Ավստրիայի ՆԳ նախարարը և ՄՔՄՄԿ գլխավոր տնօրենն իրենց մտահոգություններն են հայտնել աշխարհում շարունակվող հակամարտությունների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ավստրիայի ՆԳ նախարարը և ՄՔՄՄԿ գլխավոր տնօրենն իրենց մտահոգություններն են հայտնել աշխարհում շարունակվող հակամարտությունների վերաբերյալ

14:22 12.10.2022

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Վիեննայում է՝ մասնակցելու Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) կողմից կազմակերպվող Վիեննայի 2022թ. միգրացիոն տարեկան համաժողովին, որն այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը։

Ինչպես տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից՝ համաժողովի բացման արարողության ժամանակ Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները և ՄՔՄՄԿ գլխավոր տնօրեն Միխայել Շպինդելեգերը իրենց մտահոգությունները հայտնեցին Եվրոպայում և աշխարհում շարունակվող հակամարտությունների, լայնածավալ տեղահանումների, բնական վտանգների, կենսական ծախսերի աճի, աշխատուժի պակասի և շարունակվող համաճարակի վերաբերյալ՝ կարևորելով միգրացիոն գործընթացների բազմակողմ ու համապարփակ քննարկումը այս համատեքստում։

Համաժողովը կազմակերպվում է 2016 թ-ից՝ ամենամյա պարբերականությամբ։ Այն համախմբում է քաղաքական գործիչներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, կառավարության փորձագետներին, ոլորտի մասնագետներին, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներին և լրատվամիջոցներին` միգրացիոն քաղաքականության մշակման կարևոր կողմերը քննարկելու համար:

ՄԾ պետ Արմեն Ղազարյանն առանձին հանդիպում է ունեցել ՄՔՄՄԿ միգրացիոն երկխոսությունների և համագործակցության գծով տնօրեն Մարտաին Փլյումի և ՄՔՄՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Ժաքի հետ։ Կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքականության ծառայության ստեղծման համատեքստում համագործակցության հնարավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP