19:07 13.02.2018
Ամերիկյան Boeing B-52 Stratofortress ռմբակոծիչի վրա կայծակը հսկայական անցք է բացել։ The Aviationist-ի հաղորդմամբ, կայծակը հարվածել է ինքնաթիռին, երբ այն Լուիզիանայի Բարկսեյլի օդային ուժերի բազայում վայրէջք կատարելիս է եղել: Օդաչուն չի էլ զգացել, թե ինչ է տեղի ունեցել, կայծակի հարվածից առաջացած ճեղքը ինքնաթիռի պոչամասին հայտնաբերել է վայրէջքից հետո:
12:12 13.02.2018
Երեկ՝ փետրվարի 12-ին կարկոցներ են հնչել Գավառում: SHANTNEWS-ի թղթակիցը Գավառից հայտնում է, որ երեկոյան ժամը 21:10-ին «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ «Գավառ» Բ/Կ է տեղափոխվել 31 ամյա տղամարդ:
18:29 12.02.2018
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տղամարդը սպանել է 4 հոգու և ինքնասպանություն գործել: Այս մասին տեղեկացնում է Կենտուկի նահանգի Ջոնսոն շրջանի շերիֆը, որի վարչության հաղորդագրությունը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում:
18:23 12.02.2018
Չինաստանում ավտոմայրուղին հայտնվել է բոցերի մեջ այն բանից հետո, երբ հեղուկ բնական գազ տեղափոխող բեռնաբաքը կողաշրջվել է և պայթել:
17:11 12.02.2018
Ռուսաստանի Տոմսկի շրջանում, Ми-8 ուղղաթիռի վթարային վայրեջքի պատճառով 2 մարդ է զոհվել, կա 4 տուժած: Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը, հայտնում է Interfax-ը:
16:07 12.02.2018
Ճապոնիայում անցած շաբաթվա ընթացքում 7 մարդ է զոհվել տեղացած ձյան աննախադեպ ծավալի տեղումների պատճառով, հայտնում է Росбалт-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաընկերությանը:
13:09 12.02.2018
Ռոստովյան փողոցում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Քննչականկոմիտեից հայտնում են, որ 2018թ. փետրվարի 10-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն 77-ամյա Ք.Կարապետյանին:
12:16 12.02.2018
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 281 դեպք, որից 155-ը՝ արտակարգ:
10:02 12.02.2018
Տեսանյութերում դուք կարող եք տեսնել բազմաթիվ ուղևորների, դիմավորողների և բժիշկների:
21:21 11.02.2018
Ավիավթարի զոհերի ընտանիքի անդամներն ու ընկերները պատմում են նրանց մասին, ում կորցրեցին մեկընդմիշտ: Մահացածների թվում էր նաև 29-ամյա բորտուղեկցորդուհին՝ Անաստասիա Սլավինսկայան: Նա բորտուղեկցորդուհի էր աշխատում արդեն 6 տարի և ծանոթները հիշում են, որ թռչել շատ էր սիրում:
20:36 11.02.2018
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և կործանված ինքնաթիռի օդաչու, հայազգի Սերգեյ Ղամբարյանը սովորել է Մոսկվայի քաղավիացիայի պետական տեխնիկական ինստիտուտում, այնուհետ՝ Սանկտ-Պետերբուրգի քաղավիացիայի ինստիտուտում, ապրել է Մոսկվայում:
18:29 11.02.2018
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են երկու զոհերի մարմինները:
18:04 11.02.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը հետաքննել Ан-148 ինքնաթիռի կործանման դեպքը, – այս մասին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
16:15 11.02.2018
Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող «Ան-148» ինքնաթիռը:
11:50 11.02.2018
Փետրվարի 11-ին, ժամը 01:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում գտնվող կրպակում: Այս մաիսն տեղեկացնում է ԱՐտակարգ իրավիճակների նախարարությունը:
10:53 11.02.2018
Յարուսլավլում տեղի ունեցած մի վրաերթի տեսագրություն օրերս համացանցում է հայտնվել և դարձել քննարկման թեմա: հետիոտներից մեկը սայթաքում է հետիոտնային անցումի վրա և մինչը դանդաղ բարձրանում է սպիտակ Լադա գրանտայի վարորդը, ով մինչ այդ զիջել էր հետիոտներին և չէր կարող չտեսած լինել ընկած հետիոտնին, միտումնավոր վրաերթի է ենթարկում վերջինիս:
19:30 10.02.2018
Առնվազն 27 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած սարսափելի վթարից: Ավելի քան 40 ուղևորներով ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին լեռնային շրջաններից մեկում և դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից մի քանի անգամ գլորվելով իջել է լեռնալանջով:Ավտոբուսը իջնելիս էր լինում թեք լեռնային ճանապարհով: Ըստ ոստիկանության տվյալների, ավտոբուսի արգելակման համակարգը չի աշխատել: Ոստիկանները օգնության են հասել մյուս ուղևորների և տեղափոխել նրանց մոտակա հիվանդանոց: