18:28 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրիում անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության երրորդ եռամսյակի հաշվետու ժողովը։ Ժողովի ընթացքում քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, ավագ գնդերեցները ներկայացրել են եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանը առաջադրանքներ է տվել գնդերեցներին, նշել մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ […]
18:23 12.10.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի շրջանակում «Կոտայքի մարզի Արամուս և Սարալանջ գյուղերում ոռոգման համակարգի ապահովման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը: Ստորագրման արարողությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Տեխնիկական համագործակցության և զարգացման […]
18:17 12.10.2022
«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը շարունակում է հրատարակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում: Թերթը, որպես այդպիսին, լույս է ընծայվում 2021 թվականի մարտի 30-ից: 2003 թվականից հրատարակվել է որպես «Սյունյաց երկիր» մարզային տասնօրյա պարբերականի մշակութային հավելված, որտեղ ևս լուսաբանվել են Սյունյաց երկրի հոգևոր-մշակութային կարևոր իրադարձություններն ու խնդիրները: Սյունիքում դարեր շարունակ՝ մեր […]
18:10 12.10.2022
ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով, դա տեղի ունեցավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միասնական շտաբի ղեկավարին, նրանք գնացին այնտեղ, առաջարկություններ բերեցին, այդ […]
17:55 12.10.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը, հատկապես ջրային ոլորտում առկա համագործակցության խորացումը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրամբարաշինության ոլորտում ՀԲ-ի կողմից տեխնիկական աջակցություն տրամադրելու, ոռոգման և ջրի կառավարման ոլորտի մոնիտորինգային համակարգի մշակման վերաբերյալ հարցեր։ Պայմանավորվածություն է […]
17:52 12.10.2022
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի Կորի փողոցի մի բնակչուհի. որ երբ առավոտյան 20 րոպեով բացակայել էր տնից և դուռը թողել բաց, հյուրասենյակից գողացել էին հեռուստացույց, իսկ պահարանում դրված պայուսակի միջից՝ 12 հազար դրամ: Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, պարզել […]
17:42 12.10.2022
Դատախազությունը 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան […]
17:36 12.10.2022
Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան հատվածում, կրակոցներ են հնչում: Նշված վայր մեկնած ոստիկաններին 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է կրակել, իսկ զենքերն ու փամփուշտներն ընկերոջ «Տոյոտայի» բեռնախցիկում են: Առինջ գյուղի 24-ամյա բնակիչը և մեքենայատերը՝ Արագած գյուղի 33-ամյա բնակիչը, ապօրինի զենք-զինամթերք պահելու […]
17:24 12.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի աշխատակցի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու և փողերի լվացման դեպքի բոլոր հանգամանքները: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետը, […]
17:17 12.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հատուկ օլիմպիադաների ավագ տնօրեն Քշիշտոֆ Կրուզովսկուն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Վիկ Դարչինյանին և կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների […]
17:10 12.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավային Կովկասի գենդերային և տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիային և գենդերային և տնտեսական ներառման վերլուծաբան Քեթի Տիկանաշվիլիին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հնարավոր աջակցությունը […]
16:55 12.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է […]
16:09 12.10.2022
Ծխելը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար, որոշ հետազոտությունների արդյունքով Հայաստանում ծխողների քանակը մոտ 28 տոկոս է: Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն է: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում և ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ: Թեմայի շուրջ ասուլիս են տվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Մանրամասները՝ տեսանյութում:
16:05 12.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
15:50 12.10.2022
2020-21թթ-ին մանկապարտեզ, նախակրթարան հաճախող երեխաների թիվը, հատկապես գյուղերում, քիչ ընդգրկվածություն է ունեցել՝ պայմանավորված համավարակով՝ չնայած նրան, որ բարեփոխումներին, ապահով միջավայր ստեղծելուն ուղղված, պետությունը կառուցել է նոր նախակրթարաններ, հաստատություններ՝ 500 մանկապարտեզ ունենալու տեսլականով: Նախադպրոցական կրթության համակարգում էլ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվելու: Թեմայի շուրջ ասուլիս է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, խոսել […]
15:23 12.10.2022
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Ակունք համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։ Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։ ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:
15:16 12.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ […]
15:09 12.10.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, համալիր գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում […]
14:58 12.10.2022
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել […]
14:54 12.10.2022
ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ․ «Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։ Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի […]
14:26 12.10.2022
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոհավաքակայանը համալրվել է 16 տոննա տարողությամբ 7 նոր բեռնատար և 2 ջրցան մեքենաներով: Առաջին խմբաքանակը ձեռք էր բերվել 2021 թվականին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ներկրված բեռնատարները մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում լուծելու են խնդիրներ, որոնք ավտոհավաքակայանի մեքենաների մաշվածության պատճառով նախկինում հնարավոր չէր լիարժեքորեն լուծել: Բեռնատարները ոլորտի կարիքներին […]
14:22 12.10.2022
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Վիեննայում է՝ մասնակցելու Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) կողմից կազմակերպվող Վիեննայի 2022թ. միգրացիոն տարեկան համաժողովին, որն այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը։ Ինչպես տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից՝ համաժողովի բացման արարողության ժամանակ Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները և ՄՔՄՄԿ գլխավոր տնօրեն Միխայել Շպինդելեգերը իրենց մտահոգությունները հայտնեցին […]
14:13 12.10.2022
Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծը»՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում ծրագրից տարեկան կօգտվի շուրջ 3000 երեխա: Այս կապակցությամբ ԿԳՄՍ […]
12:56 12.10.2022
Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում: Ինչպես տեղեկացնում են […]
12:30 12.10.2022
Ալավերդի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստում` հոկտեմբերի 12-ին «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանը միաձայն ընտրվեց Ալավերդու համայնքապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորընտիր համայնքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին` ժամը 11:00-ին: Ալավերդիում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 6557, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6791, ՀԱԿ-ը՝ 340, […]
12:21 12.10.2022
Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 30-ից կմեկնարկի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով չվերթները: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
11:00 12.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության, խուլիգանության, ապօրինի […]
10:56 12.10.2022
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային դասակի ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ, բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում հաջողությամբ իրացրել են նաև օպերատիվ տեղեկություններ։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել , ձերբակալվել ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են կաթուցիչներ ու մարիխուանայի […]
10:54 12.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը։ Եռամսյա ծրագրի ընթացքում Աշոցք, Ամասիա, Անի խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հավելյալ 5 գյուղական բնակավայրերում բանահավաքները հարցազրույցներ են անցկացրել 16-94 […]