Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերության տարեկան պատվերները նվազել են․ արտաքին շուկայում միակ պատվիրատուն Ղազախստանն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերության տարեկան պատվերները նվազել են․ արտաքին շուկայում միակ պատվիրատուն Ղազախստանն է

18:47 08.02.2022

Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերությունում վերջին տարիներին շարունակ  պատվերների ծավալները նվազում են, ունեցած հնարավորություններն օգտագործում են Հայաստանի ներքին շուկայի պահանջարկի մի մասը բավարարելու ուղղությամբ, իսկ արտաքին շուկայի գործընկերների հետ համագործակցությունը տարեցտարի նեղանում է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ ընկերության սարքաշինական պոտենցիալը երբևէ չի նորացվել, իսկ ժամանակակից պահանջներին համընթաց շուկան գրավում են այլ ընկերություններ։ Նախկինում քարի մշակման մեքենաների պատվերներ ստանում են Ղազախստանից, հիմա այդ շուկան փոքրացել է, բացի դրանից՝ փոխվել է  պատվերների ուղղվածությունը։

Հիմա Ղազախստանը Գյումրիին ոչ թե նոր մեքենաներ է պատվիրում, այլ նախկինում արտահանված մեքենաների պահեստամասեր։ 2021 թվականին մոտ 50 հազար դոլարի արտադրանք է արտահանվել։ Սա, նախկինում ունեցած ծավալների համեմատ, շեշտակի պակաս ցուցանիշ է համարվում։ Ծավալների նվազման պատճառն, ըստ ընկերության լիազոր ներկայացուցչի, ԱՊՀ երկրի գործընկեր պետության համար նոր շուկայի հայտնվելն էր։

 

«Մենք չկարողացանք մրցակցել Ղազախստանի շուկայի հետ, որովհետև այնտեղ Չինաստանի նման հզոր պետությունը շուկան վերցրել է իր ձեռքը, մեր ունեցած հնարավորություններով չենք կարող մրցակցել, դրա համար շուկայից դուրս մնացինք, հիմա մենք ընդամենը սպասարկում ենք մեր ունեցած այն հաստոցները, որոնք նախորդ տարիներին ուղարկել ենք Ղազախստան, դրանց համար պահեստամասեր ենք ուղարկում։ Հին  կապերն օգտագործում ենք, որ ընկերությունը չկորի, կապը լինի, որ կարողանանք գոնե ամեն տեղից 20-25 մլն-ի պատվեր ունենանք ու էս փոքր աշխատակազմով աշխատանք ունենանք»,- նշում է Գյումրիի «Քարհատ մեքենա » ՓԲԸ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Ղազանչյանը։

Նորարարական տեխնոլոգիաների հիմքով ստեղծված մեքենասարքավորումները կարողացան ծանր արդյունաբերության շուկայից դուրս մղել հայկական արտադրանքը։ Տեղի արտադրողները փոքր ծավալներով ղազախական շուկայում համագործակցությունը դեռ շարունակում են, ընկերության մասնագետները նաև համոզված են, որ իրենց արտադրած քարի մշակման մեքենաներն ավելի հզոր են ու դիմացկուն:

Հիմա ընկերությունն աշխատում է ներքին պատվերների վրա։ Մի քանի օր առաջ են վերսկսել աշխատանքը։ Քարհանքերի պատվերներ են հիմնականում կատարում, հանքերում ևս սեզոնային պարապուրդ է, պահեստամասերը հիմա են կուտակում, որ կարողանան ժամանակին պատվերները հասցնեն։

Պատվերների պակասի պատճառով կրճատվել է նաև աշխատակիցների թիվը։ 26 աշխատող ունեն, որից 8-ը պահակներն են։ Ծանր արդյունաբերությունում մեքենաշինության ոլորտի մասնագետների թիվն է պակասում։ Աշխատանքը ծանր արդյունաբերությունում այսօր չի գրավում երիտասարդներին, գործարանում վարպետ մասնագետների միջին տարիքը 65-ն է, իսկ ամենատարեց արհեստավորն արդեն 75 տարեկան է: Մասնագետների սերնդափոխություն չի կատարվում, սարքաշինության ոլորտի նորարարությունները ևս տեղ չեն հասնում, ինչն էլ խանգարում է ընկերությանը նոր շուկաներ գտնել։ Իրենց ունեցած մեքենաշինական հնարավորություններով առաջիկայում  պատրաստվում են հավաքել քարի մշակման և հանույթի 3 տեսակի մեքենա։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP