19:15 26.07.2021
Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի սեփական տան քարե պարսպին, տապալել այն և, առաջ ընթանալով՝ գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության […]
18:09 26.07.2021
Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի տնօրենը, որը մրցույթով ընտրվել էր ընդամենը երկուսուկես ամիս առաջ, Շիրակի մարզպետի որոշմամբ աշխատանքից ազատվել է, իսկ հիմնավորումն այն է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթում ընթացակարգային խախտում է հայտնաբերվել: Արդեն նախկին տնօրենը որոշումը բողոքարկել է դատարանում: Նրա ներկայացրած հայցը ընդունվել է վարույթ: Միևնույն ժամանակ լիազոր մարմինը՝ մարզպետարանի կրթության վարչությունը, […]
17:58 26.07.2021
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ Ա. Զ-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով ս.թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արցախի տարածքից մեկնել է ՀՀ տարածք, սակայն տեղ չի հասել, իսկ հեռախոսահամարն անհասանելի է: Ըստ ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության հերթապահ մասի՝ Ա. Զ.-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի […]
17:57 26.07.2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Խորհուրդը մերժել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունը, որը նրա եկամուտների հայտարարագրում անճշտություններ էր նկատել: Վարդազարյանը 2018-ին հայտարարագրել է 9 մլն 7 հազար 244 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, նաև 3 անշարժ գույք՝ բնակարան, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր […]
17:55 26.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 26-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում: Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հուլիսի 1-26-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 43231 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 61099-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման […]
17:52 26.07.2021
Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում […]
17:47 26.07.2021
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ, տեխնոլոգիահենք կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը: 2019 թվականին մեկնարկած ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել […]
17:36 26.07.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ: Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերից և ընդհատումներով շարունակվել […]
17:31 26.07.2021
2021 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․ ծնված տղամարդու կողմից վարած «Nissan Pathfinder 4.0» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և կողաշրջվել է դաշտում, ինչի հետևանքով 1997 և 2011 թթ․ ծնված ուղևորները ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության […]
17:26 26.07.2021
Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ Հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։
17:22 26.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Երևանի 46-ամյա բնակչին, տեղեկացնում են քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, երթևեկության ընթացքում իր կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ […]
17:11 26.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին՝ ժամը 21։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում հանդես կգա համերգով՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում հանդես կգան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, […]
17:06 26.07.2021
Ադրբեջանական ԶՈւ-երը այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ՊՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնել։
16:57 26.07.2021
2021թ․հուլիսի 26-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Սյունիքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Ս. Մարգարյանին։ Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև՝ մարզի ուժային այլ կառույցների […]
16:52 26.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը մեկնարկել է ՔՊ գրասենյակում: Հանդիպումից առաջ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օրակարգով են հանդիպում: Նա չբացառեց, որ անդրադարձ կլինի նաև սահմանային իրավիճակին: 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:
16:42 26.07.2021
Հուլիսի 22-26-ը ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ։ Անձնակազմը դուրս է եկել դաշտային ելքի, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի։ Հավաքների ընթացքում տեսական և գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, ուսուցանվել է արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողություններ վարելու կարգը։
16:27 26.07.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական շփման գծի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ ևս կրակոցներ են հնչել։ Հիշեցնենք, որ հանքի մի մասը մնացել է նոյեմբերի իննի հայտարարությամբ Ադրբեջանին հանձնված Քարվաճառում՝ հակառակորդի […]
16:22 26.07.2021
3-րդ զորամիավորումում հուլիսի 26-ին մեկնարկել է վաշտային մարտավարական զորավարժություն: Անձնակազմը ծանոթացել է մարտական դրվագների խաղարկման, մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգին։ Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի։
16:00 26.07.2021
Հուլիսի 26-ին` ժամը 11։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակ է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Փրկարարները […]
15:01 26.07.2021
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Ինչպես հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ «Այս մասին […]
14:46 26.07.2021
2021 թվականի հունիսի 10-ին տարբեր ժամանակահատվածներում ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի երեք տարբեր բնակիչներ հաղորդում են տվել այն մասին, որ անհայտ անձը գաղտնի հափշտակել է իրենց պատկանող ավտոմեքենայի համարանիշները՝ հիշյալ ավտոմեքենաների վրա թողնելով «Telegram» հավելվածի «@hamar 555» գրառումը և դրանք վերադարձնելու դիմաց «Telegram» հավելվածի միջոցով պահանջել և ստացել է 150.000, 60․000 և 35․000 ՀՀ […]
14:44 26.07.2021
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Օրակարգին կարող եք ծանոթանալ կից հղմամբ։
14:37 26.07.2021
Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանը։ Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ […]
14:24 26.07.2021
ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը այսօր՝ հուլիսի 26-ի առավոտյան՝ ժամը 12։42-ին, փակ դռան ահազանգ է ստացել Գյումրիի Բագրատունյաց այգուն հարակից թիվ 8 շենքից, հայտնել են, որ տանտերերը զանգերին և դռան թակոցներին չեն արձագանքում։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել 37-ամյա կնոջ և նրա 10-ամյա որդու դիերը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են մարզային […]
14:03 26.07.2021
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրին ուժեղացված ծառայություն, որը ղեկավարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման […]
13:58 26.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։ Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին, նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան նոր լիցք ներարկել և […]
13:48 26.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից: Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թ. համապատասխան որոշմամբ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել […]
13:15 26.07.2021
Հիրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 25-26-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։