10:53 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
10:23 31.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:
23:18 30.12.2024
Լույս է տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Ընտանեկան փոդքասթի» առաջին թողարկումը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 30.12.2024
2024-ին ԱԺ նախագահը խորհրդարանական դիվանագիտության շրջանակում ընդունել է տարբեր երկրներից Հայաստան ժամանած խորհրդարանների նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների: Ալեն Սիմոնյանի աշխատանքի առանցքում է եղել հայկական օրակարգը, երկկողմ կապերը և տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը: Խորհրդարանի ղեկավարն աշխատանքային այցերով եղել է նաեւ Հայաստանի մի շարք մարզերում: Մանրամասները՝ տեսանյութում:
21:23 30.12.2024
2024 թվականին Դավթաշեն վարչական շրջանում վերակառուցվել և բարեկարգվել է 6 բակային տարածք, որից 2-ը` բացազատված տարածքի փոխարեն, իրականացվել է 9 առանձին մանկական խաղահրապարակների ռետինապատում` 500 քմ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Բացազատվել է ընդհանուր 5000 քմ բակային տարածք: Ասֆալտապատվել է 10000 քմ միջբակային ճանապարհ: Վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 5600 քմ հարթ տանիքներ: Վերակառուցվել է 500 գծամետր […]
21:09 30.12.2024
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է […]
20:30 30.12.2024
Հաշված ժամեր և 2024 թվականն այլևս անցյալ կլինի: Ինչո՞վ առանձնացավ անցնող տարին և ի՞նչ տվեց մեզ. տարին «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
19:50 30.12.2024
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել գալիք տոների առթիվ. «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքի համար։ Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի։ Մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը՝ արմատական շտկումներ […]
19:46 30.12.2024
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներում նախատոնական և տոնական օրերին իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ սպասարկման տարածքի առավել բանուկ հատվածներում, որտեղ առկա է զբոսաշրջիկների դինամիկ հոսք, պարբերաբար իրականացվում են շրջայցեր, անհրաժեշտության դեպքում սահմանվում է հերթապահություն, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքվի հնարավոր […]
19:37 30.12.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Բադալ Մուրադյան փ․)։ Մասնավորապես՝ հանրային սննդի կազմակերպությունն ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական կամ արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցով՝ միացված գործող կոյուղուն, չի ունեցել ձեռքերի […]
19:28 30.12.2024
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին՝ նշելով, որ նրա փորձառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն համակարգի բարեփոխումներին և ինստիտուցիոնալ զարգացմանը։ Ամփոփելով աշխատանքային տարին և անդրադառնալով առաջիկա անելիքներին` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ վճռական է տրամադրված բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում: Բարձր գնահատելով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ […]
19:06 30.12.2024
Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ բարձր է 22 սմ-ով: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: 2024 թվականը հիդրոլոգիական վիճակագրական տեսակետից, 2020 թվականից հետո եղած ամենաբարենպաստ տարին էր, և 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 22 […]
18:28 30.12.2024
Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցված ծառայության […]
18:24 30.12.2024
ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։ Roadpolice.am կայքում գործարկվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս որակավորման քննություններին մասնակցելու համար նախապես ընտրել այցելության նախընտրելի օր և ժամ։ Roadpolice.am կայքում, սեղմելով «Հաշվառման-քննական ծառայություններ» բաժնի «Հերթագրում» կոճակը, «Վարորդական վկայականի (իրավունքի) կամ տրանսպորտային միջոցների գրանցման, […]
18:04 30.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին՝ նախկին նախագահի մահվան կապակցությամբ։ «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։ Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»,-X-ի իր […]
17:49 30.12.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։ «Խորապես վշտացած եմ նախագահ Քարթերի մահվան լուրից։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նախկին նախագահի ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին: Նախագահ Քարթերը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, կմնա անխոնջ մարդասիրական և դիվանագիտական ջանքերի խորհրդանիշ, քաղաքական գործիչ, ով էապես նպաստել է միջազգային խաղաղությանն […]
17:43 30.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը: Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել է դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝ Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող […]
17:20 30.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։ Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ […]
17:16 30.12.2024
Հայրենիքի պաշտպանի սրտում կարոտը վերածվում է ջերմ հուշերի, բայց ամեն ինչից վեր է հայրենիք պաշտպանելու գաղափարը։ Նոր տարվա նախաշեմին նրանց ձեռքերով զարդարված զորամասը դառնում է հեքիաթային մի անկյուն։ Նոր տարվա նախօրեին հայրենիքի պաշտպան տղաները զենքը ձեռքին նաև իրենց շնորհավորանքներն են հղել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:03 30.12.2024
Դեկտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4001 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 708, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
16:55 30.12.2024
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել. այս մասին Radar Armenia-ին հայտնել է ՆԳՆ խոսնակը: «Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին […]
16:42 30.12.2024
2024 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծի: Նույնը օրը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող անձինք ծագած […]
16:28 30.12.2024
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ձերբակալվել է Մոսկվայում՝ երկրի պահանջով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ «Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով»,-ասել է գործակալության զրուցակիցը։
16:24 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։
16:18 30.12.2024
️ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը շնորհակալագրերով, հուշանվերներով և մեդալներով պարգևատրել են համակարգում մեծ ներդրում ունեցած աշխատակիցներին։ Մասնավորապես՝ ծառայության երեք նախկին աշխատակիցներ՝ Գրենիկ Ահարոնյանը, Մեդորա Չապուխյանը և Ջուլիետա Քալաշյանը ստացել են շնորհակալագրեր համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար: Ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Ոստիկանության 100-ամյակ» […]
16:06 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը առաջին սպայական կոչումներ են հանձնել պարեկային 27 ծառայողի։ Շնորհավորելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ընտրվել են լավագույն արդյունքներ գրանցած ծառայողները և կատարած աշխատանքն է լինելու ընտրության միակ ձևաչափը ։ Կարևորելով ծառայության շարունակական զարգացումը՝ նախարարը շեշտադրել է […]
16:00 30.12.2024
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ։ Ամփոփվել ու նախանշվել են համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։ Հակոբյանի խոսքով՝ 2025 թվականին Կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների։ «ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ հասարակության համար դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։
15:56 30.12.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Արթուր Պողոսյանը ողջունել է դեսպանի ժամանակավոր հավատարմատարին ՀՀ քննչական կոմիտեում և ընդգծել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը, ինչպես նաև կարևորել իրավական փոխօգնության շրջանակում ձևավորված համագործակցությունը: ՀՀ-ում Չինաստանի […]
15:40 30.12.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակում ավարտվել են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները։ Իրականացված հանույթի ծավալը շուրջ 1,275,468 մ3 է (100%), լիցքի ծավալը` 895, 594 մ3 (100%): Բոլոր 31 արհեստական կառուցվածքները ամբողջությամբ կառուցված են։ Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում կառուցվել է փոխհատման կամուրջը, երթևեկությունը տեղափոխվել է հանգույցի կամրջի վրա։ 2-րդ շերտով […]