17:41 19.04.2021
Ապրիլի 17-ը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության վետերանների օրն է։ Տոնական օրվա կապակցությամբ ՌԴ ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ռուսաստանի ՆԳՆ մի խումբ վետերաններ պարգևատրվել են մեդալներով։ Պարգևները հանձնել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Գարի Զախարովը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի […]
17:34 19.04.2021
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։
17:23 19.04.2021
Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Գայ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
17:15 19.04.2021
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առողջապահության նախարարությունը հորդորում է խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին: Պետք է դիմակ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել: «Մարդկանց շփումներին զուգահեռ միանշանակ կմեծանա հիվանդության տարածման ռիսկը, կարող ենք ունենալ լուրջ դեպքեր, որոնք կարող են արձանագրվել մեկ գաղտնի շրջան հետո»,-ասել է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետը […]
16:49 19.04.2021
Ավարտվել է ԵՄ գրական մրցանակի թեկնածուների ընտրության առաջին փուլը. հայտնի են յուրաքանչյուր մասնակից երկրից ԵՄ մրցանակին հավակնող 5 հեղինակների անունները: Հայաստանյան ժյուրիի և ԵՄ համակարգող խմբի աշխատանքների արդյունքում հրապարակվել են հայ թեկնածու հեղինակների ստեղծագործությունները. Արամ Ավետիս, «Երբ առնետները կարդալ գիտեին» («Ակտուալ արվեստ» հրատարակչություն), Արամ Պաչյան, «P/F» («Էջ» հրատարակչություն), Անուշ Սարգսյան, «Անոն» («Անտարես» հրատարակչություն), Հովիկ Աֆյան, […]
16:34 19.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Արցախի երիտասարդ պետական ծառայողներին: Առաջնորդության դպրոցի 19 մասնակիցներին կոմիտեի ղեկավարը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները՝ շեշտադրելով հարկերի ինքնակամ վճարման խթանումը։ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև պարբերաբար կատարելագործվող ՊԵԿ ռազմավարական ծրագրին: Կոմիտեի նախագահն առանձնահատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ սերտ համագործակցությունը, որի շրջանակում էլեկտրոնային հարթակների […]
16:11 19.04.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ ապրիլի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՏՄ ղեկավարի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Հանդիպմանը քննարկվել է քաղաքաշինության, հրդեհային անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների կազմակերպման ու իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են […]
16:00 19.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
15:41 19.04.2021
Ապրիլի 18-ին ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 17-ի ժամը 20։00-ից ապրիլի 18-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կապան քաղաքի Հարությունյան փողոցի շենքերից մեկի հարակից հողամասի դարպասի փականը և փախցրել այնտեղ կայանված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան։ Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է Կապանի 28-ամյա մի բնակիչ, […]
15:40 19.04.2021
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին գերատեսչության առաջնահերթություններից մեկը, հաստատեց արտաքին գործերի նախարարի խորհրդականը: Նշեց՝ տարբեր հարթակներում հարցը բարձրացնելու առիթը բաց չեն թողնում: «Ձգտում ենք, որ հասնենք մեր հիմնական խնդրին. դա Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչումն է»,- ասաց Մարթա Այվազյանը: Արդյո՞ք նախատեսված են կամ արդեն իսկ ընթանում են բանակցություններ Հայաստանի և […]
15:29 19.04.2021
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11։00−24։00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան […]
15:20 19.04.2021
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Խաչարձանի և Բերդավանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում, տարահանում։ Խաչարձան բնակավայրում իրականացվել է նաև «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք:
15:10 19.04.2021
«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։ «Էրազմուս» ուսանողական ցանցի կարգախոսն է՝ ուսանողներին օգնող ուսանողները։ Ներկայում «Էրազմուս» ուսանողական ցանցը միավորում է 42 երկրների 540 քաղաքներում գտնվող ներկայացուցչություններ, որոնց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած համաժողովում որպես թեկնածու միացել է նաև երևանյան թիմը։ Հայաստանում Էրազմուս+ […]
14:56 19.04.2021
Առողջապահության նախարարությունը հորդորում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ մարդկանց շփումներին զուգահեռ մեծանալու է հիվանդության տարածման ռիսկը: Իսկ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է հիշատակի համերգ: Ապրիլի 24-ին՝ առավոտյան 9-10-ը, կսահմանափակվի […]
14:44 19.04.2021
Թուրքական ATV-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան): Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։ Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ […]
