TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անցկացվել են ՀՕՊ վարժանքներ

16:31 27.07.2021

Սպաների մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով հուլիսի 26-27-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների հավաք-պարապմունքներ: Զինծառայողներին ուսուցանվել են ժամանակակից պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանության միջոցների գործողությունները։ Հավաքի մասնակիցները ստուգարքներ են հանձնել մասնագիտական առարկաներից։

̰
Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն

16:22 27.07.2021

Զինված ուժերում շարունակվում են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։

̰
Ժամը 16:30-ի սահմաններում Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացվի չպայթած զինամթերքի ոչնչացում

16:15 27.07.2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում և հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ, տեղեկացնում են կենտրոնից: «Խնդրում ենք խուճապի չմատնվել»:

̰
«Ինքնության դարբնոց». կրթամշակութային նոր ծրագիր հասարակության խոցելի խմբերի համար

16:10 27.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կիրականացնի «Ինքնության դարբնոց» ծրագիրը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այն հնարավորություն կընձեռի թանգարանի սոցիալ-կրթական միջավայրում ապահովել մշակութային ժառանգության հետ անհատի հաղորդակցումն ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների փոխանցմամբ: Ծրագիրը նախատեսված է հաշմանդամություն ունեցող զինվորների, մանկատան սաների, ծերանոցի շահառուների համար և կտևի օգոստոսից նոյեմբեր: «Ինքնության դարբնոցում» դասավանդվելու […]

̰
Պարեկային ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

15:57 27.07.2021

Հուլիսի 26-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թումանյան փողոցից, ծեծի կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 33-ամյա Օնիկ Ս.-ին, որտեղ պարզվել է, որ նա հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-322-րդ (Ինքնիրավչությանը հանցակցելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ բնակիչներից մեկը հոսպիտալացվել է

15:51 27.07.2021

Հուլիսի 27-ին՝ ժամը 13։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի պատշգամբում։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։16-ին, մարվել՝ 13։31-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), պատշգամբի դուռը, մեկ փայտե […]

̰
Ջրամբարների լցվածությունը հուլիսի 27-ի դրությամբ

15:37 27.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 27-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 109 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 8.80 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 14.3 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 2.73 մլն մ³-ով: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 5.90 մլն մ³-ով ավելի […]

̰
Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով

15:30 27.07.2021

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 26-ին Կոտայքի բաժին է ներկայացել 22-ամյա Նարինե Պ.-ն, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով: Նարինե Պ.-ն ներկայացվել է դատարան:

̰
ՎահաՆ Քերոբյանը կգործուղվի Վրաստան

15:26 27.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, փոխնախարար Ավագ Ավանեսյանն ու նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը հուլիսի 29-30-ը Վրաստան կգործուղեն: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ […]

̰
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում վերաբացվել է Covid բաժանմունքը

15:21 27.07.2021

Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով: Մասնաշենքն արդիականացվել է և […]

̰ ̰
Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

15:00 27.07.2021

Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 26-ին բաժին է ներկայացել 43-ամյա Գարուն Ա.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

14:59 27.07.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 26-ին Կենտրոնական բաժին է ներկայացել 31-ամյա Գայանե Գ.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: `

̰
Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է նրա պաշտպանների բողոքը

14:57 27.07.2021

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ […]

̰
Ամիսը կամփոփվի քաղաքի ամենասպասված գրական իրադարձությամբ

14:41 27.07.2021

Ներկայացնում ենք տարվա ամենագրքային իրադարձության՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին. մուտքն ազատ է ԾՐԱԳԻՐ Հուլիսի 30 | ուրբաթ |Նկարիչների միություն 12։00-13։00-Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում․ գրքերի ցուցահանդես–տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ) 13։00-14:00-Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը (Հովհաննես Թումանյանի թանգարան) 14։00-15:00-«Իմ Թումանյանը» խաղի ներկայացում («Մարի» հրատարակչություն) 15։00-16:00-Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդես («Արմավ» հրատարակչություն) […]

̰
Զինծառայողներ Տոռոզյանի և Նալբանդյանի հետ կապը կորելուց հետո նրանց մասին մոտ երկու շաբաթ տեղեկություն չկա

14:39 27.07.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեռևս տեղեկություն չկա Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայողի՝ Արամայիս Տոռոզյանի և Արթուր Նալբանդյանի վերաբերյալ, որոնց հետ կապը կորել էր դեռ հուլիսի 14-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ նրանց մասին դեռևս տեղեկություն չկա: «Ցավոք, դեռ որևէ տեղեկություն չունենք: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- նշեցին […]

̰
Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է

14:33 27.07.2021

Հուլիսի 18-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք և ձախ բազկի կտրած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ։ Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ հուլիսի 18-ին՝ […]

̰
Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին

14:29 27.07.2021

Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է նոյեմբերի […]

̰
Միջազգային գիտական միջոցառումներ Բյուրականի աստղադիտարանում

14:20 27.07.2021

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75): «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց […]

̰
Մեքենան գլորվել է ձորը. 35-ամյա ուղևորը մահացել է

14:04 27.07.2021

Հուլիսի 25-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Բերդ-Ճամբարակ ճանապարհին «ՈւԱԶ» մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շուրջ 150 մետր գլորվել ձորը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 35-ամյա ուղևոր Մանուկ Վարդանյանը մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, կատարվում է քննություն։  

̰
Ճամբարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են մայրաքաղաքում

13:58 27.07.2021

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 26-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Եփրեմ Դ.-ն, որը հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Անցկացվել են վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում

13:48 27.07.2021

Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Ազդարարման արդյունքում կազմակերպվել է համայնքի բնակչության, համայնքապետարանի անձնակազմի պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Արտակարգ իրավիճակներում» […]

̰ ̰
Դավթաշեն թաղամասում հայտնաբերվել է նռնակ

13:32 27.07.2021

Հուլիսի 27-ին` ժամը 10։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման […]

̰
Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով. ՄԻՊ տարեկան հաղորդումը

12:56 27.07.2021

Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2019 թվականին բողոքներ է ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ: Թեև այդ խնդիրները մասամբ լուծվել են, սակայն 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շարունակվել են բողոքներ հասցեագրվել: Այսպես, 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս […]

̰

12:38 27.07.2021

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել ազգականի կողմից կալանավորված անձ Գ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննությամբ սառնարանի վերին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 7 լիցքավորիչ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Պետդեպը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ

12:36 27.07.2021

Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։ Պետդեպի կայքում նշվում է, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը բարձր է համարում Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը։ Պետդեպը նաև խորհուրդ է տալիս ամերիկացիներին չայցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում պարբերաբար հնչող կրակոցները, հրետանային համակարգերի կիրառումներն ամեն […]

̰
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 43 զինծառայողի ընտանիքի

12:27 27.07.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում է ստացել սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 զինծառայողի ընտանիք: Այս մասին հայտնեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այսպիսով՝ Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4220-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ […]

̰
Առաջին կիսամյակում Լոռու մարզում ընտանեկան բռնության դեպքերով հարուցվել է 10 քրգործ, կայացվել՝ 2 մեղադրական դատավճիռ

12:27 27.07.2021

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: Ըստ այդմ՝ 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել: Նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում […]

̰
ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել իր իսկ կրակոցից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

12:04 27.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել […]

̰
BACK_TO_TOP