտ կորել է:
15:27 07.03.2018
Արթիկ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն երեկ՝ փետրվարի 6-ին, ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին` հայտնելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ. Մ.-ն նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, իր տան դռան փականի բռնակը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը: Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով` Հ. Մ.-ն դուռն արագ քաշել է դեպի իրեն, որի հետևանքով կոտրել է դռան փականի բռնակը և փախել: Դրանից հետո Ա. Մ.-ի որդին Հ. Մ.-ին բռնել է շենքի բակում և ներկայացրել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
14:27 07.03.2018
Սպիտակում գազալցակայանի աշխատակիցներին ծեծել են այն բանի համար, որ նրանք ուղևորից պահանջել են լիցքավորման ժամանակ ավտոմեքենայից դուրս գալ:
13:17 07.03.2018
Մարտի 6-ին` ժամը 14:40-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած ազգական Ն. Պ.-ին:
10:24 07.03.2018
ԱՄՆ-ում փոթորկի ժամանակ ավտոմեքենան փրկել է տերերին՝ պահելով տապալվող ծառը: Lenta.ru-ն հաղորդում է, որ ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի բնակիչ Գլեն Շարփը այցելել է մորը և իր Jeep Grand Cherokee մեքենան կանգնեցրել ծառի տակ: Անակնկալ բարձրացած փոթորիկը տապալել է հսկա ծառը, որն ընկել է տան վրա, սակայն ամենագնացն իր վրա է վերցրել հարվածի ուժը:
15:45 06.03.2018
Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձի դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
14:01 06.03.2018
Այսօր՝ մարտի 6-ին` ժամը 04։30-ին, գողության փորձ է կատարվել Գյումրիում՝ մարզի առաջին ատյանի դատարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի հեռախոսների և աքսեսուարների առևտրի կրպակում:
08:47 06.03.2018
Կեսգիշերին ԱԻ նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ դատարանի մոտակայքում, ավտոպատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 35 CF 756 (վարորդ՝ 1970 թ. ծնված Գ. Ա.) և «ВАЗ-2106» մակնիշի 21 SU 799 (վարորդ՝ 1972 թ. ծնված Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
15:30 05.03.2018
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, որի ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Շիրակի մարզի Հովունի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարած և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:
14:43 05.03.2018
Լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակից Արթուր Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
12:24 05.03.2018
Սողանքները շենքերի փլուզման պատճառ են դարձել, բազմաթիվ գյուղեր էլ փլատակների են վերածվել:
11:43 05.03.2018
Երեկ՝ ժամը 19։00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են Toyota Land Cruiser մակնիշի և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
11:05 05.03.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 32-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
09:36 05.03.2018
Լուսադեմին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
08:35 05.03.2018
Մարտի 5-ին` ժամը 06:19-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
18:22 03.03.2018
ֆրանսիական Պիրենեյներում ձնահոսը ծածկել է հինգ դահուկորդների, հաղորդում է CNews- ը:
16:28 03.03.2018
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 2-ին Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է կորել: Նա սնոուբորդ վարելու ընթացքում դուրս է եկել երթուղուց և անհետացել: 4-5 ժամ տևած որոնումներից հետո նրան հայտնաբերել են սառած վիճակում: Բարեբախտաբար, ՌԴ քաղաքացին ողջ է եղել:
14:17 03.03.2018
Փետրվարի 21-ին Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, որ փետրվարի 13-ին տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի Ռիգայի և Հ.Սահյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում հայտնաբերել են հատված տարբեր տրամագծերի պտղատու և դեկորատիվ 9 ծառ: