09:46 17.02.2018
Ուղղաթիռը, որում եղել են Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ալֆոնսո Նավարետտեն և Օահակա նահանգի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը, վթարվել է։ Ըստ «Gazeta.ru»-ի՝ պաշտոնյաները ողջ են մնացել։ Ուղղաթիռը թռչել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Այն 30 մետր բարձրությունից ընկել է ավտոմեքենաների վրա։ Զոհվել է մի քանի մարդ։
13:51 16.02.2018
Այսօր՝ փետրվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 02։30-ի սահմաններում կրակեր են Խանջյան փողոցում գտնվող «Վ.Վ.» կարաոկե գիշերային ակումբում:
10:51 16.02.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
09:27 16.02.2018
Լուսադեմին՝ ժամը 05:24-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և արգելափակվածներ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնած փրկարարները հայտնել են, որ Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 21010»մակնիշի 34 NR 537 և «Mercedes» մակնիշի 35 NV 858 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
08:35 16.02.2018
Դեպքը տեղի է ունեցել Սոլթ Լեյք Սիթիից 90 կմ դեպի արևելք: Յուտայի Վայրի բնության պահպանության դեպարտամենտի հանձնարարությամբ, երկու մասնագետ հայտնաբերել, իսկ հետո փորձել են բռնել որմզդեղնին: Նրանց խնդիրն էր`անտառային հսկային մոտենալը, ցանցով բռնելը, ապա տեղափոխելը կենսաբանների կայան, ուր կենդանուն հետազոտելու էին, հագցնելու էին GPS-tracker , հետո վերադարձելու էին վայրի բնություն:
19:50 15.02.2018
Ռուսաստանի ոստիկանությունը Սվերդլովսկի շրջանում ձերբակալել է Կարպինսկում բնակվող 38-ամյա մի կնոջ,ով դանակահարել էր երկու տղամարդու և մեկ կնոջ, իսկ հետո հրդեհել տունը զոհերի մարմինների հետ միասին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը:
16:53 15.02.2018
Երևանի դեղատներից մեկում իրացվել են կեղծ թղթադրամներ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
2018 թվականի հունվարի 25-ին Մաշտոցի պողոտայում գործող դեղատներից մեկում դեղորայք գնելու նպատակով վճարվել է 1 հատ 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, որը, ինչպես հետագայում պարզվել է, կեղծ է։
14:56 15.02.2018
Փետրվարի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպք, բոլորն էլ բացահայտվել են։
12:05 15.02.2018
Այս գիշեր՝ ժամը 00.45-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը Բագրատաշեն թիվ 19/33 հասցեում գտնվող գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Ռաֆիկ Ավետիսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելիս ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունից հյատնում են, որ վարորդը դեպքի վայրից հեռացել է:
17:35 14.02.2018
Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում երկու ինքնաթիռներ թռիչքադաշտում բախվել են իրար, ինչի հետևանքով օդավանակայանի 2 աշխատակից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
17:11 14.02.2018
Փնտրվում է բժշկական կենտրոնի բուժքույրերի սենյակից կատարված գողության մեղավորը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. նոյեմբերի 14-ին երկու քաղաքացուց հաղորդումներ են ստացել այն մասին, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևանի բժշկական կենտրոններից մեկի բուժքույրերի համար նախատեսված սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է իրենց դրամապանակները:
16:44 14.02.2018
Սոմալիից և Էրիթրեայից նվազագույնը 30 ներգաղթյալ է զոհվել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
12:36 14.02.2018
Խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս United ավիաուղիների Boeing 777 ինքնաթիռի շարժիչներից մեկի ծածկի մի հատվածը պոկվել-ընկել է ջուրը:
11:53 14.02.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպք, բացահայտվել է 8-ը։
11:03 14.02.2018
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը երեկ գրել էր, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստերի դահլիճ էին եկել Նուբարաշենի կոյուղաջրերը տարաների մեջ լցրած և բժշկական դիմակներով։
19:07 13.02.2018
Ամերիկյան Boeing B-52 Stratofortress ռմբակոծիչի վրա կայծակը հսկայական անցք է բացել։ The Aviationist-ի հաղորդմամբ, կայծակը հարվածել է ինքնաթիռին, երբ այն Լուիզիանայի Բարկսեյլի օդային ուժերի բազայում վայրէջք կատարելիս է եղել: Օդաչուն չի էլ զգացել, թե ինչ է տեղի ունեցել, կայծակի հարվածից առաջացած ճեղքը ինքնաթիռի պոչամասին հայտնաբերել է վայրէջքից հետո:
12:12 13.02.2018
Երեկ՝ փետրվարի 12-ին կարկոցներ են հնչել Գավառում: SHANTNEWS-ի թղթակիցը Գավառից հայտնում է, որ երեկոյան ժամը 21:10-ին «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ «Գավառ» Բ/Կ է տեղափոխվել 31 ամյա տղամարդ:
18:29 12.02.2018
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տղամարդը սպանել է 4 հոգու և ինքնասպանություն գործել: Այս մասին տեղեկացնում է Կենտուկի նահանգի Ջոնսոն շրջանի շերիֆը, որի վարչության հաղորդագրությունը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում:
18:23 12.02.2018
Չինաստանում ավտոմայրուղին հայտնվել է բոցերի մեջ այն բանից հետո, երբ հեղուկ բնական գազ տեղափոխող բեռնաբաքը կողաշրջվել է և պայթել: