14:25 20.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
14:19 20.01.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: «Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների […]
13:15 20.01.2022
Հունվարի 20-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաև կհստակեցվի կասեցված կամ […]
13:12 20.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևանում, Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում տեղում է […]
12:55 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք […]
12:54 20.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու` 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների […]
12:32 20.01.2022
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման, այդ թվում՝ իրազեկվածության բարձրացման, մասնագետների կարողությունների հզորացման ուղղությամբ։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում։ Նրանցից 9-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնք խնամվում են մասնագիտացված խնամատար ընտանիքներում։ Հիշեցնենք, որ խնամատար ընտանիքներում […]
12:31 20.01.2022
Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Մեսրոպ քահանայի կողմից հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը։ Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ծառայած ու հանգստի կոչված, ապա ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխված Տ. Պետրոս քահանա […]
12:23 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշված անձին խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
12:20 20.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 30 տարի առաջ՝ հունվարի 20-ին, […]
11:37 20.01.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։ Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, […]
11:34 20.01.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է: Հարց. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և […]
11:31 20.01.2022
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է պետական շքանշանով: Այն կոնգրեսականին ԱՄՆ-ում փոխանցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի պետական շքանշանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Պետական շքանշանը նվիրված է Հայաստանի և […]
11:08 20.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 621 նոր դեպք ✓ 5838 թեստավորում ✓ 103 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 329 դեպք, որոնցից 333 857-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 660 375 թեստավորում:
10:52 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ […]
10:25 20.01.2022
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու հարցով։ Նա տեղեկացրել է, որ 2013 թվականից աշխատում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական: Երկրորդ, այնուհետև՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան կապակցությամբ 2017 թվականի մարտ ամսից գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի […]
10:16 20.01.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը, ազատվելով Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսչի պաշտոնից, սույն թվականի հունվարի 20-ից ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում։ Արժանապատիվ Տ․ Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի […]
09:30 20.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Սևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Անիի, Արթիկի, Աշոցքի, Արարատի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և […]
09:21 20.01.2022
Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության […]
08:20 20.01.2022
րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևանում, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ […]
08:10 20.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 1/5 շենք, Նարեկացի թաղ. 43 […]
23:59 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում […]
23:53 19.01.2022
Հունվարի 18-19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Մուսայելյան և Արարգածոտնի մարզի Ծաղկահովիտ-Արթիկ, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին, Լուսագյուղ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Սյունիքի մարզի Տաթև և Վերին […]
23:33 19.01.2022
Սյունիքի մարզի Մ-2 – Աղվանի-Տաթև- Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին (սողանքային հատված) առաջացել են տրանսպորտային միջոցների կուտակումներ։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ ավելի բարենպաստ եղանակային պայմաններում այս ճանապարհահատվածում կիրականացվեն խոշորահատիկ ավազակոպճի տեղադրման հերթական աշխատանքները։
23:24 19.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ի կեսօրից հետո, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:20 19.01.2022
Հունվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.37⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան` Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 […]
22:43 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, […]
21:12 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, […]