16:54 20.01.2022
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը: Հ. Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ […]
16:46 20.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում ձյուն է տեղում։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի […]
16:40 20.01.2022
Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից, սակայն եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են պատշաճ գրառումներ քաղաքացու՝ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածը հաշվարկվում է ոչ վաղ, քան 14 տարեկանից: Աշխատանքային ստաժում հաշվարկվում է ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունվելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածը, ինչպես […]
16:33 20.01.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հունվարի 20-ին դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների տարածքով ուղևորափոխադրում կատարող 47 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 5 դեպք: Հակահամաճարակային կանոնների խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
16:27 20.01.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: «ՀՀ ԱԳ […]
16:16 20.01.2022
Շվեյցարիայի Բազելի Կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները Հայաստան կատարած երկօրյա մոնիթորինգային այցի շրջանակներում հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի և կառույցի ղեկավար կազմի մյուս անդամների հետ: 2003 թվականից ի վեր Բազելի Կառավարման ինստիտուտը գործընկեր պետություններին աջակցում է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ինստիտուտի ներկայացուցիչներ Ջոնաթան Սփայսերն ու Սթեֆն Ռեթքլիֆը, ներկայացնելով իրենց […]
16:00 20.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղում […]
15:50 20.01.2022
ԱՄԷ-ում եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր շրջել եմ «Դուբայ Էքսպո 2020»-ի ցուցասրահներում, գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Այցելել եմ նաև հայկական տաղավար։ Հայաստանն այս ցուցադրությանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները»,- գրել է Սանոսյանը:
15:47 20.01.2022
Կարևորելով Հայաստանում խաղամոլության աճի դեմ պայքարը` կառավարությունը փոփոխություններ է կատարում «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 20-ի ԱԺ նիստում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու […]
15:46 20.01.2022
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» լրացումների և փոփոխությունների նախագիծը: Նախատեսվող փոփոխությունները հիմնականում միտված են երկու հարցի կարգավորման: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաև կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական […]
15:37 20.01.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Պարեկային ոստիկանության գործունեությանը. «2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Եվ այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել […]
15:17 20.01.2022
2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է: Համաձայն նշված որոշման` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 66 […]
15:07 20.01.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 19-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել 51-ամյա Վրեժ Մ.-ին, որը 2021 թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Վրեժ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվարի 19-ին Հրազդանի կիրճից ոստիկանության Մալաթիայի բաժին […]
15:04 20.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևանում, Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում տեղում է […]
14:25 20.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
14:19 20.01.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: «Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների […]
13:15 20.01.2022
Հունվարի 20-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաև կհստակեցվի կասեցված կամ […]
13:12 20.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևանում, Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում տեղում է […]
12:55 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք […]
12:54 20.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու` 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների […]
12:32 20.01.2022
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման, այդ թվում՝ իրազեկվածության բարձրացման, մասնագետների կարողությունների հզորացման ուղղությամբ։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում։ Նրանցից 9-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնք խնամվում են մասնագիտացված խնամատար ընտանիքներում։ Հիշեցնենք, որ խնամատար ընտանիքներում […]
12:31 20.01.2022
Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Մեսրոպ քահանայի կողմից հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը։ Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ծառայած ու հանգստի կոչված, ապա ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխված Տ. Պետրոս քահանա […]
12:23 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշված անձին խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
12:20 20.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 30 տարի առաջ՝ հունվարի 20-ին, […]
11:37 20.01.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։ Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, […]
11:34 20.01.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է: Հարց. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և […]
11:31 20.01.2022
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է պետական շքանշանով: Այն կոնգրեսականին ԱՄՆ-ում փոխանցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի պետական շքանշանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Պետական շքանշանը նվիրված է Հայաստանի և […]
11:08 20.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 621 նոր դեպք ✓ 5838 թեստավորում ✓ 103 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 329 դեպք, որոնցից 333 857-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 660 375 թեստավորում:
10:52 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ […]