15:42 22.02.2022
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գևորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է` մինչև […]
15:32 22.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը փետրվարի 22-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 35.0մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.70մլն. մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.20մլն. մ³, Ապարանի ջրամբարում` 0.30մլն մ³-ով:
15:22 22.02.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի («ՀայՓոստի») միջոցով։ 75 տարին լրացած կենսաթոշակառուներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը վճարվում է իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով, իսկ 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուներին […]
15:18 22.02.2022
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։ Քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը […]
15:15 22.02.2022
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը փաստում է, որ պատվաստված ազգաբնակչությունը մեծ մասամբ թեթև է տանում կորոնավիրուսային հիվանդությունը, սակայն այն բոլոր դեպքերը, որոնք հոսպիտալացվում են, կրում են ծանր, ծայրահեղ ծանր դրսևորումներով: «Այսինքն՝ հոսպիտալացված հիվանդների մեջ հիվանդությունը լինում է ծանր, ծայրահեղ ծանր, և մենք ունենում ենք մահվան ելքեր բարդություններով պայմանավորված»,- ասել է Ստեփանյանը։ Նրա […]
15:12 22.02.2022
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամմեդ Դեղհանիի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական ոլորտներում հայ-իրանական համագործակցության առանձնակի կարևորություն ունեցող հարցեր: ՀՀ արդարադատության նախարարն այցի ընթացքում կարևորել է ՀՀ-ում […]
15:00 22.02.2022
«Օմիկրոն» շտամը հարաբերական առումով ավելի շատ է ախտահարում երեխաներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված և հարաբերականորեն ծանր վիճակում գտնվող 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Մեր երկրում այս շտամով հիվանդացության մաքսիմալ պիկը փաստացի եղել է հունվար-փետրվար ընկած ժամանակահատվածում, […]
14:50 22.02.2022
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Օրակարգային հարցերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի աշխատակարգը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, և «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, որի շրջանակում աշակերտներին […]
14:42 22.02.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքի հանրային տրանսպորտը շարունակում է համալրվել նոր շարժակազմերով։ Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։ Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 […]
14:30 22.02.2022
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հարությունյանը կոմբինատի տարածքում ծանոթացել է արտադրական պրոցեսին։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալին է ներկայացվել նաև ընկերության զարգացման հնարավորությունները և պլանները։
14:18 22.02.2022
Փետրվարի 22-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է ««ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այդ համաձայնագրով կարգավորվում են զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող […]
13:55 22.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
13:38 22.02.2022
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող 36-ամյա կինը փետրվարի 1-ից Արցախի Հանրապետությունում է՝ ստացիոնար բուժման մեջ: Հանգամանքները պարզվում են։
13:17 22.02.2022
Անցած տարի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում արձանագրվել էր բնակարանային գողության հինգ դեպք, որոնք կատարվել էին հարմարեցված բանալու գործադրմամբ: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, և, ի վերջո, ստացվեց օպերատիվ տեղեկություն, թե ովքեր են կազմակերպում և կատարում բնակարանային գողությունները: Սակայն տեղեկությունը դեռ հարկավոր էր ճշտել, ձեռք բերել ապացույցներ: Ըստ տեղեկության՝ գործում էր երեքհոգանոց խումբ, բայց հայտնի էր միայն երկուսի տվյալները: […]
12:51 22.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու ու ծանր վիրավորանքի՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի […]
12:50 22.02.2022
Թեև Հայաստանում կորոնավիրուսային վիճակագրությունը ցույց է տալիս, որ կա դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռ լարված է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա պարզաբանել է, որ հիմա առկա իրավիճակը չեն կարող գնահատել եղած տվյալներով, որովհետև թեստավորում գրեթե […]
12:37 22.02.2022
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են մաքսային գործընթացներն ամբողջությամբ թվայնացմանը միտված բարեփոխումները: Մասնավորապես՝ կատարելագործվում է մաքսային հայտարարագրերի ներկայացման և ներքին աշխատանքների կազմակերպման էլեկտրոնային համակարգը, որի գործարկումը նախատեսվում է 2022 թ. երկրորդ կեսին: Մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով ՊԵԿ–ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ վերոնշյալ էլեկտրոնային […]
12:30 22.02.2022
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 2022 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել երկու պահպանվող տարածքների՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և Վայոց ձորում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 222 հազար 500 եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 80 հազար եվրոն՝ «Արփա» […]
12:26 22.02.2022
2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից: […]
11:30 22.02.2022
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց` 👉 Խաչարձան, Աղավնավանք, Վ. Ծաղկավան, Տավուշ✅ 22.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Նորաշեն, Վազաշեն, Վ.Կ.Աղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար ✅ 23.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Հովք, Չորաթան, Հաղթանակ, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Կայանավան, Դիլիջան, Բաղանիս ✅ 24.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉Լուսաձոր, Ակնաղբյուր, Դովեղ, Այգեպար, Պտղավան, Գոշ, Բարեկամավան ✅ 25.02.2022 թ., 🕛 […]
11:19 22.02.2022
ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկումը բուհերում: ՀՊՏՀ-ում և ԵՊՀ-ում հանդիպումներից հետո հաջորդ այցերը Հայ-ռուսական համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանում էր: Հանդիպումներին մաքսային երիտասարդ ծառայողները բուհերի մագիստրոսներներին ու շրջանավարտներին ներկայացրել են մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որի արդյունքում փոխվում է համակարգ ընդունվելու կարգը: Նրանք անդրադարձել են ընդունելության մանրամասներին՝ կարևորելով ուսանողների ակտիվ մասնակցությունը դասընթացին: Հանդիպումների […]
11:04 22.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓753 նոր դեպք ✓5588 թեստավորում ✓2075 առողջացած ✓16 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք, որոնցից 394 155-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8354 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 870 459 թեստավորում:
10:49 22.02.2022
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում շարունակվում են նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տեղադրվել են նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանները։ Ընդհանուր առմամբ կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծաններից, որոնցից 24-ն արդեն արտադրված են և պատրաստ են տեղադրման։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ […]
10:42 22.02.2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ: Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ: ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել է ՀՀ պատվիրակության այցը բարեկամ Իրան […]
10:18 22.02.2022
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։ Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք […]
09:51 22.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
08:09 22.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-14:00 Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 21 շենք, 10:00-16:00 Մաշտոցի պող. 21 շենք, Իսրայելյան փ. 21, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Հովհաննիսյան փ. 24 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
01:54 22.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]