14:20 19.04.2021
Այսօր Կառավարության դիմաց էին հավաքվել Արցախի տարբեր զորամասերում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողները: Նրանցից 5-ը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ակնկալիքով, որ 44 օր պատերազմած իրենց զավակները՝ որպես խրախուսանք, ժամկետից շուտ զորացրվեն կամ 6 ամսով կրճատվի նրանց զինծառայության ժամկետը: Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: Ավարտին ծնողներից մեկը լրատվամիջոցներին փոխանցել է, որ իրենց […]
14:07 19.04.2021
Ապրիլի 12-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 97 հրդեհի, 1 փլուզման, 2 պայթյունի, 1 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 151 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 8 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել […]
13:41 19.04.2021
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ վանդալիզմի դեպք է արձանագրել։ Նոր Երզնկա համայնքում հաշվառված Քարայր-կացարանների համալիր «Ծաղկավանք» /պետ․ցուցիչ՝ 6․50․5/ հուշարձանի հարակից տարածքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, […]
13:26 19.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
13:22 19.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2020 թվականի գլոբալ կլիմայական փոփոխությունների ամփոփ հաշվետվությունը։ Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Պետերի Թաալասը հանդես կգան կլիմայի գլոբալ փոփոխության վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսով։ Զեկույցը ներառում է ՀՕԿ-ի, ՄԱԿ-ի, ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների, տարածաշրջանային կլիմայական կենտրոնների և տասնյակ փորձագետների ներդրումը: Այն […]
12:54 19.04.2021
Ապրիլի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Արցախի փողոցի 8/16 շենքի մոտ կրակում են։ Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերտիվ խումբը, որին միացել էին քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու տարածքային քննչական բաժնի ծառայողները, ինչպես և փորձագետներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգով ու որսորդական հրացանով կրակոցներ արձակած տղամարդը տեղում էր, հրազեններն էլ՝ […]
12:51 19.04.2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 40-ամյա մի տղամարդ մարտի սկզբներին և ապրիլի 17-ին Արմավիր քաղաքի ոռոգման պոմպակայանի հարակից տարածքում կտրել է Արմավիր քաղաքի բարեկարգման տնօրինության հաշվեկշռում գտնվող 11,5 մ երկարությամբ և 82 սմ տրամաչափի ոռոգման ջրի 17 խողովակները։ Խողովակներից 8-ը գողացել էր, իսկ մնացածը պատրաստվում էր գողանալ՝ այդպիսով համայնքապետարանին պատճառելով […]
12:39 19.04.2021
Սևանա լճի մակարդակն ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել 1900.70մ (18.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.337մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 18-ը ներառյալ՝ 50.902մլն.մ³:
12:21 19.04.2021
Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան` շուրջ 180 քմ։ Պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար կտրամադրվի շուրջ միլիոն 500 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային […]
12:14 19.04.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 17-ին Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Աֆշին Ի.-ն, որը 2019 թ. հուլիսի 14-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից՝ ԻԻՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (Ուրիշի գույքի վաճառքը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում […]
11:58 19.04.2021
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) կողմից Հայաստանում իրականացվող Արջերի փրկության ծրագրի շրջանակներում ամենատխուր և հուզիչ պատմությունը, հավանաբար, Փիթեր անունով արջինն է։ Փիթերն ամբողջ կյանքում բանտարկված է եղել ինչ-որ մութ պահեստում այս փոքրիկ վանդակի մեջ՝ զրկված արևի լույսից։ Նրա կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ և […]
11:50 19.04.2021
Այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ տվյալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերով: Նամակում առաջնահերթ ցույց է տված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] […]
11:40 19.04.2021
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 17-18-ին Դիլիջանում լրագրողների համար կազմակերպել էր սեմինար։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ հետ համագործակցությունը, ինչպես նաև շեշտել երևանյան գրասենյակի […]
11:33 19.04.2021
ԱԺ-ի այսօրվա աշխատանքը տևել է ընդամենը 15 րոպե, տեղի են ունեցել ուրբաթ օրը քննարկված 20-ից ավելի նախագծերի քվեարկությունները: Բոլոր օրինագծերն ընդունվել են: Դրանց շրջանակներում կվերանայվեն «Դիլիջան միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունները։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է, ըստ այնմ՝ կբարձրացվի զինվորական […]