19:12 08.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ֆիսկալ տարածքի՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի […]
18:47 08.02.2022
Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերությունում վերջին տարիներին շարունակ պատվերների ծավալները նվազում են, ունեցած հնարավորություններն օգտագործում են Հայաստանի ներքին շուկայի պահանջարկի մի մասը բավարարելու ուղղությամբ, իսկ արտաքին շուկայի գործընկերների հետ համագործակցությունը տարեցտարի նեղանում է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ ընկերության սարքաշինական պոտենցիալը երբևէ չի նորացվել, իսկ ժամանակակից պահանջներին համընթաց շուկան գրավում են այլ ընկերություններ։ Նախկինում քարի […]
18:23 08.02.2022
Փետրվարի 8-ին՝ ժամը 14։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 35 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Kawasaki Ninja» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1992 թ․) մակնիշի մոտոցիկլետը և […]
18:10 08.02.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական […]
17:58 08.02.2022
Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր հանցագործությունների բացահայտման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սիսիանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր հողամասում կանեփ է աճեցնում։ Փետրվարի 1-ին կատարված զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 320 գրամից ավելի քաշով։ Ոստիկանության Սիսիանի բաժնի […]
17:48 08.02.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գոռ Ավետիսյանին։ Փետրվարի 7-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Ստեփան Մաչյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Գոռ Ավետիսյանը։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին […]
17:45 08.02.2022
Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև իր աշխատանքները կկազմակերպի վերանորոգված և նոր գույքով հագեցած վարչական շենքում: Մինչ վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը, Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:40 08.02.2022
Փետրվարի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի 32-ամյա բնակիչը հունվարի 30-ին «Սևան ազգային պարկ»-ի Արտանիշի մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում ապօրինի հատել է 5 թեղի և փայտանյութը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով տեղափոխել տուն: Փայտանյութը հայտնաբերվել է։ Պարզվել է նաև, որ հունվարի 29-ին նույն գյուղի մեկ այլ բնակիչ «Սևան ազգային պարկ»-ի […]
17:26 08.02.2022
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտել են Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գեղակերտ գյուղի 59-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում, և օգտագործում: Փետրվարի 4-ին նշված տան զննությամբ հայտնաբերվել է 6 փաթեթ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի, իսկ […]
17:21 08.02.2022
Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության […]
17:19 08.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի և Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու […]
17:14 08.02.2022
2021 թ․ ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 8185 թեժ գծով ստացված զանգերի վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել. «2021թ. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի միջոցով ստացվել է 201 զանգ։ Ստացված զանգերից 120-ը վերաբերում է քաղաքաշինության բնագավառին, 59-ը՝ տրանսպորտի անվտանգության, 22-ը՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներին»։
17:07 08.02.2022
Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Իջևանի Մետաղագործների փողոցի 50-ամյա մի բնակչի առանձնատանը թմրամիջոց է պահում։ Տան նկուղի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից իր անձնական օգտագործման համար: Տանտերը բերման է ենթարկվել […]
17:00 08.02.2022
Փետրվարի 8-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա. Հ.-ի կողմից դատապարտյալ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 59,32 գրամ քաշով բուսական և 15,36 գրամ […]
16:51 08.02.2022
N զորամիավորման զորամասերում փետրվարի 8-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման վերաբերյալ:
16:44 08.02.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ «Հավի միս» ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան: Ոլորտում գործող ընկերությունների միջև առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ներմուծողների, և՛ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ: 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսավարող […]
16:37 08.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։ Չափորոշիչը փորձարկվում է մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Աշխատանքային խումբը եղել է Իջևանի և […]
16:23 08.02.2022
Հունվարի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել Թեհրանի «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» նախագահ Նժդեհ Մութաֆյանի և միության վարչության անդամների հետ, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
16:16 08.02.2022
Փետրվարի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Ազգային ժողովում նրանք ծանոթացել են օրենսդիր մարմնի գործունեությանը, նիստերի դահլիճի օթյակից հետևել են հերթական նիստի աշխատանքներին, եղել են խորհրդարանի գրադարանում և թանգարանում: Աշակերտների հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […]
15:24 08.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը փետրվարի 8-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 27.0 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.4 մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.07 մլն մ³: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը, նախորդ տարվա նույն օրվա համեմատ, 0.2 մլն մ³-ով ավելի է:
15:20 08.02.2022
Փետրվարի 8-ին՝ ժամը 9-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5 խմ և 11 խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702.000 […]
15:03 08.02.2022
Փետրվարի 8-ին՝ ժամը 12:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, Հրազդան գետի մեջ դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի։
14:51 08.02.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումները՝ միտված Covid 19-ի դեմ պայքարին, շարունակվում են: Շաբաթամուտին՝ փետրվարի 7-ին, ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի օպերատորների 47 կազմակերպություններում, որոնցից 17-ը՝ Երևանում, իսկ 30-ը՝ մարզերում: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ […]
14:09 08.02.2022
Փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքերով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների […]
14:03 08.02.2022
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է եղել ևս երեք փոխքաղաքապետների նշանակման հարցը։ Քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված էին առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։ Փոխքաղաքապետի երեք թեկնածուներն էլ ընտրվել են։ «Շնորհավորում եմ ձեզ։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ շատ լավ, բովանդակային թիմ է ձևավորվում, քանի […]
13:29 08.02.2022
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության «Հայ և ֆրանսիացի մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքային այցով եղել են Փարիզում։ Այցը կազմակերպել էր Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը, որի տնօրեն Շառլ Պերսոնան դեռևս 2021 թ․ ամռանն այցելել էր Հայաստան, […]
13:23 08.02.2022
ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, «Արմեդ» համակարգում 2021 թվականի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված քովիդից մահերը կազմել են 5450: Վիճակագրական կոմիտեի […]
13:03 08.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ: Բարձր գնահատելով արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտներում մեր […]
12:59 08.02.2022
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ֊ների հարցին՝ կապված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների հետ։ «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»: