19:51 05.02.2022
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն 2022 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 112 երեխա, որից 58-ը՝ տղա, 54-ը՝ աղջիկ: Ծնունդներից 23-ը գրանցվել է Գավառի, 22-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 7-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նորածիններից 1-ը Երևան քաղաքից է, 1-ը՝ Արցախից:
19:35 05.02.2022
Փետրվարի 5-ին, ժամը 14:57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 33 […]
19:25 05.02.2022
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ներկայում հիմնանորոգվում է մայրաքաղաքի 8 մանկապարտեզ: Ծրագիրն ընդգրկում է 29 նախակրթարան. 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջին հերթին շենքերն ամրացվում են, ջերմամեկուսացվում: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ: Ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը, արևային ջրատաքացուցիչ: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, որի […]
19:15 05.02.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ավարտական փուլում են Եղեգնաձորի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները։ Այս կենտրոնը միասնական ընդունարանի սկզբունքով սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 16000 շահառուի։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։
18:12 05.02.2022
44-օրյա պատերազմում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած Շիրակի մարզի մոտ 160 զինծառայողներ հետպատերազմական շրջանում երկարատև բուժում են ստացել Գյումրիի վերականգնողական կենտրոնում։ Տղաների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայողական պարտակություններին, իսկ մոտ 20 տոկոսի մոտ դեռ առկա են հետվիրահատական բարդություններ, որոնք կարիք ունեն կրկնակի թերապիաների։ Պատերազմում հիմնականում բազմաբեկորային վնասվածքներ ստացած, վերին և ստորին վերջույթների տարբեր աստիճանի […]
17:20 05.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արագածի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանում՝ անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]
17:14 05.02.2022
2018-ի վերջին Շիրակի մարզում սկսվեց ոչ հիմնական շինությունների հաշվառման գործընթաց։ Բոլոր ոչ հիմնական շինությունների մասին ամփոփ թվային տվյալներ Շիրակի մարզպետարանն անցած տարվա նոյեմբերին է ուղարկել քաղաքաշինության կոմիտե։ Ոչ հիմնական շինությունների մեծ մասը բնակեցված տնակներն են։ Համաձայն այդ տվյալների՝ Շիրակի մարզում ոչ հիմնական շինությունների թիվը նվազել է։ «3547 տնակներից մնացել է 3456-ը։ Բնակապահովման ծրագրերից օգտված ընտանիքներն […]
16:41 05.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, […]
16:05 05.02.2022
Ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Հարություն Խ.-ն, որը 2020 թ. ապրիլի 17-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի:
15:38 05.02.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամբողջ աշխարհում 58 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտ «Ց»-ով: Հայաստանում առկա տվյալների վերլուծության համաձայն և մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ 2018 թվականին` «Հիվանդությունների վերլուծության հիմնադրամի» (CDA Foundation) եզրակացությամբ, հեպատիտ «Ց» վարակված բնակչությունը կազմում է 4%։ Վիրուսային հեպատիտ «Ց»-ն վարակային հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Քրոնիկ հեպատիտ «Ց» ունեցող պացիենտների […]
15:26 05.02.2022
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ Վ. Մ.-ն հայտնել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հատվածում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու, ոտքերին կրակելու վերաբերյալ սպառնալիք հնչեցնելու և ոստիկանության բաժին տեղափոխելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ 2021թ. […]
14:46 05.02.2022
Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում: Փետրվարի 2-ին ՀՀ կրթության, գիության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից: Փոխնախարարն այցելել է Խաշթառակի միջնակարգ դպրոց, Լուսաձորի հիմանական դպրոց, ծանոթացել է հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, […]
14:36 05.02.2022
Փետրվարի 4-ին, ժամը 05.00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոտիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 24 տարեկան երկու երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ: Ըստ բժշկի տեղեկանքների՝ երիտասարդներն ի վիճակի չէին բացատրություն տալու: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Կոտայքի մարզային […]
14:09 05.02.2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։ «Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան գրառման մեջ:
13:55 05.02.2022
Փետրվարի 4-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Ազատության հրապարակում նկատել են երկու երիտասարդի, որոնք վնասել էին սրճարաներից մեկի մոտ տեղադրված սուրճի վաճառակետի սառնարանի դուռը և փորձում էին գողություն անել: Պարեկները նրանց, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստով նյութեր են նախապատրաստվում:
13:20 05.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
13:12 05.02.2022
Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա […]
12:47 05.02.2022
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսն էլ՝ կողաշրջվել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը […]
12:38 05.02.2022
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիական հարցերով տեղակալ Լորա Քուփերի հետ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կողմերն անդրադարձել են ռազմավարական երկխոսության շրջանակներում երկկողմ պաշտպանական հարցերին և համաձայնություն են ձեռք բերել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ:
11:47 05.02.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։ Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ կրեց. 2022 թվականի փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին: 1965-75թթ սովորել […]
11:05 05.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4032 նոր դեպք ✓8857 թեստավորում ✓ 2132 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387 490 դեպք, որոնցից 348 356-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 771 845 թեստավորում:
10:29 05.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մողրիի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Ապարանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում, Քաջարան-Տաթև և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սարավանի լեռնանցքը (Զանգեր հատված) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային […]
09:24 05.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Նշենք, որ ուրբաթ A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Փաշինյանի՝ մարտին Թուրքիա այցելելու մասին հայտարարել էր Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
08:24 05.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, […]
23:58 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Մեղրու սար» կոչվող հատվածում և […]
23:56 04.02.2022
Փետրվարի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքում է Հայանիստ գյուղի 34-ամյա մի բնակիչ, որի «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա: Քրեական հետախույզները Տաշիրի Երևանյան փողոցից կասկածվողին, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակե գլանակ, որով բերման ենթարկված տղամարդը նույն օրը թմրանյութ […]
23:52 04.02.2022
Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Արթիկ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 46 […]
23:50 04.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 5-ին, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, ցերեկը` 4-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի […]
23:24 04.02.2022
Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 6000 քմ, Արարատ գյուղում՝ 4000 քմ, Արևշատ-Լանջազատ ավտոճանապարհին՝ 1.5 հա, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Մեծավան գյուղում՝ 4 հա, Սյունիքի մարզի Մեղրի […]