16:45 26.01.2022
Հունվարի 24-ին և 25-ին, ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում և իրացման ցանցում: Խախտում հայտնաբերվել է մայրաքաղաքի միայն 1 կազմակերպությունում՝ հանրային սննդի օբյեկտում, կազմվել է արձանագրություն: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության […]
16:35 26.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ […]
16:10 26.01.2022
Հունվարի 24-ին Գավառի համայնքային ոստիկանները Ծաղկաշեն գյուղի դաշտից, ապօրինի որս կատարելու և զենք պահելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի 65-ամյա մի բնակչի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց առանց համապատասխան թույլտվության 12 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տրամաչափի 46 փամփուշտ և ապօրինի որսած մի քանի տասնյակ թռչուն: Ըստ բերման […]
15:50 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
15:37 26.01.2022
Հունվարի 25-ին տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթորեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը։ Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հիշատակել է Նորվեգիայի […]
15:23 26.01.2022
Կանադայում դիտվող խիստ եղանակային պայմանները ֆինանսական ծախսերի անընդհատ աճի պատճառ են հանդիսանում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ ըստ Տորոնտոյի Աղետների ցուցանիշների և քանակական գնահատման (CatIQ) տվյալների բազայի՝ եղանակային ծայրահեղ երևույթների պատճառով առաջացած վնասների ապահովագրական ծախսերն անցյալ տարի կազմել են 2.1 միլիարդ դոլար։ Անցյալ տարվա ուշագրավ եղանակային ծայրահեղ երևույթներից էին բրիտանական Կոլումբիայի նոյեմբեր ամսին դիտված ջրհեղեղները […]
14:59 26.01.2022
Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
14:17 26.01.2022
Հունվարի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը […]
13:46 26.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- գրված է վարչապետի որոշման մեջ: Հիշեցնենք, որ Սարգսյանը վարչապետի օգնականի պաշտոնում է նշանակվել 2018 թվականի հունիսի 1-ին։
13:46 26.01.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։ Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում […]
13:30 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
12:44 26.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, սառը զենքի հայտնաբերման՝ 11, ծանր վիրավորանքի՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, բնակարանային գողության՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, […]
12:37 26.01.2022
Հայաստանում 2021 թվականի ընթացքում տուգանային միավորների համակարգի կիրառմամբ կասեցվել է 4809 վարորդական իրավունք, 395 անձ զրկվել է այդ իրավունքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 2020 թվականի հունվարի 1-ից գործում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվող տուգանային բալերի համակարգը։ Ըստ այդմ, վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ […]
12:35 26.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջից: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Նիկոլ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:
11:59 26.01.2022
2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 25-ին, ժամը 17.10-ին, ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ ամիսներ առաջ վրաերթի ենթարկված 15-ամյա Լիլիթ Հայրապետյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: `
11:04 26.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 1931 նոր դեպք ✓7721 թեստավորում ✓ 147 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 662 դեպք, որոնցից 334 696-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8033 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 692 959 թեստավորում:
10:43 26.01.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ: Ստացված օպերատիվ տվյալներն […]
10:41 26.01.2022
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի` ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում: «Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ […]
10:38 26.01.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռք են […]
10:20 26.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին›› օրենքներով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում […]
09:48 26.01.2022
Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։ Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, […]
09:40 26.01.2022
Հունվարի 26-ին, ժամը 01:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեպար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 35 մ […]
09:23 26.01.2022
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, […]
08:24 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, […]
08:16 26.01.2022
Տավուշի նախկին մարզպետ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության առաջարկով՝ ստանձնել է միության տնօրենի պաշտոնը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ստանձնել եմ մեծ պատասխանատվությամբ և հաջողության համոզումով»,-գրել է նա։
08:10 26.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1, 3 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 5 շենքեր, Մառի փ. […]
23:55 25.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
23:51 25.01.2022
Հունվարի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Ազատեկ, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Կոտայքի մարզի Մրգաշեն, Արագածոտնի մարզի Կանիաշիր, Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղերում, Ամասիա-Բանդիվան, Ամասիա-Գյումրի, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ջամշլու, Ծաղկահովիտ-Ապարան, Սյունիքի մարզի […]
23:25 25.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, 25-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 26-ին, 28-ի […]
23:12 25.01.2022
Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան: Նախարար Միրզոյանը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում: