17:39 27.12.2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման և կառավարման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներում ապահովագրության մեխանիզմների ներդրման նպատակահարմարությունը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բազմաբնակարան շենքերի կառավարմանը, անձնագրավորմանը, բնակարանային ֆոնդի ռենովացիային վերաբերող նախագծեր։ Նախատեսվում է ձևավորել շենքերի վերաբերյալ տեղեկատվական համակարգ։ […]
17:02 27.12.2024
Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը: «Տեղեկացնում ենք, որ նախարարությունն ընդամենը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգևատրման գործող օրենսդրությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները և պարգևատրումները համարվում են լրացուցիչ աշխատավարձ, որը պետք է սահմանվի գործատուի իրավական ակտով։ […]
16:46 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիուլյունը՝ 100 մետր։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]
16:19 27.12.2024
Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա 2022 թ.՝ 4700 տոննա 2023 թ.՝ 3974 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա […]
15:54 27.12.2024
ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային հսկողության գոտում զննման են […]
15:17 27.12.2024
Կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, • […]
14:58 27.12.2024
Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նոր կազմով առաջին նիստը: Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի պատրաստակամության համար՝ նշելով, որ ջանքերի համատեղմամբ կարող ենք նպաստել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, ճիշտ հասցեավորմանը և բոլոր շահագրգիռ մարմինների ներգրավմամբ` առկա խնդիրներին լուծման մեխանիզմներ գտնելուն: […]
14:04 27.12.2024
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։ Անդրադարձ է եղել իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ Դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը: Անդրադարձ […]
13:49 27.12.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են. 32 լողամիջոց 695 կգ ձուկ 1 ապօրինի վաճառք 3 ապօրինի […]
13:32 27.12.2024
ՀՀ վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1209-Ա որոշմամբ Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վրեժ Մխիթարյանին նշանակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:
13:24 27.12.2024
ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տվյալներ է հրապարակել Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։ Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային […]
12:58 27.12.2024
Հայաստանի Հանրապետությունը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար. ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։ Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների […]
12:35 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում։
12:20 27.12.2024
1918 թ. օսմանյան գրավումով սկիզբ առան և 1919 թ. թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններով շարունակվեցին Նախիջևանի գավառում հայերի զանգվածային սպանությունները և տեղահանությունը: Որպես հետևանք՝ հայերը Նախիջևանում դարձան բացարձակ փոքրամասնություն: Այս մասին հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտը։ 1919 թ. դեկտեմբերի 21-ից 26-ը հարձակման և կոտորածի էին ենթարկվել նաև Ներքին և Վերին Ագուլիս գյուղերի հայերը: Ինչով էր առանձնահատուկ […]
11:56 27.12.2024
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն […]
11:48 27.12.2024
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով Արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ […]
11:30 27.12.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։ Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը նպատակ ունեն […]
11:23 27.12.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ՄԴՊՎ դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Միջազգային առաքանուց հայտնաբերվել է «պրեգաբալին» տեսակի թմրանյութ։ Չհայտարարագրված ալկոհոլային խմիչքի ու այլ ապրանքների ներմուծման փորձը կանխվել է։ ՀՀ-ից մեկնող քաղաքցու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 40 000 ԱՄՆ դոլար։ Հայտարարագրման ենթակա 1739 տուփ ծխախոտի անօրինական տեղափոխման փորձը կանխվել է։ Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված […]
10:59 27.12.2024
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Պաշտպանը հանդիպել է երեխաների հետ, ծանոթացել զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում […]
21:55 26.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Աճառյան փ. 7/6-35/74 շենքեր, Ծարավ Աղբյուրի փ. 66/1-177/6 առանձնատներ, Շովրոյան փ. 12-16 շենքեր, Ռայնիսի փ. 7 շենք, Դավիթ Անհաղթի փ. 23-23/20 շենքեր և Դրոյի փ. 3 շենք, Վայոց Ձորի մարզ՝ 11։00-12։00 […]
21:37 26.12.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, Քովիդը պատրվա՞կ էր, իսկ պատճառը ավելի խորքայի՞ն: Իսկ ինչո՞ւ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժեցին 3 նախագահները: Հիմնականում այս հարցերից է խոսել պատմաբանը: […]
21:16 26.12.2024
2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք, զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել արդեն բարեկարգված նոր այգիների, հարմարավետ բակերի տեսքով, 8 բարեկարգված բակերում վերակառուցվել են խաղահրապարակներ, ճեմուղիներ, ոռոգման ցանց, արտաքին լուսավորության համակարգ, նորոգվել է բազմաբնակարան շենքերի 4400 քմ թեք և 8200 քմ հարթ տանիք, տեղադրվել է 115 նստարան և 30 աղբաման, ասֆալտապատվել է […]
20:16 26.12.2024
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները հինգշաբթի օրը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում համաձայնագիր են ստորագրել միասնական մաքսային տարանցման համակարգի մասին, որը թույլ է տալիս երրորդ երկրներին միանալ միության տարածքով տարանցիկ փոխադրումներին։ «Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմերի համար միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս այլ պետություններին միանալ ԵԱՏՄ […]
20:08 26.12.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» (իրավաբանական անձանց համար) բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված են 57862 ռազմական և 13297 […]
19:40 26.12.2024
Դեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն […]
19:30 26.12.2024
Երբ Երևանի քաղաքապետարանը վստահ լինի, որ միասնական տոմսային համակարգն իրապես գործում է, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն, օրինակ, առանց տոմսի երթևեկող կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով համակարգի վերաբերյալ հարցերին: Ավինյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր […]
19:22 26.12.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Գեղարքունիքի մարզում նա հետևել է Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակներ, կանաչապատ տարածք, ապաստարան։ Հաջորդ կանգառը Ջիլի միջնակարգ դպրոցում էր, որը ներառում է նաև նախակրթարան։ Դպրոցն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, բացօթյա […]
19:14 26.12.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն, որտեղ շուրջօրյա խնամքի ծառայություններ են տրամադրվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել հաստատության բնակիչների հետ: Կենտրոնի տնօրեն Վահագն Մաժինյանի հետ զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը քննարկել է շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև զբաղվածության ապահովման գործընթացը։ […]
19:07 26.12.2024
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Հանդիպման մեկնարկին պաշտպանը շնորհավորել է մարզպետին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք և վստահություն հայտնել, որ արդեն ձևավորված գործակցությունը առավել կսերտանա առաջիկայում։ Շիրակի մարզպետը ողջունելով Անահիտ Մանասյանին՝ հավաստիացրել է, որ կարվի հնարավորը գործակցված աշխատանքով տարբեր […]
19:01 26.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում: Նեղ կազմով նիստին վարչապետ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը։ «Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, […]