13:36 07.02.2022
Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Անուններ. Տարզյան Սարգիս Բալայան Վարդգես Պետրոսյան Արմեն Բաբայան Արթուր Սարգսյան Հմայակ Գալոյան Գուրգեն Կյուրեղյան Գրիգոր Մալոյան Վաղարշակ
13:31 07.02.2022
Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն և կապ կհաստատեն նաև ընտանիքի անդամների հետ: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ «Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև […]
13:21 07.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 6-7-ը։ Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:07 07.02.2022
Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 11-15-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Ռաֆայել Մանասյան – ԲԿՄԱ Անդրանիկ Մարտիրոսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Գոռ Առաքելյան – ԲԿՄԱ Հովհաննես Գևորգյան – ԲԿՄԱ Յուրի Մարտիրոսյան – ԲԿՄԱ Դավիթ Սարգսյան – «Արարատ-Արմենիա» Էրիկ Սմբատյան – «Արարատ-Արմենիա» Նարեկ […]
13:00 07.02.2022
Փետրվարի 1-ին՝ ժամը 10.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 31-ի ժամը 09.00-ից փետրվարի 1-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում մտել են Մխիթարյան փողոցի տներից մեկն ու գողացել ջեռուցման կաթսա, շինանյութ և շինարարական գործիքներ: Տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի նյութական վնաս։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 5-ին բաժին բերման […]
12:59 07.02.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի […]
12:54 07.02.2022
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (լիազորությունները կասեցված են) նկատմամբ կալանվորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորոդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ, Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու […]
12:52 07.02.2022
Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է քաղաքապետի երեք տեղակալի ընտրության հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխքաղաքապետների պաշտոններում առաջադրվել են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը: Ավագանու նիստը կայանալու է փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին:
12:49 07.02.2022
Փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ։ Հրազդանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել տուժածին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
12:45 07.02.2022
Հանգստյան օրերին՝ փետրվարի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 110 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման […]
12:43 07.02.2022
ՀայՓոստը տեղեկացնում է, որ մարտի մեկից նախատեսվում է սահմանել մեծաքանակ «առաքանիների մուտքի վճար»: Մեկ օրվա ընթացքում առանց առաքանիների նախնական գրացման, 10-ից ավել առաքանի փոստային բաժանմունք հանձնելու պարագայում, սկսած 10-րդ առաքանուց, կգանձվի 200 ՀՀ դրամ վճար՝ յուրաքանչյուր առաքանու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ սպասարկման որակի բարելավման ռազմավարության շրջանակներում ներդրվել է նոր Envelope համակարգ, որից օգտվելու պարագայում վերոնշյալ […]
12:21 07.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 30-ամյա մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 01.45-ին Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին, ժամը […]
12:16 07.02.2022
ՀՀ-ում դպրոցների ավարտական վկայականներն այս տարվանից կթվայնացվեն։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Բազում երկրներում, որտեղ շատ ավելի զարգացած վարչարարություն կա, շատ վաղուց դադարել են կնիք օգտագործել: Մեզ մոտ, օրինակ, այս տարվանից ատեստատները թվայնացված […]
12:10 07.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել […]
12:07 07.02.2022
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու […]
12:04 07.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության […]
12:02 07.02.2022
Վերաքննիչ դատարանը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը: 2021 թվականի հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու, կաշառք ստանալու և ընտրողներին […]
11:57 07.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4- ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 218 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 34, սառը զենքի հայտնաբերման՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, զենք-զինամթերքի առգրավման՝ 16, խարդախության՝ 15, ընտանեկան բռնության՝ 10, ապօրինի ծառահատման և ծանր վիրավորանքի՝ 7-ական, բնակարանային գողության՝ 6, […]
11:40 07.02.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին՝ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 9-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցի, Ռիգայի, Հ. Սահյան, Բակունցի, Կալենցի, Արաբկիր 38, Ն. Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Քեռու, Արծրունի, Հակոբյան, Կասյան, Սևաստոպոլյան, Կոնդի, Հնդկաստան, Ձորափ, Խաչատրյան փողոցների՝ […]
11:34 07.02.2022
Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ մշակված ուղեցույցը կօգնի այն ընկերություններին, որոնք ցանկանում են միջազգային շուկա մուտք գործել: 📗Ուղեցույցում կգտնեք` արտահանման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները, • արտահանման կազմակերպման քայլերը, • արտահանման ուղղորդիչ փաստաթղթերը
11:04 07.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1631 նոր դեպք ✓4803 թեստավորում ✓ 2349 առողջացած ✓ 11 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում:
10:51 07.02.2022
Փետրվարի 6-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա հեծանվորդի և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Ժամը 22.00-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված 40-ամյա Ռուսլան Ծատուրյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն:
10:31 07.02.2022
Հունվարը լի էր հաղթանակներով «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի համար. դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ: Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված […]
09:25 07.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և […]
08:58 07.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: […]
08:36 07.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի […]
08:10 07.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 9 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 3, 5 շենքեր, Մառի փ. 2, 4 շենքեր, Գայի պող. 59 շենք, Ավան՝ Նարեկացի թաղ. 43 […]
00:07 07.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]