23:54 21.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում […]
22:50 21.02.2022
2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 21-ին մի շարք զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Հրամանատարները շնորհավորել են անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, մաղթել անվտանգ ծառայություն։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:
22:40 21.02.2022
Փետրվարի 21-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […]
21:26 21.02.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 14-ից 21-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 95 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 124, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձինք։ 77 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 66-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ փոխարինված […]
21:10 21.02.2022
N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 21-ին անցկացվել են մասնագիտական մարզումներ։ Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների գիտելիքները, կատարելագործվել նրանց մասնագիտական հմտությունները։ Անձնակազմն իրականացրել է ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:
21:09 21.02.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Քննարկման առանցքում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ ԳԱԱ աշխատանքներին վերաբերող հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ […]
19:59 21.02.2022
Իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Շիրակի մարզպետը նշել է, որ ՏԻՄ ընտրություններից հետո մարզում ձևավորված հինգ շրջանային խոշորացված համայնքների աշխատանքում համագործակցությունը ստացվում է, առաջիկայում կավարտվեն աշխատակազմերի ձևավորման վարչական ղեկավարների նշանակման հարցերը։ Իսկ թե Ամասիա խոշորացված համայնքում ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամն ինչպիսի հանգուցալուծում կունենա, մարզպետը հստակեցրեց, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական […]
19:40 21.02.2022
Անցած շաբաթ՝ փետրվարի 14-20-ը, Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 42 երեխա՝ 24 աղջիկ, 18 տղա։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
19:15 21.02.2022
Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) հետո անձը կարող է պատվաստվել հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է իրականացվել անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված անձը COVID-19-ի ցանկացած շտամով, այդ թվում` «Օմիկրոնով» հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում […]
19:04 21.02.2022
Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղի տներից մեկի դարպասների մոտ հայտնաբերեցին հաճարենու 31 թաց գերան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գանձաքար գյուղի 31-ամյա մի բնակիչ էր Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության տարածքում ծառերն ապօրինի հատել և գերաններն իր «Ուրալ» մակնիշի մեքենայով նշված հասցե տեղափոխել: Բացատրական աշխատանքի […]
18:45 21.02.2022
2021թ․-ին ՀՆԱ-ն կազմել է 6,982.8 մլրդ ՀՀ դրամ (կամ 13.9 մլրդ ԱՄՆ դոլար)։ ՀՆԱ-ի իրական աճը, 2020 թ․-ի համեմատ, կազմել է 5.7%, անվանական աճը՝ շուրջ 13%: 2019 թ․-ի համեմատ՝ իրական աճը կազմել է -2.1%, անվանական աճը՝ 6.7%: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4,680 ԱՄՆ դոլար (կամ 2,357 հազար ՀՀ դրամ), 2020 թ․-ին՝ 4,269 ԱՄՆ […]
18:31 21.02.2022
Շիրակի մարզպետն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Կատարած աշխատանքի արդյունքները լրագրողներին ներկայացնելու համար մամուլի ասուլիսի վայր ընտրել էր Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի մշակույթի տունը, որը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծախսված շուրջ 20 միլիոն դրամի 50%-ի համաֆինանսավորումը համայնքային բյուջեից է կատարվել։ Անցկացվել է ջեռուցման համակարգ, մշակույթի տան առանձնացված տարածք է տեղափոխվել գյուղի գրադարանի շուրջ 5000 […]
17:59 21.02.2022
Փետրվարի 21-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային բաց քննարկումը: Քննիչ հանձնաժողովի նախագահը ներկաներին ծանոթացրել է դռնփակ քննարկումների ընթացակարգին, ներկայացրել աշխատանքային պայմանները: Նա կարևորել է այն հանգամանքը, որ աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների կողմից պատվիրակված անդամներ` անկախ խորհրդատուներ Արտակ Գասպարյանն ու Գարիկ Մխիթարյանը: […]
17:55 21.02.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի փետրվարի 14-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1274 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 20 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 1-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 23 որոշում։ Նշենք, որ […]
17:53 21.02.2022
Փետրվարի 21-ին Երևանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները: Նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաև Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային […]
17:51 21.02.2022
Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրիստի Նարինենի հետ: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից։ Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Այս համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը […]
17:35 21.02.2022
Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը: ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել […]
17:28 21.02.2022
21.02.2022 Փետրվարի 20-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով են սկսել սպասարկվել 28 և 35 երթուղիները: 28 համարի երթուղու ուղեգիծն, ի դեպ, փոքր-ինչ փոփոխվել է և ուղիղ կապ է հաստատվել դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նոր ավտոբուսներով երթուղիների համալրումը հիմնականում կազմակերպվում է շահագործման ժամկետը սպառած միկրոավտոբուսային երթուղիների բացը […]
17:24 21.02.2022
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին մեկնարկել է «Զինծառայողների կիրակնօրյա այցելություն թանգարան» երկամսյա ծրագիրը։ Զինծառայողները շրջել են թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, փոխանցում են ՀՀ ՊՆ-ից։ Նմանաբնույթ այցելությունները հնարավորություն են ընձեռում ժամկետային զինծառայողներին հաղորդակից դարձնել արվեստի գործերին, պատմությանը, գրականության մեծագույն գործիչների գործունեությանն ու ստեղծագործություններին՝ առավել բովանդակալից դարձնելով նրանց հանգիստի ու ժամանցի կազմակերպումը։ […]
17:17 21.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
17:14 21.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]
16:55 21.02.2022
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Լալա Հովսեփյանը։ Նա փետրվարի 6-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
16:43 21.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ […]
16:34 21.02.2022
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձևաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի և Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը և գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը: Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի […]
16:00 21.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 14-20-ը։ Սևանա լճի մակարդակը փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.37մ (20.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.179մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]
15:55 21.02.2022
Փետրվարի 21-ին Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Փաստաթղթի ամբողջական տեքստը՝ այստեղ: «Եթե մենք չենք արձագանքում այդ փաստաթղթին, նշանակում է մենք ընդունում ենք Շուշիի հռչակագիրը»,- ասել […]
15:53 21.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները: Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին: Համաձայն մրցութային պայմանների՝ հրապարակման մեկնաբանությունների բաժնում […]
15:34 21.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է մեր երկրի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով […]
14:45 21.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երիտասարդի կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը, Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասում գտնվող իրենց տանը հարևանի հետ ճաշելուց և ալկոհոլ օգտագործելուց հետո, նույն այդ հարևանին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի […]
14:41 21.02.2022
Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ այդ համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը։ Արարատ Միրզոյանը նաև […]