13:46 26.01.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։ Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում […]
13:30 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
12:44 26.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, սառը զենքի հայտնաբերման՝ 11, ծանր վիրավորանքի՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, բնակարանային գողության՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, […]
12:37 26.01.2022
Հայաստանում 2021 թվականի ընթացքում տուգանային միավորների համակարգի կիրառմամբ կասեցվել է 4809 վարորդական իրավունք, 395 անձ զրկվել է այդ իրավունքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 2020 թվականի հունվարի 1-ից գործում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվող տուգանային բալերի համակարգը։ Ըստ այդմ, վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ […]
12:35 26.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջից: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Նիկոլ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:
11:59 26.01.2022
2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 25-ին, ժամը 17.10-ին, ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ ամիսներ առաջ վրաերթի ենթարկված 15-ամյա Լիլիթ Հայրապետյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: `
11:04 26.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 1931 նոր դեպք ✓7721 թեստավորում ✓ 147 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 662 դեպք, որոնցից 334 696-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8033 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 692 959 թեստավորում:
10:43 26.01.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ: Ստացված օպերատիվ տվյալներն […]
10:41 26.01.2022
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի` ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում: «Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ […]
10:38 26.01.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռք են […]
10:20 26.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին›› օրենքներով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում […]
09:48 26.01.2022
Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։ Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, […]
09:40 26.01.2022
Հունվարի 26-ին, ժամը 01:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեպար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 35 մ […]
09:23 26.01.2022
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, […]
08:24 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, […]
08:16 26.01.2022
Տավուշի նախկին մարզպետ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության առաջարկով՝ ստանձնել է միության տնօրենի պաշտոնը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ստանձնել եմ մեծ պատասխանատվությամբ և հաջողության համոզումով»,-գրել է նա։
08:10 26.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1, 3 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 5 շենքեր, Մառի փ. […]
23:55 25.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
23:51 25.01.2022
Հունվարի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Ազատեկ, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Կոտայքի մարզի Մրգաշեն, Արագածոտնի մարզի Կանիաշիր, Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղերում, Ամասիա-Բանդիվան, Ամասիա-Գյումրի, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ջամշլու, Ծաղկահովիտ-Ապարան, Սյունիքի մարզի […]
23:25 25.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, 25-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 26-ին, 28-ի […]
23:12 25.01.2022
Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան: Նախարար Միրզոյանը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում:
20:24 25.01.2022
Հունվարի 25-ին` ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները դին դուրս են բերել լճից։
20:16 25.01.2022
Հունվարի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արագածի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]
20:00 25.01.2022
Զինվորի տանը վերականգնողական բուժում ստացող 44-օրյա պատերազմին վիրավորված տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում։ Այս մասին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր են ստորագրել»,- նշված է հրապարակման մեջ: Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, որոնք ցանկություն […]
19:20 25.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
18:37 25.01.2022
Հունվարի 19-ի գիշերը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք գողանում են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը։ Նրանք արագ արձագանքեցին ու տղամարդկանց բռնեցին հենց գողության պահին։ Վարդենիսում, Սոթք և Ակունք գյուղերում բնակվող տղամարդիկ բերման ենթարկվեցին բաժին։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին կացին ու հոսանքալարի փաթույթներ, որոնք առգրավվեցին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածները անցյալ […]
18:15 25.01.2022
Գերեզմանոցներում տրամադրվող տարածքները կդառնան անվճար: Հստակեցվել են ընտանեկան գերեզմանի համար հատկացվող տարածքների չափերը, դրանց կառուցապատման ու խնամքի հարցերը: Գյումրիի երեք գերեզմանատների զբաղեցրած ընդհանուր տարածքը մոտ 84 հեկտար է։ Վերջին տվյալներով՝ առաջին, երկրորդ և «Շիրակ» գերեզմանատներում հուղարկավորումները մոտ 68 հազարի են հասնում։ Գերեզմանի տարածքի հատկացման համար սահմանված էր պետական գումար։ Սա, թերևս, չէր վերաբերում գյուղական բնակավայրերին, […]
17:58 25.01.2022
Հունվարի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
17:57 25.01.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել […]
17:55 25.01.2022
Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ: Նորակոչիկ զինծառայողները նախապատրաստվում են զինվորական երդման հանդիսավոր արարողությանը, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին և անվտանգության պահպանման կանոններին, մասնակցում շարային պարապմունքների։